28/01/2025
1․Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում։
🔲Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր կներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։
2. Եթե 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող (անգամ մի քանի ամիս), բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, արդյո՞ք ներկայացնելու եք հայտարարագիր
🔲Անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մի քանի ամիս, բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, ապա հայտարարագիր ներկայացնելու եք, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։
3. Արդո՞ք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր
🔲Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Անչափահասի փոխարեն՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն հայտարարագիր են ներկայացնում միայն այն դեպքում, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։
4. Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին, այդ թվում՝ արտերկրից ունեցել եք փոխանցումներ պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր
🔲Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
5. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե բնակվում եք Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում
🔲Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։ Օրինակ՝ այն երկրում, որտեղից ստացել եք աշխատավարձ եկամտային հարկը 18 % է, ապա մնացած 2 %-ը պետք է վճարեք Հայաստանում։
Մանրամասների համար զանգահարեք
044 97 4747
#հայտարարագիր #հայտարարագրում2025 #հաշվապահական #հաշվապահություն