Fin Consult

Fin Consult Ֆինանսական տեղեկատու

2022-ի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով ⤵️
30/09/2021

2022-ի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով ⤵️

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օր....

ℹ Էլեկտրոնային ՀԴՄ համակարգի ներդնումը` օնլայն առևտրի խթանման միջոց  #էլեկտրոնայինհդմ
23/06/2021

ℹ Էլեկտրոնային ՀԴՄ համակարգի ներդնումը` օնլայն առևտրի խթանման միջոց

#էլեկտրոնայինհդմ

Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումը պետք է իրականացնի տնտեսվարողըՀսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կ...

🔺️ 2021թ հունվարի 1-ից փոխվում է սոցիալական վճարի դրույքաչափը 2.5 տոկոսի փոխարեն կիրառվելու է 3.5 տոկոս։Հիմք՝ ՀՕ-72-Նhtt...
02/01/2021

🔺️ 2021թ հունվարի 1-ից փոխվում է սոցիալական վճարի դրույքաչափը 2.5 տոկոսի փոխարեն կիրառվելու է 3.5 տոկոս։

Հիմք՝ ՀՕ-72-Ն

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=131963

#հարկայինփոփոխություն #նորդրույքաչափ #սոցիալականվճար #դրոշմանիշ

👨‍💻👩‍💻Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջ...
17/06/2020

👨‍💻👩‍💻Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը:

21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող), միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:

Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.

✅2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և.

✅2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

⚠️Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cw»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար:

Ավելին` https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7124

#ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թ....

❗️❗️Լավ լուր՝ տնտեսվարողների համարԱյսօր  ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի ԱՐՏԱՀԵՐ...
15/06/2020

❗️❗️Լավ լուր՝ տնտեսվարողների համար

Այսօր ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի։

1️⃣ Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։

2️⃣ Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։

✅ Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։
Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։

Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ։
Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր։

UPDATE: Նախագծի երկրորդ ընթերցումը նախատեսում ենք անել 24-ժամյա ռեժիմով։ Այսինքն՝ մինչև հունիսի 20-ը օրենքը ընդունված ու ստորագրված կլինի։

Հրապարակումը Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կենտրոնական բանկի (ԿԲ) աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին...
15/06/2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կենտրոնական բանկի (ԿԲ) աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:

Վարչապետ. Մարտին Գալստյանի գալով բանկային համակարգում նոր էջ է բացվում

Հրապարակվել է 2020-2021թթ ստուգումների պլանը ⤵️
02/06/2020

Հրապարակվել է 2020-2021թթ ստուգումների պլանը ⤵️

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիր

⚖ Ընդունվել է «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Օրենքը նախագահ Արմեն Սարգս...
11/05/2020

⚖ Ընդունվել է «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մայիսի 5-ին, որն ուժի մեջ է մտել մայիսի 8-ից։
#աշխատանքայինօրենսգիրք

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին  Babken Tunyan-ի նախ...
22/04/2020

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին Babken Tunyan-ի նախաձեռնությանը, որով տնտեսվարողները հնարավորություն կստանան մինչև այս տարվա վերջ կատարվող կապիտալ ներդրումների ամորտիզացիոն մասհանումները կատարել ոչ թե նվազագույն 5 կամ 20 տարում, այլ ավելի արագ։

«3) Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոց....

Շնորհավորում ենք պրն․ Martin Galstyan-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
17/04/2020

Շնորհավորում ենք պրն․ Martin Galstyan-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Մարտին Գալստյանը ԿԲ նախագահ է ընտրվել

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Fin Consult posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share