24/06/2026
⚠️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վերջին շրջանում անհայտ անձինք «ԱՔՌԱ» (ACRA) ընկերության անունից WhatsApp-ով կամ հեռախոսազանգերով վարկային առաջարկներ են ներկայացնում։
❗ ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգը չունի վարկեր տրամադրելու գործառույթ, չի միջնորդում վարկերի ստացմանը և երբեք չի կապվում քաղաքացիների հետ վարկային առաջարկներով։
ԱՔՌԱ-ն վարկային բյուրո է և զբաղվում է միայն վարկային պատմությունների հավաքագրմամբ։
Մի՛ տրամադրեք անձնական կամ բանկային տվյալներ անծանոթ անձանց։
Եղեք զգոն և տեղեկացված։
#ԱՔՌԱ #Զգուշացում #ՖինանսականԶգոնություն #Զեղծարարություն #Տեղեկացում