MMM Accounting

MMM Accounting Accounting Company

27/02/2026

#հայտարարագրում2026

Սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներն ու շեմերը։ Հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհար­կվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝

✅ստացվող վարկերի գումարները,

✅ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգև­ները (մրցա­նակ­ները),
մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

✅և մի շարք այլ նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ։

Սահմանվել են նաև, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․

✅ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,

✅ստացվող փոխառությունների գումարները,
գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,

✅աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,

✅ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,

✅ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,

✅առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:

Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարա­րագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։

‼️Ուշադրություն, հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից:

Ավելին՝ https://src.am/am/getNews/1410

08/01/2026

Շատ կարևոր!

25/12/2025

📢Հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կկազմի 2,5 դրամ (առանց ԱԱՀ)` ներկայիս 3,5 դրամի (առանց ԱԱՀ) փոխարեն: Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 25-ի Կառավարության նիստում։

Որոշմամբ առաջարկվող գինը նախատեսվում է կիրառել առաջիկա 3 տարիների ընթացքում։ Նշված ժամկետի ավարտից հետո, եթե նոր գին չսահմանվի, կշարունակի գործել նույն՝ 2,5 դրամ արժեքը։

Միաժամանակ, նույն որոշմամբ, դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի համար գինը կսահմանվի 0,01 դրամ (առանց ԱԱՀ)։ Նշված քանակը յուրաքանչյուր հարկ վճարողի համար կորոշվի առանձին՝ 2025 թվականի ընթացքում վերջիններիս կողմից ձեռք բերած դրոշմավորման ծածկագրերի քանակը բաժանելով 2,5-ի։

Այսինքն, եթե տնտեսվարողը 2025 թվականի ընթացքում 3,5 դրամով ձեռք է բերել, օրինակ, 1000 հատ դրոշմավորման ծածկագիր, ապա այդ թիվը բաժանվում է 2,5-ի և ստացված 400 թվաքանակով ծածկագիրը տվյալ տնտեսվարողը 2026թ․ հունվարի 1-ից կկարողանա ձեռք բերել 0,01 դրամով։

#թվայինդրոշմավորում

03/12/2025

💻Դեկտեմբերի 1-ից գործարկվել է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային հարթակը։

ՀՀ-ում պետական գրանցում ստացած կազմակերպությունները, ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կարող են ՀՀ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ստանալու դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով` https://e-services.src.am հարթակի միջոցով։ Տեղեկանքը ևս դիմումատուին կտրամադրվի նույն հարթակի միջոցով:

Իրավաբանական անձանց և ԱՁ-ներին տեղեկանքը կտրամադրվի ինքնաշխատ, իսկ ֆիզիկական անձանց և օտարերկրյա ձևաչափով տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք տեղեկանքը կստանան դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։

Տեղեկանքն ունի էլեկտրոնային հսկիչ ծածկագիր և QR կոդ, որի վավերականությունը դիմումատուն կարող է ստուգել «ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ» բաժնում՝ մուտքագրելով հսկիչ ծածկագիրը կամ սկանավորելով QR կոդը, կամ անցնելով https://verify.e-gov.am հղումով։

Օտարերկրյա գործընկեր կազմակերպությունները ևս հնարավորություն ունեն առցանց եղանակով ստուգել տեղեկանքի առկայությունը՝ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի կողմից տրամադրած համապատասխան QR կոդի կամ էլեկտրոնային հսկիչ ծածկագրի միջոցով։

Նշենք, որ տեղեկանքները հասանելի են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Ավելին՝ https://src.am/am/getNews/1301

29/11/2025

⚡️ Իրազեկում՝ կազմակերպություններին, 2026թ-ին Էլեկտրոմոբիլների օտարման վերաբերյալ

🔌 Օրենքի համաձայն ՝01․01․2024թ․-ից 01․01․2026թ․-ը, էլեկտրոմոբիլների ներմուծումն ու ՀՀ-ում օտարումը ազատված է ԱԱՀ վճարումից ։

⚠️ Սակայն,ըստ առաջարկվող նախագծի 01․01․2026թ․-ից ուժի մեջ է մտնում նոր կարգավորում, որով՝
2026թ․-ի ընթացքում (01.01-31.12) ԱԱՀ-ից վճարումից ազատված չեն լինի այն էլեկտրոմոբիլների օտարումը, որոնք թողարկվել (արտադրվել) են 31․12․2023թ․-ից առաջ․

⚠️ Իսկ եթե էլեկտրոմոբիլը թողարկվել է 31․12․2023-ից հետո, ապա դրա վաճառքի (օտարման) ժամանակ ԱԱՀ-ի պարտավորություն չի առաջանա

💡 Այսինքն՝ անկախ նրանից, թե երբ եք ձեռք բերել մեքենան և մաքսազերծման պահին ԱԱՀ վճարել եք, թե ոչ, եթե այն վաճառում եք 2026թ․-ից հետո, և դրա թողարկման ամսաթիվը 31․12․2023-ից առաջ է, ապա օտարման պահին առաջանալու է ԱԱՀ-ի վճարման պարտավորություն։
‼️ Սա վերաբերում է բացառապես կազմակերպություններին,քանի որ ՀՀ ՀՕ 59-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ֆիզիկական անձիք ազատվում են ԱԱՀ-ի վճարման պարտավորությունից։

💡 Հետևաբար, եթե կազմակերպությունը նախատեսում է օտարել իր հաշվեկշռում հաշվառվող էլեկտրոմոբիլը, պետք է գործարքն իրականացնի մինչև տարեվերջ կամ նախապես հաշվարկի առաջացող ԱԱՀ պարտավորությունը։

📌 Նշենք, որ սույն կարգավորումը վերաբերում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8711 60 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներին։

📌 Օրենքն ուժի մեջ է մտնում 01․01․2026թ․-ից

28/10/2025

Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որոնք միտված են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանն ու կատարելագործմանը։

Ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացման և ավտոմատ ներկայացման նոր մեխանիզմ։ Փոփոխությունների համաձայն.

✅Հարկային մարմինը, իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, նախալրացնելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը։

✅Եթե ֆիզիկական անձը սահմանված ժամկետում փոփոխություններ չկատարի, հայտարարագիրը կհամարվի ներկայացված՝ առանց լրացուցիչ գործողությունների։ Միաժամանակ, ֆիզիկական անձը կարող է փոփոխել նախալրացված հայտարարագիրը և այն էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացնել հարկային մարմին։

✅Սոցիալական ծախսը ենթակա կլինի փոխհատուցման միայն այն դեպքում, եթե ֆիզիկական անձը հարկային մարմին ներկայացնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը։

✅Հայտարարագրման ենթակա չեն լինելու ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Ընդ որում, տվյալ դրույթի մասով ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները:

✅Օրենքով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չներկայացնելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը հանվում է։

Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1249

#հայտարարագրում2025

28/10/2025
16/04/2025
https://www.facebook.com/share/p/17dpk8pAQ5/?mibextid=wwXIfr
31/03/2025

https://www.facebook.com/share/p/17dpk8pAQ5/?mibextid=wwXIfr

📢 Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ․ նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։

Սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա:

✅ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար վճարված գումարի չափով:

🔻 Այսպիսով, պետական նպաստը նշանակվում և վճարվում էր գործատուի կատարած հաշվարկներով, որը բավականին ռիսկային էր։ Բացի դրանից, գործում էր առանձին ընթացակարգ՝ գործատուի ծախսերը փոխհատուցելու համար:

Անհատ ձեռնարկատերը նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար Միասնական սոցիալական ծառայություն էր ներկայացնում թե՛ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, թե՛ իր եկամուտների մասին տեղեկատվություն: Այսինքն, մինչ այս եղած համակարգը հիմնված է փաստաթղթաշրջանառության վրա, այն դեպքում, որ այդ փաստաթղթերով տրամադրվող տվյալներն առկա են պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում:

📌 Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:

Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։

03/03/2025

ՀՀ կառավարության որոշմամբ՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/44187/ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը։

📊Տնտեսվարողների համար ապահովվում է համաչափ հարկային բեռ

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 2025 թ. հունվարի 1-ից վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի, այսինքն առևտրային գործունեությունից ստացվող եկամտի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի չափը (4 տոկոսից դարձել է 9.5 տոկոս): Հետևաբար, շրջանառության հարկ վճա­րողների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված ձեռքբերումները՝ 2025 թվականի ընթացքում իրացնելու դեպքում առաջանում է լրացուցիչ հարկային բեռ, քանի որ այդ ձեռք­բե­րում­­ների գծով շրջանառության հարկի գումարից նվազեցումներն արդեն կատարվել են 4 տոկոսի չափով:
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության ծրագրով՝ շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում տնտեսվարողների համար նախատեսվում է ապահովել համաչափ հարկային բեռ:

👥Աջակցության ծրագրի շահառուները

Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին.

✅2024 թվականին իրականացրել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն:

✅2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ևս հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ:

✅Կատարել են 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով հայտարարագրված՝ շրջանառության հարկի գծով պարտավորությունները։

✅2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով առևտրական գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի 5 տոկոսը կամ համապատասխան եռամսյակի արդյունքներով հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներով առկա է հայտարարագրված՝ նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։

✅Դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացրել առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ, այսինքն՝ ապրանքի անվանման, չափման միավորի, քանակի, առանձին դեպքերում՝ ԱՏԳ ԱԱ-ի (4 նիշ) վերաբերյալ։

⏰Աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար: Այն տրամադրվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի.

✅5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով,

✅1.5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, նշված լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը:

💻Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, ծրագրի շրջանակում աջակ­ցու­թյուն ստանալու համար, պետք է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն դիմում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմումի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։

⏳Հարկային մարմին դիմում ներկայացնելու ժամկետները

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի 1-ին եռամսյակի համար դիմումը կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոս­տոսի 1-ը ներառյալ: Ընդ որում, տնտեսվարողները մինչ դիմումն ուղարկելը պետք է արդեն իսկ ներկայացրած լինեն համապատասխան եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկները։

Հարկային մարմնի կողմից դիմումը ստանալուց հետո՝ 1 ամսվա ընթաց­քում ստուգ­վում են տվյալ տնտեսվարողին շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին համապա­տախանելու հիմ­քերը, կատարվում է աջակցության գումարի մեծության հաշվարկ, կազմ­վում է վճարման հանձնա­րա­­րական և ներկայացվում է գանձապետարան։ Իսկ դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին, ինչի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտը ծանուցվում է 1 ամսվա ընթացքում՝ էլեկտրոնային փոստի հասցեին հետադարձ ծանուցման միջոցով:
Գանձապետարան վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

Ավելին՝ https://www.src.am/am/getNews/918

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

37477026624

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MMM Accounting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share