Ineco People

Call Directions Website Contact the business

Ineco People Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս։
Այստեղ դու՝ դու՛ ես 💚

30/09/2026

Ամենահետաքրքիր ու լարված փուլն արդեն ընթացքի մեջ է: ⚡️💚

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում լավագույն 45 ուսանողները միավորվել են թիմերում, աշխատում են իրական նախագծերի վրա ու պայքարում գլխավոր մրցանակների համար: 🚀

✨ Շուտով կամփոփենք արդյունքներն ու կիմանանք, թե ովքեր են դառնալու հաղթողները:

Հետևի՛ր էջին, որ բաց չթողնես ամենասպասված պահը: 😉✨

25/09/2026

🎬 Մաս 2

«Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի շրջանակում հաղթողների կրթական ճանապարհորդություններn այս անգամ նրանց տարան դեպի Բեռլին, Պրահա, Փարիզ․․․: 🌍✈️

Յուրաքանչյուր քաղաք նրանց համար դարձավ նոր գիտելիքների, փորձի և ոգեշնչման աղբյուր։

Մասնակիցները ծանոթացան միջազգային կրթական միջավայրին, աշխատեցին ոլորտի առաջատար մասնագետների հետ, ձեռք բերեցին նոր հմտություններ և արժեքավոր կապեր։ 💡

ՀՊՏՀ, պատրա՞ստ եք։ 😍Մենք գալիիիիիս ենք ու անհամբեր սպասում ենք ձեզ հանդիպել աշխատանքի տոնավաճառում։ 💚▪️Կծանոթանաք աշխատա...
11/09/2026

ՀՊՏՀ, պատրա՞ստ եք։ 😍
Մենք գալիիիիիս ենք ու անհամբեր սպասում ենք ձեզ հանդիպել աշխատանքի տոնավաճառում։ 💚

▪️Կծանոթանաք աշխատանքային և կարիերայի նոր հնարավորություններին,
▪️Կմասնակցեք InecoPeople-ի կողմից կազմակերպվող խաղերին և կստանաք հաճելի անակնկալներ։

🚩Հանդիպում ենք ՀՊՏՀ բակում
📅 Սեպտեմբերի 16-ին
⏰ Ժամը 11:00-ից մինչև 14:00

✨ Եկե՛ք զրուցենք, ծանոթանանք ու միասին բացահայտենք ձեր հաջորդ կարիերայի հնարավորությունը։

01/09/2026

Մեկ լուսանկար, մեկ վառ հիշողություն։🤍

Փոքրիկ ճանապարհորդություն դեպի դպրոցական տարիներ, որոնք դեռ ապրում են մեր ժպիտներում ու պատմություններում։​‌

✨ Շնորհավոր Գիտելիքի օր։

24/08/2026

🎬 Մաս 1

Փարիզ… Վենետիկ… Բարսելոնա… Բեռն… Ֆլորենցիա… 🌍✈️
«Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի շրջանակում 22 հաղթող մեկնեց արտերկիր՝ մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրերի։

Նրանք մասնակցել են միջազգային առաջատար ծրագրերի՝ ուսումնասիրելով արհեստական բանականություն, դիզայն մտածողություն, կիբեռսպառնալիքներ, ինովացիաներ ու կառավարման լավագույն փորձերը։ 💡⚡

Սա նրանց պատմությունների առաջին մասն է․ հետևե՛ք, որպեսզի բաց չթողնեք մյուսներին: 💚

Ինեկոբանկն ընդլայնում է թիմը և փնտրում է 👇💼 ՓՄՁ վարկային մասնագետԿկառուցես քո վարկային պորտֆելը՝ բացահայտելով բիզնես հաճ...
17/08/2026

Ինեկոբանկն ընդլայնում է թիմը և փնտրում է 👇

💼 ՓՄՁ վարկային մասնագետ
Կկառուցես քո վարկային պորտֆելը՝ բացահայտելով բիզնես հաճախորդների իրական պահանջմունքները և առաջարկելով նրանց համար արժեք ստեղծող լուծումներ։

💼 Ֆինանսական խորհրդատու
Կդառնաս կապող օղակը հաճախորդի պահանջմունքի և ճիշտ լուծման միջև, կիրականացնես նոր վաճառքի սխեմաներ և կնպաստես Բանկի ծառայությունների առաջխաղացմանը։

💼 Գործառնավար-Գանձապահ
Կլինես հաճախորդի առաջին շփման կետը՝ ապահովելով բարձրորակ սպասարկում և ուղղորդելով նրանց դեպի հարմար թվային լուծումներ։

🏆 Մենք առաջարկում ենք՝
▪️ Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ և բենեֆիթների լայն փաթեթ,
▪️ Տարեկան գնահատում և աճի հնարավորություն՝ Հայաստանի առաջատար թվային բանկերից մեկում։
🔗 Դիմելու համար՝ անցի՛ր https://www.inecobank.am/hy/career-at-inecobank/career-vacancies հղումով։

04/08/2026

Երբեմն մեկ մեկնաբանությունը կարող է քեզ հասցնել Փարիզ... ✨🎶🎤
⠀
Ուսանողների տոնի առիթով մենք որոշեցինք այս հնարավորությունը նվիրել մեր հետևորդներին՝ ներկա գտնվել The Weeknd-ի համերգին։
Պատահական ընտրություն, անկեղծ հույզեր ու ճանապարհորդություն, որը սկսվեց մեկ մեկնաբանությունից և հասավ մինչև Stade de France։💚
⠀
Վիզա, հյուրանոց, տոմսեր, տրանսֆեր․ InecoPeople-ն իրականացրեց ամեն ինչ, որպեսզի մրցույթի հաղթողները պարզապես վայելեն կյանքի իրենց ամենաանմոռանալի պահերից մեկը։
⠀
📹 Դիտեք հոլովակն ու զգացեք այն էմոցիաները, որոնք բառերով փոխանցել հնարավոր չէ։

📢 Երկրորդ տարին անընդմեջ՝ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի (IB Diploma Programme) աշակեր...
31/07/2026

📢 Երկրորդ տարին անընդմեջ՝ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի (IB Diploma Programme) աշակերտների համար կրթաթոշակային հնարավորություն՝ կրկին Ինեկոբանկի աջակցությամբ։📚 ⠀

«Ինեկոբանկը քո կողքին. ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով» ծրագիրը շարունակվում է. այս տարի ևս Դպրոցի Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի (IB Diploma Programme) աշակերտներին տրամադրվելու են երկու կրթաթոշակ՝ ընդհանուր 14.000.000 ՀՀ դրամի չափով, որոնք ամբողջությամբ կֆինանսավորեն աշակերտների երկու տարվա ուսման վարձը:🎓

Աշակերտների ընտրությունն իրականացվելու է հետևյալ փուլերով՝ 👇🏼
📝Մոտիվացիոն նամակ
🖊️Գրավոր քննություն՝ մաթեմատիկա և անգլերեն առարկաներից
🗣️Եզրափակիչ փուլ՝ հարցազրույց Ինեկոբանկում

💚Այս բացառիկ հնարավորությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի և Ինեկոբանկի համատեղ հանձնառությունն է՝ կրթությունը դարձնել հասանելի և նպատակային, զարգացնել հայրենիքը և բարձրացնել երիտասարդների ներգրավվածությունը Հայաստանի ապագայի կերտման գործում։

🚀 Դեռ չե՞ս հասցրել դիմել։ Ունենք լավ նորություն քեզ համար։ «Ինեկոբանկը քո կողքին. Ապագան ավելի մեծ հնարավորություններով»...
25/07/2026

🚀 Դեռ չե՞ս հասցրել դիմել։ Ունենք լավ նորություն քեզ համար։

«Ինեկոբանկը քո կողքին. Ապագան ավելի մեծ հնարավորություններով» ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և մենք արդեն ստացել ենք բազմաթիվ դիմումներ ուսանողներից։ 🎓

Որպեսզի ավելի շատ երիտասարդներ հնարավորություն ունենան միանալու ծրագրին, որոշել ենք դիմումների ընդունման ժամկետը երկարացնել մինչև օգոստոսի 1-ը։

Եթե դեռ չես դիմել, հիմա ճիշտ ժամանակն է։ 🚀

Այս տարի ծրագիրը համագործակցում է 14 բուհերի հետ և նպատակ ունի նպաստել կրթության հասանելիությանը, մասնագիտական ներուժի զարգացմանն ու գիտելիքահեն առաջընթացին։

📚 2026 թվականի ծրագրի շրջանակում նախատեսվում է՝
✅ 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում
✅ 15 ուսանողի ուսման վարձի փոխհատուցում
✅ 10 ուսանողի արտերկրում կարճաժամկետ կրթության ֆինանսավորում

Շտապի՛ր դիմել ծրագրին մինչև օգոստոսի 1-ը։ ✨

Ի՞նչ է պետք իմանալ ծրագրեր ղեկավարելու, պատասխանատվություն ստանձնելու և երկար ճանապարհին չհանձնվելու մասին։⠀Արման Պողոսյ...
24/07/2026

Ի՞նչ է պետք իմանալ ծրագրեր ղեկավարելու, պատասխանատվություն ստանձնելու և երկար ճանապարհին չհանձնվելու մասին։
⠀
Արման Պողոսյանը կիսվում է իր 3 կարևոր խորհուրդներով․ ✨
⠀
1️⃣ Խաղը չի ավարտվել, մինչև դու չես հաղթել։
Ժամանակավոր անհաջողությունները վերջնական արդյունք չեն։ Յուրաքանչյուր ձախողում նոր փորձ է, յուրաքանչյուր խոչընդոտ՝ աճելու հնարավորություն։
⠀
⭐️ Մտածիր երկարաժամկետ․ լավագույն արդյունքները ժամանակ են պահանջում։
⠀
2️⃣ Նախ վստահություն կառուցիր, հետո՝ ազդեցություն։ Բայց հստակ գիտակցիր նաև՝ ինչ և ինչ նպատակով ես անում։
⠀
Ցանկացած ծրագիր սկսվում է պարզ հարցերից․ ի՞նչ արժեք ենք ստեղծում, ո՞ւմ համար և ինչպե՞ս ենք հասնելու արդյունքին։ Որքան հստակ է նպատակը, այնքան ավելի հեշտ է պլանավորել ճանապարհը։
⠀
Տարիների փորձը ցույց է տալիս, որ ամենահաջող ծրագրերի հիմքում ոչ միայն մասնագիտական գիտելիքներն են, այլ նախևառաջ մարդկանց վստահությունն ու հարգանքը 🤝։
⠀
3️⃣ Սովորիր քեզ հարմարավետ զգալ անհարմարության մեջ։
⠀
Ծրագրերի իրականացումը մշտապես փոփոխվող միջավայրում աշխատելու արվեստ է։ Ոչ բոլոր հարցերն ունեն նախապես պատրաստ պատասխաններ, և ոչ բոլոր իրավիճակներն են կանխատեսելի 📈։
⠀
Մասնագիտական աճը սկսվում է այն պահին, երբ պատրաստ ես ստանձնել նոր պատասխանատվություն, ընդունել բարդ մարտահրավերներ և սովորել նույնիսկ անորոշ իրավիճակներում։

Address

Tumanyan 17
Yerevan
0002

Alerts

Be the first to know and let us send you an email when Ineco People posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ineco People:

Shortcuts

Share