13/07/2026
📢 ՀՀ-ում «Ծնողական ժամ» օրենքն արդեն ուժի մեջ է
Հանրապետության նախագահը 2026 թվականի հուլիսի 8-ին ստորագրել է «Ծնողական ժամ» սահմանող օրենքը, որը պաշտոնապես ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 10-ից։
👨👩👧👦 Ովքե՞ր կարող են օգտվել.
✅ Մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող աշխատող ծնողը կարող է օգտվել օրական մինչև 30 րոպե վճարվող ծնողական ժամից։
✅ 3 և ավելի երեխա ունեցող աշխատողը կարող է օգտվել օրական մինչև 1 ժամ վճարվող ծնողական ժամից։
✅ Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխա խնամող աշխատողը նույնպես կարող է օգտվել օրական մինչև 1 ժամ ծնողական ժամից՝ անկախ երեխաների թվից։
📌 Ծնողական ժամից հավասարապես կարող են օգտվել՝
• մայրը,
• հայրը,
• որդեգրողը,
• խնամատար ծնողը,
• խնամակալը։
💼 Ծնողական ժամի ընթացքում աշխատողի հիմնական աշխատավարձը պահպանվում է, իսկ այն տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։
🤝 Օրենքի նպատակն է աջակցել աշխատող ծնողներին և երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու հնարավորություններ ստեղծել։
📞 Խորհրդատվություն ստանալու համար՝
055 00 39 39
#հաշվապահություն