Central Bank of Armenia

Central Bank of Armenia Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական էջ

Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական էջ, որը ստեղծված մեր գործունեության, նորությունների և իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Բաժանորդագրվելով Կենտրոնական բանկի պաշտոնական էջին, Դուք համաձայնվում եք վարքագծի, հաղորդակցման և մեկնաբանման հետևյալ կանոններին.

1. Էջի բոլոր գրառումները (լուսանկարներ, տեսանյութեր, հոդվածներ) հրապարակվում են էջի ադմինի

ստրացիայի կողմից, սակայն բաց են Ֆեյսբուքի բոլոր օգտատերերի մեկնաբանությունների համար։

2. Օգտատերերին խնդրում ենք հայերեն մեկնաբանությունները գրել բացառապես հայատառ: Ինչպես նաև խնդրում ենք մեկնաբանություններում հավատարիմ մնալ էջի և գրառման թեմային: Հակառակ դեպքում մեկնաբանությունը կարող է մնալ անպատասխան կամ հեռացվել:

3. ՀՀ կենտրոնական բանկի էջում արգելվում են ՀՀ օրենսդրությունը խախտող հաղորդագրությունների և նյութերի հրապարակումը, ինչպես նաև վիրավորական բովանդակության մեկնաբանությունները և հաղորդագրությունները: Նման դեպքում էջի ադմինիստրացիան կարող է ջնջել օգտատերերի մեկնաբանությունները, որոնք չեն համապատասխանում էջի կանոններին և բացառիկ դեպքերում արգելափակել դրանց հեղինակների՝ մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը և/կամ հաղորդում տալ դրանց վերաբերյալ:

Շնորհակալություն համագործակցության համար:

25/08/2026

🔹 2025 թվականի ֆինանսական կայունության հիմնական միտումները՝ համառոտ ներկայացմամբ։

🔗 Ծանոթացեք ամբողջական հաշվետվությանը կայքում՝
https://www.cba.am/hy/Reports/10086/

📌 Հաշվի առնելով սպառողներից ստացված ազդակները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությու...
24/08/2026

📌 Հաշվի առնելով սպառողներից ստացված ազդակները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում։

📄 Նոր կարգավորմամբ ցանկացած ֆիզիկական անձ կարող է առևտրային բանկերից ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։

✅ Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար։

📍Կարգավորման նպատակն է ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ապահովելով համապատասխան տեղեկանքի հասանելիությունը, բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը։

📅 Տեղի է ունեցել CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցների հանդիպումը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ։📌 Հան...
21/08/2026

📅 Տեղի է ունեցել CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցների հանդիպումը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ։

📌 Հանդիպման ընթացքում քննարկվեց աշխատանքային և անձնական կյանքի միջև հավասարակշռության պահպանման, թիմերի արդյունավետ կառավարման, պատվիրակման և թիմի անդամներին պատասխանատվություն վստահելու կարևորության վերաբերյալ թեմաներ։

📝 Մասնակիցներին հետաքրքրեց նաև ԿԲ նախագահի առաջնորդության ոճը և տարիների ընթացքում դրա փոփոխությունը։

🔹Հանդիպումը դարձավ փորձի փոխանակման և անմիջական երկխոսության լավ հնարավորություն՝ մասնակիցներին թույլ տալով ծանոթանալ նշված թեմաների շուրջ ԿԲ նախագահի մոտեցումներին։

⚠️ Զգուշացե՛ք «դրածո միջնորդ» դառնալուցՀանցագործները կարող են առաջարկել Ձեր հաշիվների, քարտերի կամ էլեկտրոնային դրամապան...
17/08/2026

⚠️ Զգուշացե՛ք «դրածո միջնորդ» դառնալուց

Հանցագործները կարող են առաջարկել Ձեր հաշիվների, քարտերի կամ էլեկտրոնային դրամապանակների միջոցով ստանալ, փոխանցել կամ կանխիկացնել այլ անձանց գումարները՝ խոստանալով հեշտ և արագ եկամուտ։

📌 Մի՛ տրամադրեք այլ անձանց Ձեր հաշիվների, քարտերի կամ էլեկտրոնային դրամապանակների տվյալները և մի՛ իրականացրեք նրանց անունից ֆինանսական գործարքներ։ Նման գործողությունները կարող են Ձեզ ակամա ներգրավել փողերի լվացման կամ այլ հանցավոր սխեմաների մեջ և ունենալ իրավական հետևանքներ։

🔗 Մանրամասները՝ կայքում՝ https://www.cba.am/hy/warning/the-central-bank-urges-citizens-to-exercise-vigilance/53/

📢 Շարունակվում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։...
13/08/2026

📢 Շարունակվում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։

📌 Հանրային քննարկման են ներկայացվում ևս երկու նախագիծ՝

🔹 «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ կանոնները և պահանջները» կանոնակարգ 7/07-ը,
🔹 Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման և Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանող՝ ԿԲ խորհրդի 2026 թ. հունվարի 26-ի թիվ 12-Ն որոշման փոփոխությունները։

📅 Դիտարկումներն ու առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև 2026 թ. օգոստոսի 25-ը՝ ուղարկելով [email protected] էլ. հասցեին։

📧 Նամակի թեմայում խնդրում ենք նշել՝ «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ ներկայացվող կազմակերպությունը և հետադարձ կապի տվյալները։

🔗 Մանրամասները կայքում՝ https://www.cba.am/hy/Publications/10481/

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորութ...
10/08/2026

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ։

🔹 Էլեկտրոնային դրամապանակ բացելու համար այլևս չի պահանջվի բանկային հաշվի կամ վճարային քարտի առկայություն։
🔹 Էլեկտրոնային դրամապանակը հնարավոր կլինի լիցքավորել և մարել նաև կանխիկ եղանակով։
🔹 Հաճախորդների նույնականացումը կիրականացվի գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։

✅ Փոփոխությունները կնպաստեն էլեկտրոնային փողի հասանելիության ընդլայնմանը, վճարային ծառայությունների շուկայում մրցակցության խթանմանը և նորարարական վճարային լուծումների զարգացմանը։

🔗 Որոշման մանրամասները կայքում՝ https://www.cba.am/hy/Publications/10443/

07/08/2026

🎙️ ԿԲ Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը Հայաստանի Հանրային Ռադիոյին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին, ֆինանսական կայունությանը և տնտեսության դիմակայունությանը։

🔗 Ամբողջական զրույցը հասանելի է այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=LBRrXAMrFck

📑 Հրապարակվել է Դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը, որտեղ մանրամասն ներկայացված են ԿԲ Խորհրդի անդամնե...
05/08/2026

📑 Հրապարակվել է Դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը, որտեղ մանրամասն ներկայացված են ԿԲ Խորհրդի անդամների անհատական որոշումների հիմնավորումները, տեսակետները, ինչպես նաև քննարկված հիմնական ռիսկերն ու անորոշությունները։

🖇️ Օգոստոսի 4-ի նիստում Խորհրդի բոլոր անդամները կողմ են քվեարկել քաղաքականության տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ 6.5% մակարդակում։ Քննարկումների առանցքում են եղել համաշխարհային տոկոսադրույքների և ապրանքահումքային գների հեռանկարը, ներքին պահանջարկը, արտահանման սահմանափակումների հնարավոր հետևանքները և երկրի ռիսկի հավելավճարի փոփոխությունները։

✅ Որոշումը կայացվել է ռիսկերի կառավարման և «նվազագույն ափսոսանքի» սկզբունքի հիման վրա՝ միջնաժամկետ հորիզոնում 3% գնաճի նպատակի ապահովման նպատակով։

🔗 Թափանցիկության զեկույց՝https://www.cba.am/file_manager/Monetary%20policy/Reports/Transparency_Report_August_2026_ARM.pdf

🔗 Հեռանկարներ՝https://www.cba.am/file_manager/Monetary%20policy/Outlook/Monetary_Policy_Outlook_August_2026_ARM.pdf

04/08/2026

ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը 04.08.2026

For English https://youtu.be/qPAqX6HQAQw

📅 Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝📌 քաղաքակա...
04/08/2026

📅 Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

📌 քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50%
📌 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%,
📌 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

🔗 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։

📝 Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։

Address

Vazgen Sargsyan St. 6
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410592592

Alerts

Be the first to know and let us send you an email when Central Bank of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Central Bank of Armenia:

Shortcuts

Share