Առաջին Հիփոթեքային Ընկերություն

Առաջին Հիփոթեքային Ընկերություն Առաջին Հիփոթեքային Ընկերությունն առաջարկում է հիփոթեքային վարկեր

Առաջին Հիփոթեքային Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում առաջին մասնագիտացված հիփոթեքային ընկերությունն է։ Մեր կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է 2004թ. մայիսից։ Այն նպատակ ունի վարկավորել բնակարանների ձեռք բերումը և վերանորոգումը Հայաստանի Հանրապետության տարածքում։

Մեր առաքելությունն է` բարձրորակ ծառայություններ մատուցելու միջոցով նպաստել մեր հաճախորդների բնակարանային պայմանների

բարելավմանը, օգնել մեր հաճախորդներին ձեռք բերել իրենց նախասիրություններին համապատասխան անշարժ գույք։

Մեր նպատակն է` բարձրորակ ծառայությունների եւ մասնագիտական խորհուրդների մատուցման միջոցով վարկավորման գործընթացը դարձնել դյուրին եւ հասանելի։ Հնարավորություն տալ մեր հաճախորդներին ստեղծել կյանքի նոր որակ ձեռք բերելով նոր բնակարան։



Մեր հասցեն է ՀՀ, ք. Երևան
Վ. Սարգսյան 10, գրասենյակ 122
Հեռ. (+37410) 518181, (+37410) 518989 Ֆաքս (+374 1) 561202
Վեբ www.firstmortgage.am
Էլ.Փոստ [email protected]
Մենք աշխատում ենք ամեն oր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9.30-18.30։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականին 2024-ի նկատմամբ աճել է 📈9.1 տոկոսով:Արդյունաբերական արտադրանքի ծ...
30/01/2026

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականին 2024-ի նկատմամբ աճել է 📈9.1 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025-ին 2024-ի համեմատ աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 327 մլրդ 745.1 մլն դրամ:
Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը հունվար-դեկտեմբերին ավելացել է 5.6 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 57 մլրդ 224 մլն դրամ:
Շինարարության ծավալն աճել է 20.2 տոկոսով՝ կազմելով 810 մլրդ 676.1 մլն դրամ:
Առևտրի շրջանառությունում 2025-ին աճը կազմել է 3 տոկոս ՝ 6 տրլն 789 մլրդ 902.9 մլն դրամ ծավալով:
Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 10.5 տոկոսով՝ կազմելով 4 տրլն 89 մլրդ 742.4 մլն դրամ:
2025 թվականի հունվար-դեկտեմբերին՝ 2024-ի նկատմամբ սպառողական գների ինդեքսը բարձրացել է 3.3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.8 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 3.4 տոկոս աճ:
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2025-ի հունվար-դեկտեմբերին բարձրացրել է 5.6 տոկոսով՝ կազմելով 303 հազար 140 դրամ: Ընդ որում, պետական հատվածում բարձրացումը եղել է 6.5 տոկոսով՝ կազմելով 239 հազար 369 դրամ, իսկ մասնավորում՝ 5.1 տոկոս՝ կազմելով 327 հազար 604 դրամ:Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025-ին 2024-ի համեմատ նվազել է 29 տոկոսով՝ կազմելով 21 մլրդ 430.3 մլն դոլար: Ընդ որում՝ արտահանումը նվազել է 36.1, իսկ ներմուծումը՝ 23.6 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-դեկտեմբերին կազմել է 387.01 դրամ:

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն ...
30/01/2026

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰
📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 49071.56 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 6969.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 23685.12 կետ:
📈🇪🇺Եվրոպական ֆոնդային բորսաների հունվարի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.07%-ով և կազմել 24309.46 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 8071.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 10171.76 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 1159.29 կետ:

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսո...
29/01/2026

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաեւ մինչեւ 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։

Ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով՝

• անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
• ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,
• ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),
• տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,
• ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն ...
29/01/2026

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰
📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 49015.60 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 6978.03 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 23857.45 կետ:
📈🇪🇺Եվրոպական ֆոնդային բորսաների հունվարի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 24822.79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.06%-ով և կազմել 8066.68 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 10154.43 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 1151.60 կետ:

😎Հայաստանից դեպի Եվրոպական միություն արտահանումը 2025 թվականին աճել է 📈9,2%-ով։2025թ.-ին, 2024թ-ի համեմատ, Հայաստանից դե...
26/01/2026

😎Հայաստանից դեպի Եվրոպական միություն արտահանումը 2025 թվականին աճել է 📈9,2%-ով։
2025թ.-ին, 2024թ-ի համեմատ, Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումը աճել է 9,2%-ով՝ կազմելով 667․0 մլն ԱՄՆ դոլար (2024-ին կազմել է 610․7 մլն ԱՄՆ դոլար)։

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն ...
26/01/2026

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰
📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 49098.71 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 6915.61 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 23501.24 կետ:
📈🇪🇺Եվրոպական ֆոնդային բորսաների հունվարի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 24900.71 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 8143.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 10143.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 1152.34 կետ:

Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված մի շարք միջոցառումներ:Արտահանման...
23/01/2026

Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված մի շարք միջոցառումներ:
Արտահանման ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության տեսլականը միտված է արտահանման վրա հիմնված տնտեսական աճի խթանման միջոցով բնակչության բարեկեցության աճին և տնտեսության կայուն զարգացմանը նպաստելուն:

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն ...
23/01/2026

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰
📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 49384.01 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 6913.35 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 23436.02 կետ:
📈🇪🇺Եվրոպական ֆոնդային բորսաների հունվարի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 24856.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 8148.89 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 10150.05 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.85%-ով և կազմել 1146.77 կետ:

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն ...
22/01/2026

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰
📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.21%-ով և կազմել 49077.23 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.16%-ով և կազմել 6875.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.18%-ով և կազմել 23224.83 կետ:
📈🇪🇺Եվրոպական ֆոնդային բորսաների հունվարի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 24560.98 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 8069.17 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 10138.09 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.59%-ով և կազմել 1125.93 կետ:

Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության պատճառ...
21/01/2026

Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության պատճառով դուրս կգան շրջանառությունից։

Այսպես՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետեւյալ ՀՀ թղթադրամները.

• 1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
• 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
• 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
• 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
• 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)

Մինչեւ 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերում եւ Կենտրոնական բանկում:

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն ...
21/01/2026

💴😎Ամերիկյան և եվրոպական ինդեքսներ💰
📈🇺🇸ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.76%-ով և կազմել 48488.59 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.06%-ով և կազմել 6796.86 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.39%-ով և կազմել 22954.32 կետ:
📈🇪🇺Եվրոպական ֆոնդային բորսաների հունվարի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.03%-ով և կազմել 24703.12 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 8062.58 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.67%-ով և կազմել 10126.78 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 1108.33 կետ:

Fitch. ՀՀ բանկերը պահպանում են կապիտալի եւ իրացվելիության զգալի բուֆերներՀայաստանի բանկերը պահպանում են կապիտալի եւ իրաց...
20/01/2026

Fitch. ՀՀ բանկերը պահպանում են կապիտալի եւ իրացվելիության զգալի բուֆերներ
Հայաստանի բանկերը պահպանում են կապիտալի եւ իրացվելիության զգալի բուֆերներ, գրում է Fitch Ratings գործակալությունը։
Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ դեֆոլտի վարկանիշի (LTFC IDR) կանխատեսումը՝ այն «Կայուն»-ից դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում։
«Բանկերը պահպանում են կապիտալի եւ իրացվելիության զգալի բուֆերներ, մինչդեռ շահութաբերությունը մնում է բարձր՝ չնայած Ռուսաստանից եկող ֆինանսական հոսքերի կայունացմանը։ Դոլարիզացիան շարունակում է աստիճանաբար նվազել։ Ավանդների դոլարիզացիան 2025 թվականի նոյեմբերին նվազել է մինչեւ մոտավորապես 43,3% ՝ կարգավորող միջոցառումների եւ դրամի նկատմամբ վստաhության աճի շնորհիվ», - ասվում է հաշվետվությունում։

Address

Վազգեն Սարգսյան 10, թիվ 122
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37410518181

Alerts

Be the first to know and let us send you an email when Առաջին Հիփոթեքային Ընկերություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Առաջին Հիփոթեքային Ընկերություն:

Share