24/09/2026
Կենդանակերպի նշաններ. Կշեռք
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 23-ը աստղագիտական ժամանակահատվածը պատկանում է կենդանակերպի զգայուն, հոգատար և հավասարակշռությամբ աչքի ընկնող նշանին՝ Կշեռքին:
💡 ՀՀ կենտրոնական բանկը 2007–2009 թթ․ թողարկել է «Կենդանակերպի նշանները» թեմայով հուշադրամների բացառիկ շարք՝ 12 տեսակի ոսկե և 12 տեսակի արծաթե հուշադրամներով, միևնույն դիմերեսով և յուրաքանչյուր նշանի համար տարբեր դարձերեսով:
• Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և կենդանակերպի նշանների խորհրդանիշները:
• Դարձերեսին համապատասխան նշանը՝ աստղազարդ երկնքի ֆոնին և նրա խորհրդանիշը:
«Կշեռք» հուշադրամի թողարկման առավելագույն քանակը կազմել է՝
• ոսկե՝ մինչև 10 000 օրինակ
• արծաթե՝ մինչև 12 000 օրինակ
🔗 Հուշադրամների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անցեք հղումներով. https://www.cba.am/hy/collector-coins/129/
https://www.cba.am/hy/collector-coins/128/
Նշված հուշադրամների ամբողջ խմբաքանակը «Դրամագետ»
վաճառասրահում սպառվել է: