ProfTax Accounting & Finance

ProfTax Accounting & Finance ProfTax provides a wide range of tax, financial and accounting services by high rate professionals.

19/08/2026

Երբ տնօրենը և մեր աշխատելու ցանկությունը գնացել են արձակուրդ 😜

14/08/2026

Օրվա ամենակարևոր մասը 😜

📢 Նոր փոփոխություն Աշխատանքային օրենսգրքում. ներդրվել է «ծնողական ժամը»2026 թվականի հուլիսի 10-ից ուժի մեջ է մտել Աշխատա...
31/07/2026

📢 Նոր փոփոխություն Աշխատանքային օրենսգրքում. ներդրվել է «ծնողական ժամը»

2026 թվականի հուլիսի 10-ից ուժի մեջ է մտել Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումը, որով աշխատող ծնողներին տրվում է «ծնողական ժամ» օգտվելու իրավունք։

🔹 Ո՞վ կարող է օգտվել.
• Մինչև 12 տարեկան մինչև 2 երեխա ունեցող ծնողը՝ օրական մինչև 30 րոպե։
• Մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողը՝ օրական մինչև 1 ժամ։
• Մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխա ունեցող ծնողը՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

📌 Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն իրավունք չունի մերժելու այն։

💼 Կարևոր է նաև, որ այս ժամանակահատվածը ներառվում է աշխատաժամանակում, և աշխատողի աշխատավարձը պահպանվում է։

Փնտրում ենք ավագ հաշվապահ, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին և կնպաստի հաճախորդներին մատուցվող հաշվապահական ու հարկային ծա...
20/05/2026

Փնտրում ենք ավագ հաշվապահ, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին և կնպաստի հաճախորդներին մատուցվող հաշվապահական ու հարկային ծառայությունների բարձր որակին։ Թեկնածուն պետք է ունենա հարկային հաշվառման ոլորտում գործնական փորձ, վերլուծական մտածողություն և կարողանա արդյունավետ աշխատել թիմում։

Աշխատանքային պարտականություններ.

-ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
-Ընկերությունների հաշվապահական հաշվառման վարում՝ համաձայն ՀՀ օրենսդրության,
-Հարկային և հաշվապահական գործընթացների վերահսկում:

Պահանջվող հմտություններ և որակավորումներ.

-Բարձրագույն կրթություն,
-Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հարկային հաշվառման ոլորտում,
-Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
-Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում,
-Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
-Պարտաճանաչ և կազմակերպված մոտեցում աշխատանքին։

Ինչ ենք առաջարկում.

-Մրցակցային աշխատավարձ,
-Լրիվ դրույքով աշխատանք, 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
-Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00,
-Հարմարավետ գրասենյակային աշխատանքային միջավայր,
-Դրական և աջակցող թիմային մթնոլորտ,
-Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։

Դիմելու կարգ.

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։

Մենք առաջարկում ենք լուծումներ
24/03/2026

Մենք առաջարկում ենք լուծումներ

Հայաստանում բիզնես սկսելու, կազմակերպություն բացելու գործընթացը կարող է թվալ պարզ, սակայն ընկերությունները հաճախ բախվում են մի շարք կարևոր հարցերի՝

Հնարավորություն սկսնակ հաշվապահների համար.Պահանջվող հմտություններ.• Բարձրագույն մասնագիտական կրթություն,• Աշխատանքային փ...
20/01/2026

Հնարավորություն սկսնակ հաշվապահների համար.

Պահանջվող հմտություններ.

• Բարձրագույն մասնագիտական կրթություն,
• Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
• Microsoft Office փաթեթի իմացություն,
• Թիմային աշխատանքներ կատարելու ունակություն, պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին:

Ինչ ենք առաջարկում մենք.

• Հարմարավետ աշխատավայր և աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00` ներառյալ ընդմիջումը (5-օրյա աշխատանքային գրաֆիկ),
• Դրական աշխատանքային միջավայր և պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր պատրաստակամ են կիսվել իրենց փորձով,
• Մասնագիտական աճի հնարավորություն,
• Մեզ մոտ ամոթ չէ չիմանալը, ամոթ է պատրաստ չլինել սովորելու:

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին:

#ԳՈՐԾԿԱ

29/09/2025

Ֆիզիկական անձի տարեկան հարկային հայտարարագրումը կարող է թվալ բարդ, բայց ProfTax–ի թիմը պատրաստ է այն դարձնել հասկանալի ու հեշտ։ Մենք բացատրում ենք գործընթացը քայլ առ քայլ և օգնում ենք, որ հայտարարագրումը կատարեք ինքնուրույն ու առանց ավելորդ անհանգստության։

Տրամադրում ենք խորհրդատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Հայաստանում ընդունվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենք ⬇️⬇️⬇️
02/07/2025

Հայաստանում ընդունվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենք ⬇️⬇️⬇️

2025 թվականի հունիսին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքը։ Սա առաջին համապարփակ իրավական ակտն է, որը նպատակ ունի կա...

Աշխատանքի առաջարկ — Հարկային օրենսդրության մասնագետՓրոֆ Թաքս ՍՊԸ-ն փնտրում է փորձառու հարկային մասնագետի, ով կմիանա մեր ...
30/05/2025

Աշխատանքի առաջարկ — Հարկային օրենսդրության մասնագետ

Փրոֆ Թաքս ՍՊԸ-ն փնտրում է փորձառու հարկային մասնագետի, ով կմիանա մեր համախմբված և պրոֆեսիոնալ թիմին Երևանում։

Եթե Դուք ունեք՝
✔️ Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ՝ հաշվապահության կամ հարկային ոլորտում
✔️ Բարձրագույն կրթություն՝ հաշվապահություն, ֆինանսներ կամ մաթեմատիկա
✔️ ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն:

🔸 Աշխատանքի մանրամասներ՝

🕙 Աշխատանքային ժամերը՝ 10:00–18:00, երկուշաբթիից ուրբաթ

📍 Աշխատանքի վայրը՝ Երևան

💼 Ամբողջ դրույքով

💎 Մեր առաջարկած առավելությունները՝

Աջակցող աշխատակազմ

Մասնագիտական աճի հնարավորություններ

Կայուն և հարգալից աշխատանքային միջավայր

Մրցակցային աշխատավարձ՝ փորձից կախված

📨 Կարող եք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլ. հասցեին

Միացե՛ք Prof Tax-ի ընտանիքին, որտեղ կարևորվում են փորձն ու թիմային աշխատանքը։

#Աշխատանք #ՀարկայինՀաշվապահ #Երևան

17/12/2024

Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը։

✅Ինչ հնարավորություններ կապահովի նոր համակարգը

Նոր անձնական հաշվի քարտի համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են հարկ վճարողների համար պարզեցնելու և ավելի համակարգված դարձնելու հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը.

📑գործելու են հարկային պարտավորությունների առանձնացված հաշվառման կարգավորումներ, որով պայմանավորված՝ գործող մեկ անձնական հաշվի քարտի փոխարեն գործելու են երկու տարբեր քարտեր։ Հաշվարկներով առաջացած պարտավորությունները հաշվառվելու են հարկատեսակների անձնական հաշվի քարտում, իսկ վարչական ակտի պարտավարությունները` վարչական ակտի անձնական հաշվի քարտում։

📑2025 թվականից վարչական ակտով առաջացած պարտավորությունների մարման համար անհրաժեշտ է վճարումը կատարել 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին, իսկ հաշվարկներով առաջացած հարկային պարտավորությունների մարման համար՝ գործող 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։

📑Հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել հարկատեսակների պարտավորությունների մարման առաջնահերթությունը՝ մինչև տվյալ հարկատեսակի վճարման վերջնաժամկետը։ Հարկ վճարողներն այժմ չունեն ընտրության հնարավորություն, քանի որ պարտավորությունները միասնական հաշվից մարվում են միայն ինքնաշխատ եղանակով` պարտավորությունների հաշվառման օրով։

✅ՊԵԿ-ը հարկ վճարողներին տեղեկացնում է

Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հասանելի չեն լինելու

💻ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf

💻Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը՝ https://self-portal.taxservice.am/sign-in/

💻Տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը

💻Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը` https://file-online.taxservice.am/personalaccount/loginPage.jsf հասանելի չի լինի 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը, ուստի այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումը։

💻Հարկ վճարողների համար նշված ժամանակահատվածում մշտապես հասանելի կլինեն Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման e-invoicing և ՀԴՄ համակարգերը։

Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար և հույս հայտնում, որ դրանք կլինեն նվազագույնը, քանի որ նշված համակարգերն անհասանելի կլինեն տոնական օրերին։

Ավելին՝ https://www.src.am/am/getNews/786

Address

49 Arshakunyats Str. , #22
Yerevan
0026

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37412442609

Alerts

Be the first to know and let us send you an email when ProfTax Accounting & Finance posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ProfTax Accounting & Finance:

Shortcuts

Share