Invest Maps

Invest Maps Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Invest Maps, Investment Management Company, Koryun 10A, Yerevan.

«Invest Maps»-ը ֆինանսական ներդրումային կառավարման-տեղեկատվական առաջին հարթակն է Հայաստանում, որը մասնագիտացած է անհատականացված լուծումներով ֆինանսների կառավարմամբ տարբեր ինվեստիցիոն ոլորտներում։

Ի՞նչ է բիզնես ներդրումըԲիզնես ներդրումը ֆինանսական ռեսուրսների ուղղորդումն է դեպի գործող կամ նորաստեղծ ընկերություններ՝ ...
16/09/2024

Ի՞նչ է բիզնես ներդրումը

Բիզնես ներդրումը ֆինանսական ռեսուրսների ուղղորդումն է դեպի գործող կամ նորաստեղծ ընկերություններ՝ զարգացման, եկամտաբերության և շուկայի ընդլայնման նպատակով։ Ներդրողներն այս կերպ նպատակ ունեն ոչ միայն աջակցել բիզնեսի աճին, այլ նաև ստանալ ֆինանսական վերադարձ իրենց ներդրված միջոցների դիմաց։

Ներդրման տեսակները

Անուղղակի ներդրում՝ բաժնետոմսերի կամ արժեթղթերի միջոցով, երբ ներդրողը գնում է ընկերության որոշակի մասնաբաժին:
Ուղղակի ներդրում՝ երբ ներդրողը ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում ուղղակիորեն ընկերությանը, ինչը կարող է ներառել հիմնական միջոցների գնման կամ բիզնեսի ընդլայնման համար միջոցների տրամադրում:
Ինչու ներդնել բիզնեսում

Արժեքի աճ՝ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունները կարող են ավելացնել իրենց շուկայական արժեքը, ինչը բարձրացնում է ներդրողի շահույթը:
Դիվերսիֆիկացիա՝ բիզնես ներդրումները կարող են ծառայել որպես միջոցակազմերի դիվերսիֆիկացման միջոց, ինչը նվազեցնում է ռիսկերը:
Կապիտալի աճ՝ բիզնեսի հաջողության դեպքում ներդրողը կարող է ստանալ եկամտաբերություն ոչ միայն շահաբաժինների տեսքով, այլ նաև կապիտալի գնահատման արդյունքում:
Ռիսկերը և հնարավորությունները
Բիզնես ներդրումները ենթադրում են ռիսկերի և հնարավորությունների ճիշտ գնահատում։ Աճող բիզնեսներում ներդրումը կարող է բերել ավելի մեծ եկամուտ, սակայն յուրաքանչյուր ներդրում պահանջում է խորը ուսումնասիրություն և պլանավորում։

Ներդրելով բիզնեսներում՝ դուք ոչ միայն նպաստում եք տնտեսական աճին, այլև կարող եք կերտել ձեր սեփական ֆինանսական ապագան։

Եղեք տեղեկացված և կրթված՝ միանալով մեզ։
Telegram
https://t.me/investmaps
--------------------------------------------
Facebook
https://lnkd.in/eX8tKKTZ
--------------------------------------------
Instagram.
https://lnkd.in/eix4gJVB
--------------------------------------------
Linkedin.
https://lnkd.in/e_jcCd8R
--------------------------------------------
TikTok
https://lnkd.in/eTp674_2

Փոքր Ռիսկային Ներդրումներ - ԲանկԲանկերը երկար տարիներ եղել են կայուն ներդրումային հարթակներ՝ առաջարկելով փոքր ռիսկային գ...
15/08/2024

Փոքր Ռիսկային Ներդրումներ - Բանկ

Բանկերը երկար տարիներ եղել են կայուն ներդրումային հարթակներ՝ առաջարկելով փոքր ռիսկային գործիքներ, ինչպիսիք են ավանդները և ցածր ռիսկի արժեթղթերը։ Ավանդները բանկերում ապահովում են կայուն եկամուտ՝ ցածր ռիսկի պայմաններում։ Դրանք գրավիչ են, քանի որ բանկը պարտավորվում է վերադարձնել ավանդված գումարը՝ գումարած պայմանավորված տոկոսը։ Բացի այդ, պետության կողմից հաճախ երաշխավորված են որոշակի մակարդակի պաշտպանություն, ինչը նվազեցնում է հնարավոր կորուստները։

Բանկերը նաև առաջարկում են ցածր ռիսկի արժեթղթեր, ինչպես պետական պարտատոմսերը։ Այս արժեքավոր թղթերը սովորաբար ունեն համեմատաբար կայուն եկամտաբերություն և ապահովվում են պետական երաշխիքներով։ Բանկերը կարգավորվում են կենտրոնական բանկի կողմից, ինչը երաշխավորում է իրենց ֆինանսական կայունությունը և նվազեցնում ներդրողների ռիսկերը։

Չնայած բանկերը հանդիսանում են ցածր ռիսկային հարթակ, ներդրողները պետք է գնահատեն իրենց նպատակները և համադրեն բանկային ծառայությունները այլ ներդրումային միջոցների հետ՝ հասնելու ֆինանսական կայունության։

Ֆինանսական ռիսկերի կառավարումը կարևոր է ներդրումների եվ ֆինանսների կատարման համար։ Ռիսկերը կարող են առաջանալ շուկայի փոփ...
04/08/2024

Ֆինանսական ռիսկերի կառավարումը կարևոր է ներդրումների եվ ֆինանսների կատարման համար։ Ռիսկերը կարող են առաջանալ շուկայի փոփոխություններից, տնտեսական անկումներից կամ տոկոսադրույքների փոփոխություններից:

Դիվերսիֆիկացիան ռիսկերի նվազեցման հիմնական մեթոդներից է: Ներդրումներ կատարեք տարբեր ակտիվներում՝ որոնցից են բաժնետոմսեր, պարտատոմսեր, անշարժ գույք և այլն: Օրենսդրական և կարգավորող պահանջների պահպանումը նույնպես կարևոր է: Օգտագործեք ճիշ գործիքակազմ և վերլուծական մոդելներ՝ ռիսկերը ճիշտ գնահատելու համար:

Կարևոր է նաև ժամանակին արձագանքել շուկայի փոփոխություններին: Հետևեք տնտեսական նորություններին և վերլուծեք ֆինանսական տենդենցները՝ կանխատեսելու ռիսկերի հնարավոր ազդեցությունները: Պատրաստ եղեք փոփոխություններին և համապատասխանեցրեք Ձեր պլանները:

Հիշեք, որ ռիսկերի կառավարման պլանը պետք է պարբերաբար վերանայվի: Շուկան միշտ փոփոխվում է, և կարևոր է, որ ձեր պլանը համապատասխանի նոր պայմաններին: Ֆինանսական ռիսկերի ճիշտ կառավարումը կարող է մեծացնել ձեր ներդրումային արդյունքները և ապահովել ձեր ֆինանսական ապագան:

Պարբերաբար վերանայեք ձեր ռիսկերի կառավարման պլանը՝ շուկայի փոփոխություններին համապատասխան: Ռիսկերի ճիշտ կառավարումը կբարձրացնի ձեր ներդրումային արդյունքները և կապահովի ֆինանսական անվտանգությունը:
Եղեք տեղեկացված և կրթված՝ միանալով մեզ։

Telegram
https://t.me/investmaps
--------------------------------------------
Facebook
https://lnkd.in/eX8tKKTZ
--------------------------------------------
Instagram.
https://lnkd.in/eix4gJVB
--------------------------------------------
Linkedin.
https://lnkd.in/e_jcCd8R
--------------------------------------------
TikTok
https://lnkd.in/eTp674_2

Ներդրումներն ըստ տեսակների հնարավորություն են տալիս ավելացնել կապիտալը և ապահովել ֆինանսական կայունություն, սակայն դրանք...
29/07/2024

Ներդրումներն ըստ տեսակների հնարավորություն են տալիս ավելացնել կապիտալը և ապահովել ֆինանսական կայունություն, սակայն դրանք միշտ ուղեկցվում են ռիսկերով։⚠️ Ներդրումներ կատարելիս կարևոր է հասկանալ դրանց ռիսկայնության մակարդակները՝ համապատասխանեցնելով դրանք ձեր ֆինանսական նպատակներին և ռիսկայինության հանդուրժողականությանը։ Ստորև ներկայացված են հիմնական ներդրումների տեսակները և դրանց ռիսկերը։ 🚀

-Պարտատոմսեր (Bonds)
Ռիսկը՝ ցածր 🔒
Պահպանողական եկամուտ՝ ցածր ռիսկով, բայց կարող է կորցնել արժեքը տոկոսադրույքների բարձրացման կամ ֆինանսական խնդիրների դեպքում 📉

-Բաժնետոմսեր (Stocks)
Ռիսկը՝ միջին 📊
Բարձր եկամտաբերություն՝ ավելի մեծ ռիսկով, արժեքը փոխվում է շուկայական պայմաններից կախված 📈

-Անշարժ Գույք (Real Estate)
Ռիսկը՝ ցածր 🏠
Կայուն եկամուտ և արժեքի աճ՝ միջին ռիսկով, սակայն ենթակա է տնտեսական փոփոխությունների 🌍

-Փոքր Բիզնեսներ (Small Businesses)
Ռիսկը՝ բարձր 🚀
Ավելի բարձր շահույթ՝ մեծ ռիսկով, հատկապես շուկայական դժվարությունների դեպքում 📉

-Փոխադարձ Ֆոնդեր (Mutual Funds)
Ռիսկը՝ միջինից բարձր 📊
Դիվերսիֆիկացիայի շնորհիվ ռիսկը նվազում է, բայց ենթակա է շուկայական տատանումներին 📉

-Կրիպտոարժույթներ (Cryptocurrencies)
Ռիսկը՝ բարձր 💹
Շատ փոփոխական՝ մեծ եկամտաբերության հնարավորություններով, բայց կարող է կտրուկ կորցնել արժեքը 🚀

Ներդրումների ռիսկերը կարող են լայնորեն փոփոխվել, և ընտրությունը պետք է հիմնված լինի ձեր ֆինանսական նպատակների և ռիսկայինության հանդուրժողականության վրա։ 🎯 Ցածր ռիսկը նշանակում է կայուն եկամուտ, մինչդեռ բարձր ռիսկը կարող է բերել մեծ եկամուտ, բայց նաև մեծ կորուստներ։ ⚠️ Եղեք տեղեկացված և կրթված՝ միանալով մեզ։ 📚

Ի՞նչ է Ներդրումը։ Շատերիդ արդեն ծանոթ է այս բառը կամ երեվույթը։ Եկեք պարզաբանենք միասին։ Ներդրումը՝ դա ֆինանսական միջոցն...
25/07/2024

Ի՞նչ է Ներդրումը։

Շատերիդ արդեն ծանոթ է այս բառը կամ երեվույթը։ Եկեք պարզաբանենք միասին։

Ներդրումը՝ դա ֆինանսական միջոցների ներդրման գործընթացն է, որը նպատակ ունի երկարաժամկետ հեռանկարում մեծացնել կապիտալը: Ներդրումը կարող է կատարվել տարբեր միջոցներով, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը, անշարժ գույքը, ֆոնդերը, կրիպտոարժույթները և այլ ակտիվներ:

Ներդրումների հիմնական նպատակը ոչ միայն արագ եկամուտ ստանալն է, այլ նաև երկարաժամկետ շահույթ ստանալու հնարավորություն ստեղծելն է: Այդ պատճառով ներդրումներ կատարելու ժամանակ կարևոր է ուսումնասիրել շուկան, հասկանալ տարբեր ակտիվների ռիսկերը, դրանք վերածել թվերի և ստեղծել համապատասխան ռազմավարություն:

Ներդրումը կարող է օգնել ապահովել ֆինանսական կայունություն և աճ, բայց միեվնույն ժամանակ շատ կարևոր է մինչ ներդրում կատարելը հստակեցնել նպատակները, հասկանալ, հաշվարկել ամեն քայլը, պարզել թե ինչ ռիսկեր եք պատրաստ կրել և խորհրդակցել մասնագետների հետ:

Ներդրումը ճիշտ կատարելու դեպքում կարող է ստանալ միաժամանակ եկամուտներ և ապահովել ֆինանսական ապահովություն ապագայում: Անպայման ներդրումներ կատարելուց առաջ անցկացրեք համապատասխան ուսումնասիրություններ և կատարեք պատշաճ պլանավորում:

Կարեվոր է նշել, որ ներդրում կատարելը ոչ միայն շուկայի ուսումնասիրություն է, այլ նաև երկարաժամկետ պլանավորում և ռազմավարական մտածողություն: Եթե դուք պատրաստ եք այս քայլը կատարելու, մենք այստեղ ենք՝ օգնել Ձեզ և Ձեր ներդրումային նպատակներին հասնելու ճանապարհին:

Ռիսկերը ներառում են ներդրումների արժեքի անկում կամ ֆինանսական կորուստների հնարավորություն՝ պայմանավորված շուկայի փոփոխություններով, տնտեսական անորոշություններով կամ այլ անսպասելի դեպքերով։

Ներդրումների տեսակների եվ ռիսկերի մասին թեման բաց չթողնելու համար կարող եք հետեվել մեր սոիալական էջերին որպեսզի բաց չթողնեք դրանք հետագայում լինելով ավելի կրթված-զինված:

Սիրով ողջունում ենք հայկական առաջին ներդրումային կառավարման մասնագիտացված հարթակումում։ Invest Maps-ը գլխավորն է ֆինանսա...
21/07/2024

Սիրով ողջունում ենք հայկական առաջին ներդրումային կառավարման մասնագիտացված հարթակումում։

Invest Maps-ը գլխավորն է ֆինանսական ներդրումների համապարփակ կառավարման և կրթական ռեսուրսների տրամադրման գործում: Մեր հարթակը միավորում է փորձը, գիտելիքները և համապատասխան գործիքակազմը՝ ներդրումները լայնորեն կառավարելու և անհատական մոտեցման միջոցով աճ ապահովելու համար: 📈💡🔧

Մեր հիմնական առաքելությունն է բարձրացնել ֆինանսական գրագիտությունը Հայաստանում, իսկ հիմնական գործունեությունը կապված է մի շարք գործոնների հետ:

- Կապիտալի ներգրավում և կառավարում 💰🔍
- Արժեթղթերի պորտֆելի կառավարում 📊🗂
- Ներդրումային ռազմավարության մշակում 📉🧠
- Բիզնեսի աճ և զարգացում 🚀📈
- Ֆինանսական ակտիվների կառավարում 💼📊
- Կրիպտոարժույթի պորտֆելի կառավարում 💎🚀
- Անշարժ գույքի ներդրում և կառավարում 🏡📈
- Ֆինանսական Խորհրադտվություն 💬🧑‍💼

Բաց մի թողեք պահը։ Առաջիկայում հետևելով մեր էջերին, դուք կզարգացնեք ֆինանսական գրագիտություն, մտահորիզոն, շուկայական պատկերացումներ, որոնք կլինեն Ձեր ֆինանսական ճանաչելիության զարգացման հիմանքարը: Հետևեք մեզ և սկսեք վերածել Ձեր երազանքները նպատակների, որոնք հակված են իրականություն դառնալու: 🚀

Ավելին տեսնելու համար միացեք մեր տելեգրամյան ալիքին, որպեսզի բաց չթողնեք կարեվորը։

Հետեվեք մեզ սոցցանցերում, որպեսզի բաց չթողնեք կարեւորը։

Telegram
https://t.me/investmaps
--------------------------------------------
Facebook
https://www.facebook.com/investmaps?mibextid=ZbWKwL
--------------------------------------------
Instagram.
https://www.instagram.com/investmaps?igsh=MXF6d213MWJzd2F1dQ==
--------------------------------------------
Linkedin.
https://www.linkedin.com/company/investmaps/
--------------------------------------------
TikTok
https://www.tiktok.com/?_t=8oDWFIflYal&_r=1

Address

Koryun 10A
Yerevan
0002

Alerts

Be the first to know and let us send you an email when Invest Maps posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share