MDM Accounting family

MDM Accounting family MDM accounting family ընկերությունը հիմնադրվել է 2015թ.-ին և իր հաշվապահական ծառայություններն է առաջարկում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին:

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

-հաշվապահական հաշվառման վարում,
-հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում և հանձնում,
-կադրային գործ,
-Ա/Ձ-ների, ՍՊԸ-ների գրանցում, իրավաբանական անձանց գրացման փոփոխությունների աջակցում,
-հարկային և հաշվապահական խորհրդատվություն,
-ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման և արտահանման փաստաթղթերի կազմում, հաշվետվությունների հանձնում,
-մաքսային մ

իջնորդական (բրոքերային) ծառայությունների մատուցում,
-ՀԴՄ-ների ձեռքբերման և գրանցման հետ կապված աջակցություն,
-օnline bank համակարգի կառավարում,
-պատվիրատուի գործունեության ուսումնասիրություն,
առանձնահատկությունների բացահայտում և լավագույն լուծումների առաջարկում։

Վստահելով մեզ կապահովեք Ձեր ընկերության առաջխաղացումը։

22/04/2025

⏰Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման և եկամտային հարկի վճարման ժամկետները։

Մասնավորապես, 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման համար ժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։

Նույն կերպ վերանայվել են նաև եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները, մասնավորապես՝ 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի վճարման վերջնաժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ հետագա՝ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը։

Միաժամանակ, նախատեսվել է կարգավորում՝ համաձայն որի, այն ֆիզիկական անձը, որը մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման վերջնաժամկետը (2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար՝ համապատասխանաբար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը) դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչև նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչև նույ­նականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառ­յալ։

#հայտարարագրում2025

24/02/2023

📑Վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները։

✅2023 թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող հանդիսանալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ստանում են վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի, այսինքն՝ հանդիսանում են թվարկված եկամուտների մասով գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի ստացող կողմ:

✅2023 թ․ հունվարի 1-ից սահմանափակվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռքբերումների գծով ծախսագրումը, ըստ որի, շահութահարկ վճարողները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը։

✅2023 թ․ հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից։ Իսկ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին վճարվող կամ հաշվարկվող եկամուտներից եկամտային հարկը, ամսական 5000 դրամի փոխարեն, 2023 թվականի հուլիսի 1-ից կհաշվարկվի ընդհանուր սահմանված 20 տոկոս դրույքաչափով։

Ավելին՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=9673

27/12/2022

#Հայտարարություն

💻Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։

Վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը, հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։

22/12/2022

2023թ. հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանվում են՝

📌մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝

✅ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն),
✅ գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
✅խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն),

📌 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝

✅խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
✅ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
✅ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):

27/10/2022

🤱 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողները․ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։

Գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և բնակվող ծնողին՝ անկախ աշխատելու հանգամանքից: Այժմ, իրականացված փոփոխությունների համաձայն, խնամքի նպաստի իրավունք կունենան նաև քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողներն՝ անկախ աշխատելու հանգամանքից։

📌 Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում նպաստի չափը սահմանվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ Կառավարության կողմից սահմանված տոկոսով (ներկայումս նպաստի չափը՝ 28,600 դրամ է), իսկ չաշխատող ծնողի կամ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի դեպքում՝ նպաստի չափը կսահմանվի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 %-ը չգերազանցող չափով։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

📅 Չաշխատող կամ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողը մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար կարող է դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո միայն։ Եթե վերջինս դիմի այդ օրվանից հետո 1 տարվա ընթացքում, ապա խնամքի նպաստը կնշանակվի 70 օրականը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից, իսկ ավելի ուշ դիմելու դեպքում՝ նպաստը կնշանակվի դիմելու օրվան հաջորդող ամսվա 1-ից։

29/09/2022

📢 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը կբարձրացվի․ 68,000 ՀՀ դրամի փոխարեն կսահմանվի 75,000 ՀՀ դրամ. Կառավարությունն այսօրվա հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

Արդյունքում՝

📌 աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5%-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։

📌 պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։

19/08/2022

🤝 Գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն․ մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր։

Ըստ այդմ, գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։

📌 Ծրագրից օգտվելու համար գործատուները կարող են դիմում ներկայացնել և՛ առձեռն, և՛ առցանց եղանակով։ Առձեռն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, իսկ առցանց դիմելու համար նախատեսված պատուհանը հասանելի կլինի առաջիկայում։

Ավելին՝ https://bit.ly/3wfaly2

14/08/2022

📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այն հարկ վճարողները, ովքեր դիմել են առևտրային բանկին ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու համար, անկախ դիմելու ձևից (թղթային դիմում բանկի մասնաճյուղում, բանկի ինտերնետային կայքի կամ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով) զերծ կմնան որևէ վարչարարությունից անկախ հանգամանքից` անկանխիկ վճարման հնարավորությունն առևտրային կետում ակտիվացված է, թե ոչ:

Բանկերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրում են համապատասխան տեղեկատվությունը` թղթային և բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված դիմումների մասին:

25/07/2022

#Հայտարարություն

📢 💻 Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։

Ավելին՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=9199

25/05/2022

📢 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար։

Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։

📌 Տրամադրվող հետվճարը կձևավորվի հետևյալ համամասնությամբ՝
պետություն՝ 5%,
համագործակցող բանկ՝ 5%:

Անկախ կատարած գործարքների չափից՝ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5,000 դրամը։

Ավելին՝ https://bit.ly/3lnhPcn

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ 14․05․2022թ․-ից✔️ Հարկային տարվա ընթացքում ՀԴՄ-ների շահագործ...
23/05/2022

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ 14․05․2022թ․-ից
✔️ Հարկային տարվա ընթացքում ՀԴՄ-ների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները չեն դադարելու համարվել համապատասխանաբար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող,
✔️ ՀԴՄ-ների կիրառության կանոնների կրկնակի խախտման դեպքերում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության կասեցում չի կիրառվելու,
✔️ ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման համար սահմանվել է տուգանքի միասնական չափ՝ անկախ խախտումների քանակից և հարկ վճարողի գործունեության տեսակից:
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150068

Սիրով՝ MDM accounting family հաշվապահական գրասենյակ
🏢 ՀՀ, ք. Երևան, Բրյուսով 26
📞 011-52-01-01, 041-52-01-01
📩 [email protected]
#հաշվապահություն #Հարկային #ՀարկայինՕրենսգիրք #ՀԴՄ #Խախտում #Տուգանք #Հարկ #Խորհրդատվություն

20/05/2022

Այն կենսաթոշակառուները, որոնք հուլիսի 1-ից իրենց թոշակի քարտային հաշվից կանեն անկանխիկ առևտուր, կատարած ծախսերի 10 տոկոսը հաջորդ ամիս հետ կստանան։ Համապատասխան որո....

Address

Բրյուսով 26
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MDM Accounting family posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share