Ռեսո ապահովագրական ընկերություն Կիևյան գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ռեսո ապահովագրական ընկերություն Կիևյան գրասենյակ

Ռեսո ապահովագրական ընկերություն Կիևյան գրասենյակ «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008թ.:

«ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ-ին: Նույն թվականի նոյեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա:

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ–ն հանդիսանում է «ՌԵՍՈ Խմբի» անդամ: «ՌԵՍՈ Խումբ»-ը ստեղծվել է 2004 թվականին և այսօր իր մեջ ներառում է ավելի քան 20 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային և լիզինգային ո

լորտներում:

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ–ն փոխկապակցված է ռուսական «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ԲԲԸ-ի հետ: Իր հերթին, ռուսական «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ԲԲԸ-ի բաժնետերերն են ֆրանսիական AXA-ն (36.6%), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (10%), իսկ բաժնետոմսերի 54,4% պատկանում են հայազգի Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին, իսկ բաժնետոմսերի 2.5%-ը` Ա.Ն. Սավելևին:

«ՌԵՍՈ» անվանումը հապավում է, որը նշանակում է ռուս-եվրոպական ապահովագրական ընկերություն (Русско-Европейское страховое общество):

Ընկերությունը ապահովագրական շուկայի առաջատարն է մի շարք ցուցանիշներով: 2012-2013թթ-ին ապահովադիրների կողմից հատկապես բարձր է գնահատվել ՌԵՍՈ-ի գործունեությունն առողջության ապահովագրության ոլորտում:

Ընկերությունը պարբերաբար մասնակցություն է ունենում նաև հասարակական, բարեգործական և սոցիալական ծրագրերի:

«ՌԵՍՈ»-ի թիմը հաղթող ճանաչվեց բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի մասնակցությանն ուղղված «Երևան. բիզնես-վազք 2013» մրցույթ-մարաթոնին:

«ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ն ճանաչվեց Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն առողջության ապահովագրության ոլորտում և արժանացավ «Հուսո աստղ» մրցանակին «Հուսո Աստղ» ազգային մրցանակաբաշխություն-2013-ի հանդիսավոր արարողության ժամանակ:

02/04/2016

Ապահովագրելով Ձեր ավտոմեքենան (CASCO) ՌԵՍՈ Ապահովագրական ընկերություն Կիևյան գրասենյակում, կստանաք Any Rose հարսանյաց և ...
22/01/2016

Ապահովագրելով Ձեր ավտոմեքենան (CASCO) ՌԵՍՈ Ապահովագրական ընկերություն Կիևյան գրասենյակում, կստանաք Any Rose հարսանյաց և ծաղկի սրահի 10% կամ 20% ԶԵՂՉԻ քարտ:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք գլխավոր մրցանակներին արժանացած մասնակիցներին և շնորհակալություն հայտնում բոլորին մասնակցու...
11/01/2016

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք գլխավոր մրցանակներին արժանացած մասնակիցներին և շնորհակալություն հայտնում բոլորին մասնակցության համար:
Առաջիկայում սպասվում են էլ ավելի հաճելի անակնկալներ Ռեսո ապահովագրական ընկերություն Կիևյան գրասենյակի կողմից ;)

29/12/2015
28/12/2015

Բարև Ձեզ հարգելի՛ Անժելա: Վերջին շրջանում հաջողության անիվը ձեր շուրջն է պտտվում

Հարգելի մասնակիցներ, ամփոփելով մրցույթի արդյունքները, սիրով ներկայացնում ենք այն 5 մասնակիցներին, որոնք ստանում են Ռեսո ...
25/12/2015

Հարգելի մասնակիցներ, ամփոփելով մրցույթի արդյունքները, սիրով ներկայացնում ենք այն 5 մասնակիցներին, որոնք ստանում են Ռեսո ապահովագրական ընկերություն Կիևյան գրասենյակի կողմից սահմանված մրցանակները:

1-ին մրցանակ - Angel Dayan - ավտոմեքենայի CASCO ապահովագրություն
2-րդ մրցանակ - Shushan Gasparyan- iMed պլաստիկ վիրաբուժության կլինիկայի 100.000Դ արժողությամբ նվեր քարտ
3-րդ մրցանակ - Mara Badalyan - Հատուկ երեկո երկուսի համար Yans Music Club-ում
4-րդ և 5-րդ մրցանակ - Ани Гаспарян և Марине Нерсесян - Մեքենայի դիագնոստիկա ZX Գարաժի կողմից
6-10-րդ մրցանակ - Has Avanesyan, Лара Саргсян, Маргарита Карапетян, Narine Petrosyan, Liyana Tarposhyan - ճանապարհորդության ապահովագրություն

Ռեսո ապահովագրական ընկերություն Կիևյան գրասենյակը պատրաստել է հաճելի անակնկալ-մրցանակներ ևս 10 մասնակցի համար.
Сат Асатрян
Нар Григ
Hermine Hakobyan
Dianna Khosrovyan
Marina Danielyan
Tato Varzhapetyan
Аревик Акопян
Ella Muradyan
Лусине Саакян
Ilona Tatevosian

Շնորհավորում ենք և շնորհակալություն ենք հայտնում մասնակցության համար :)

Ուշադրություն, ՄՐՑՈՒՅԹ!Մասնակցում են կանայք և աղջիկները... Ուղարկեք Ձեր մեքենայի հետ Ձեր լուսանկարը  և ստացեք 10% ԶԵՂՉԻ ...
02/12/2015

Ուշադրություն, ՄՐՑՈՒՅԹ!
Մասնակցում են կանայք և աղջիկները...
Ուղարկեք Ձեր մեքենայի հետ Ձեր լուսանկարը և ստացեք 10% ԶԵՂՉԻ քարտ Ռեսո ապահովագրական ընկերության (Կիևյան գրասենյակ), iMed Clinic-ի, Yans Music Club-ի և ZX Գարաժի կողմից:
___________________________________________________
Մրցանակներ...

1-ին մրցանակ - CASCO ապահովագրություն
2-րդ մրցանակ - iMed պլաստիկ վիրաբուժության կլինիկայի
100.000Դ արժողությամբ նվեր քարտ
3-րդ մրցանակ - Հատուկ երեկո երկուսի համար Yans Music
Club-ում
4-րդ և 5-րդ մրցանակ - Մեքենայի դիագնոստիկա ZX Գարաժի
կողմից
2-րդ փուլ անցած մնացած մասնակիցներին նույնպես սպասվում են հաճելի ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ:
____________________________________________________
Մրցույթի կարգը...

Ուշադրություն!
ՊԱՐՏԱԴԻՐ Է լուսանկարվել հենց Ձեր մեքենայի հետ!!!

1. Լուսանկարները կհրապարկվեն դեկտեմբերի 10-ին, իսկ արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 25-ին:
2. Առավելագույն Like ստացած 10 լուսանկարներ կանցնեն 2-րդ փուլ, որտեղ և մեր անձնակազմը կընտրի հետաքրքիր լուսանկարները և կորոշի հաղթողներին:

Լուսանկարները կարող եք ուղարկել մեր էջին՝ նամակի միջոցով:

Մաղթում ենք հաջողություն...

Հարգելի՛ վարորդներ, որպեսզի խուսափեք տուգանքներից, հորդորում ենք մշտապես ունենալ գործող ԱՊՊԱ պայմանագիր, իսկ եթե արդեն վ...
12/11/2015

Հարգելի՛ վարորդներ, որպեսզի խուսափեք տուգանքներից, հորդորում ենք մշտապես ունենալ գործող ԱՊՊԱ պայմանագիր, իսկ եթե արդեն վերջացել է պայմանագրի գործողության ժամկետը, ապա շտապեք վերակնքել Ձեր պայմանագիրը ՌԵՍՈ ապահովագրական ընկերության Կիևյան գրասենյակում:
Վեց ամիս և մեկ տարի ժամկետով պայմանագրերի կնքման դեպքում կստանաք բացառիկ նվեր ՌԵՍՈ-ԱՎՏՈԳԱԶ, որը կապահովագրի Ձեր ավտոմեքենան գազաբալոնի պայթյունից կամ ԱՊՊԱ-ԼԱՅՖ, որն էլ ենթադրում է անձնական պատահարներից ապահովագրություն՝ կամավոր հիմունքներով: Դե ինչ, մենք Ձեզ սպասում ենք...
ք. Երևան, Կիևյան 22, հեռ.՝ 093 190990, 055 558006
Հարգանքներով Ռեսո ապահովագրական ընկերության Կիևյան գրասենյակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռեսո տուն Էկոնոմ` 5.000 ՀՀ դրամ (500.000)Ստանդարտ` 7.000 ՀՀ դրամ (1.000.000)Օպտիմալ` 12.000 ՀՀ դրամ (2.000.000)Ի՞նչից են...
30/10/2015

Ռեսո տուն

Էկոնոմ` 5.000 ՀՀ դրամ (500.000)
Ստանդարտ` 7.000 ՀՀ դրամ (1.000.000)
Օպտիմալ` 12.000 ՀՀ դրամ (2.000.000)
Ի՞նչից ենք ապահովագրում՝
Հրդեհ, կայծակի հարված, գազի պայթյուն, ջրից վնաս, տարերային աղետ, կոտրանքով գողություն և առևանգում, երրորդ անձանց հակաօրինական գործողություններ, բախում, հարված, ապակիների կոտրում:

30/10/2015

ՌԵՍՈ ՏՈՒՆ
Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել միայն բնականարններ և առանձնատներ:
Սույն ծրագրով ապահովագրության ենթակա է հետևյալ շարժական և անշարժ գույքը.
Շենքերի, շինությունների կառույցների, բնակարանների կամ սենյակների կոնստրուկտիվ տարրերը, այդ թվում պատուհանների և դռների կոնստրուկցիաները (բացի միջսենյակայիններից), էլեկտրահաղորդալարերի ցանցը, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման համակարգերի խողովակաշարերը: (Բազմաբնակարան շենքերի առաջին հարկի բնակարանների կամ առանձնատների առաջին հարկի բոլոր պատուհանները պետք է ունենան ճաղավանդակ կամ ձայնաազդանշանային համակարգ),
Շարժական գույքը, որն իր մեջ ներառում է տնային և անձնական կենցաղի առարկաներ, այդ թվում` կահույք, կենցաղային առարկաներ, ներքին հարդարման առարկաներ և այլն (այսուհետ Շարժական գույք):
«ՌԵՍՈ-ՏՈՒՆ» ծրագրով հատուցվում են հետևյալ 7 ռիսկերը
Հրդեհ,կայծակի հարված, գազի պայթյուն
Ջրից վնաս1
Տարերային աղետներ2
Կոտրանքով գողություն, առևանգում
Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ
Բախում, հարված
Ապակիների կոտրում3
Հարգանքներով Ռեսո ապահովագրական ընկերության Կիևյան մասնաճյուղ, 093 190990, 055 558006:

30/10/2015

Reso apahovagrakan Kievyan masnachyughum anckacvum en apahovagrutyan veraberyal das@ntacner, cankacoghner@ karogh en zangaharel 093 190990 kam 055 558006 heraxosahamarnerov:

ՌԵՍՈՊՐՈՖ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԾրագրի շրջանակներում տրամադրվողծառայությունների ցանկՏԱՐԵԿԱՆ ԲՈՒԺ. ԶՆՆՈՒԹՅՈՒՆԹերապևտի խորհր...
29/10/2015

ՌԵՍՈՊՐՈՖ
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի շրջանակներում տրամադրվող
ծառայությունների ցանկ

ՏԱՐԵԿԱՆ ԲՈՒԺ. ԶՆՆՈՒԹՅՈՒՆ
Թերապևտի խորհրդատվություն
Ուլտրաձայնային հետազոտություն (վահանաձև գեղձ, որովայնի և կոնքի օրգաններ)
Արյան ընդհանուր քննություն
Մեզի ընդհանուր քննություն
Էլեկտրասրտագրություն

Հարգանքներով Ռեսո ապահովագրական ընկերություն. Կիևյան մասնաճյուղ, հեռ. 055 558006, 093 190990

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 11:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Ռեսո ապահովագրական ընկերություն Կիևյան գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share