19/08/2026
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանն էլ տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է Հրազդան կիրճի, Հրազդան գետի և Երևանյան լճի հարակից տարածքների բարեկարգման և ռեկրեացիոն գոտու ստեղծման ծրագիրը։
Բնապահպանության վարչության պետը նաև տեղեկացրեց, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի հատուկ սարքավորում, որը հնարավորություն կտա իրականացնել ջրի մակերեսի մեխանիկական մաքրում և միաժամանակ ջրի նմուշառում՝ հիմնական աղտոտիչների կազմը պարզելու նպատակով։
Մանրամասները՝ 👇
Երևանի քաղաքապետարանը հերթական մաքրման աշխատանքներն է իրականացրել Երևանյան լճում։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ լճի ափամերձ հատվածների մաքրումն իրականացվո...