Sargis Mazmanyan / Սարգիս Մազմանյան

Sargis Mazmanyan / Սարգիս Մազմանյան 💼 𝐂𝐡𝐢𝐞𝐟 𝐒𝐩𝐞𝐜𝐢𝐚𝐥𝐢𝐬𝐭, 𝐕𝐓𝐁 𝐁𝐀𝐍𝐊 𝐀𝐑𝐌𝐄𝐍𝐈𝐀

📢ՀՀ Կառավարության որոշմամբ բարելավվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետաջակցության ծրագրի պայմաննե...
13/09/2026

📢ՀՀ Կառավարության որոշմամբ բարելավվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետաջակցության ծրագրի պայմանները։
💬Փոփոխությունների արդյունքում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝

🟥վարկի մնացորդային մայր գումարի 10% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,
🟥վարկի մնացորդային մայր գումարի 50% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,
🟥եթե բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել կամ անհատական բնակելի տունը կառուցվել/կառուցվում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցությունն ավելացվում է 50 տոկոսով,

🔸միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների քանակի։

📣Իսկ մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում միանվագ դրամական աջակցության չափը կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։ Աջակցության առավելագույն չափը կազմում է 2 մլն դրամ։

📣Եթե շահառուն հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցությունն ավելացվում է 50 տոկոսով։

🤍🤍🤍🤍🤍
26/08/2026

🤍🤍🤍🤍🤍

16/08/2026
«Վերջնական շտկումները կարևոր օրվանից առաջ: Միշտ պատրաստ մարտահրավերներին՝ ինքնավստահ հայացքով։»
10/07/2026

«Վերջնական շտկումները կարևոր օրվանից առաջ: Միշտ պատրաստ մարտահրավերներին՝ ինքնավստահ հայացքով։»

08/07/2026

📣Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար:

⚠️⚠️⚠️Դիմելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։

📣🇦🇲Հարգե՛լի հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։🇦🇲Սահմանադրությ...
05/07/2026

📣🇦🇲Հարգե՛լի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։
🇦🇲Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, որը ամրագրում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարության սկզբունքները և իրավական պետության հիմքերը։ Այն մեր հասարակության կայուն զարգացման, ազգային միասնության և պետական ինստիտուտների ամրապնդման կարևոր երաշխիքն է։

Թող այս կարևոր օրը ևս մեկ անգամ հիշեցնի մեզ օրենքի գերակայության, քաղաքացիական պատասխանատվության և հայրենիքին նվիրված ծառայության կարևորության մասին։ Միասնական ջանքերով շարունակենք կառուցել ուժեղ, արդար և բարեկեցիկ Հայաստան։

Մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն, կայունություն և առաջընթաց, իսկ մեր ժողովրդին՝ առողջություն, բարօրություն և նոր ձեռքբերումներ։

🤩Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։🇦🇲🇦🇲🇦🇲

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Sargis Mazmanyan / Սարգիս Մազմանյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Sargis Mazmanyan / Սարգիս Մազմանյան:

Shortcuts

Share