25/03/2026
📢 Միջազգային ցուցահանդես «WoodTech & MebelExpo Uzbekistan 2026»
2026 թվականի ապրիլի 28–30-ը Տաշքենդ քաղաքում կանցկացվի տարածաշրջանի խոշորագույն մասնագիտական միջոցառումներից մեկը՝ «WoodTech & MebelExpo Uzbekistan» միջազգային ցուցահանդեսը։
🔹 Ցուցահանդեսը միավորում է կահույքի և փայտամշակման ոլորտների առաջատար արտադրողներին, մատակարարներին և մասնագետներին տարբեր երկրներից։
🔹 Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտի նորարարական լուծումներին, տեխնոլոգիաներին և դիզայնի արդի միտումներին։
🔹 Միջոցառումը հանդիսանում է հիանալի հարթակ՝ նոր գործարար կապեր հաստատելու և համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար։
Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է նաև տարբեր երկրների ազգային տաղավարների մասնակցություն և մասնագիտական լայն ներկայացվածություն։
👉 Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝
www.mebelexpo.uz