25/02/2022
Հարգելի գործընկերներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2022թ․-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը, որի արդյունքում տեղի են ունենալու հետևյալ օրենսդրական փոփոխությունները․
✅ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ընդունումը պետք է իրականացվի անկանխիկ ձևով՝ անկախ գումարի մեծությունից:
✅ Եթե գործարքներ եք իրականացնում ֆիզիկական անձանց հետ, ապա կանխիկ դրամով վճարումներ կարող եք կատարել և ընդունել առավելագույնը 300 000 դրամ:
✅ Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև բոլոր խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, ՏՏ և այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման վճարների ընդունումը պետք է իրականացվի անկանխիկ ձևով՝ անկախ գումարի չափից:
✅ Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումը, ինչպես նաև նոտարական գործողություններ կատարելու համար պետական տուրքը պետք է գանձվի անկանխիկ ձևով՝ անկախ գումարի չափից:
✅ Գրավատների կողմից 80 000 դրամից ավելի վարկերը պետք է տրամադրվեն անկանխիկ ձևով:
✅ Պետական կամ տեղական բյուջեներ կատարվող ցանկացած վճարում պետք է իրականացնեք անկանխիկ ձևով:
Միաժամանակ տեղեկացնում ենք ձեզ, որ.
Աշխատակիցներին աշխատավարձերի վճարումները՝ ԱՆԿԱԽ աշխատակիցների քանակից ու վճարվող աշխատավարձի մեծությունից, ինչպես նաև ներկայացուցչական ծախuերը, գործուղման նպատակով կատարվող վճարումները պետք է կատարեք #անկանխիկ ձևով․
✅ եթե ձեր գործունեությունն իրականացնում եք Երևան քաղաքում, ապա՝ 2022թ. հուլիսի 1-ից,
✅ եթե ձեր գործունեությունն իրականացնում եք մարզկենտրոններում, ապա՝ 2023թ. հուլիսի 1-ից,
✅ եթե ձեր գործունեությունն իրականացնում եք Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս այլ վայրերում, ապա՝ 2024թ. հուլիսի 1-ից:
Օրենքին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով՝
➡https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160074
❌ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ սահմանված սահմանափակումների կիրառության իմաստով՝ մասնատված (երկու կամ ավելի մասերի բաժանված) գործարքը (պայմանագիրը) համարվում է մեկ միասնական գործարք (պայմանագիր) և այս դեպքում նույնպես սահմանափակումը կիրառելի է: ❌
Վերոնշյալ օրենքի ընդունման հետ կապված՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել․
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ՝
➡https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160079
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ՝
➡https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160080
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ՝
➡https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160081
ԵՂԵՔ ԻՐԱԶԵԿՎԱԾ
Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգ