10/08/2026
Դայմենշն ներդրումային ընկերությունը սույն թվականի օգոստոսի 7-ից իրականացնում է Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են․
✅ Դասը՝ անվանական արժեկտրոնային
✅ Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%
✅ Թողարկման ծավալը՝ 2,000,000,000 ՀՀ դրամ
✅ Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
✅ Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
✅ Մարման ամսաթիվը՝ 07.08.2029 թ.
✅ Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
✅ Տեղաբաշխման ժամկետը՝ 07.08.2026–05.09.2026 թթ.
✅ Տեղաբաշխողը՝ «Դայմենշն» ՓԲԸ
Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.dimension.am/webroot/myfiles/files/pdf/Metal%20Stil%20PROSPECTUS/Ազդագիր%20-%20Metal%20Stil.pdf
ՀՀ ԿԲ նախագահի 29.07.2026 թ. թիվ 1/316 Ա որոշմամբ գրանցվել է Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ-ի ազդագիրը, որը հասանելի է «Դայմենշն» և «Մետալ Ստիլ» ընկերությունների պաշտոնական կայքերում։
📞 Պարտատոմսերի ձեռքբերման և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 043 88 29 81 և 099 88 29 81 հեռախոսահամարներով։
Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ-ն գործունեություն է ծավալում շինարարական պողպատյա իրերի արտադրության, ինչպես նաև դրանց մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում։ Ընկերությունն արտադրում է պողպատյա ջրագազատար կլոր և քառանկյուն խողովակներ, տարբեր հատումներով պրոֆիլներ, ինչպես նաև խողովակների կցամասեր։ Մի շարք արտադրատեսակների գծով ընկերությունը Հայաստանի առաջատար ձեռնարկություններից է, իսկ որոշ արտադրատեսակների դեպքում՝ միակ արտադրողը Հայաստանում և տարածաշրջանում։
«Դայմենշն» ՓԲԸ-ն արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման գործընթացում հանդես է գալիս որպես գլխավոր համակարգող։ Կապիտալի շուկայում կուտակած փորձի և հաջողությամբ իրականացված բազմաթիվ տեղաբաշխումների շնորհիվ ընկերությունն ապահովում է պարտատոմսերի թողարկման ամբողջ գործընթացի կազմակերպումն ու իրականացումը՝ կառուցվածքի մշակումից և փաստաթղթավորումից մինչև վաճառք, տեղաբաշխում և հետթողարկումային աջակցություն։
«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից։