Amundi-Acba Asset Management

Call Directions Website Contact the business

Amundi-Acba Asset Management Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Amundi-Acba Asset Management, Financial service, 10 Vazgen Sargsyan, Yerevan.

ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ Մենեջմենթ

«ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն կառավարում է երեք կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնիկական աջակցության վրա:
Ելնելով մասնակիցների լավագույն շահերից, ինչը մեր գործունեության մեջ առաջնային տեղ է զբաղեցնում, Ընկերությունը գործում է պատշաճ հմտությամբ և ջանասիրությամբ՝ ներդնելով անհրաժեշտ ռեսուրսներ և ընթացակարգեր իր պարտականությունների պատշաճ կատարման համար:
«ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ նպատակն է Հայաստանում դառնալ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրող և լինել առաջատար առաջարկվող ծառայությունների որակով և թափանցիկությամբ, ծառայությունների մատուցման արդյունավետությամբ, կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ, ինչպես նաև հաճախորդների հետ հարաբերությունների որակով:

Ամունդիի մասին
Կառավարման ներքո եղած ակտիվների մեծությամբ Ամունդին Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է և իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչների լավագույն տասնյակում*: Խումբն՝ իր վեց հիմնական ներդրումային կենտրոններում**, կառավարում է 2,38 տրիլիոն եվրո ակտիվներ***: Ամունդին, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում և հանդիսանում է Եվրոպայի առաջատար ակտվիների կառավարիչը՝ 2015թ. նոյեմբեր ամսվանից սկսած ցուցակված է ֆոնդային բորսաներում:
Շնորհիվ եզակի հետազոտական ծառայությունների, աշխարհի 35 երկրներում գործող 5 700 աշխատակիցների և կապիտալի շուկայի էքսպերտների՝ Ամունդին ծառայություններ է մատուցում հետևյալ ուղղություններով. մանրածախի գծով ծառայություններ, ինստիտուցիոնալ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող նորարարական ներդրումային ռազմավարությունների, ինչպես նաև վերջիններիս պահանջմունքներին հարմարեցված լուծումների տեսքով ծառայություններ:
Ամունդի. Վստահությունը պետք է վաստակել:
Այլ տեղեկատվության համար այցելեք https://about.amundi.com/
* Աղբյուրը՝ ըստ 2025թ. հունիսին հրապարակված IPE ամսագրի «Թոփ 500 ակտիվների կառավարիչներ» հոդվածի, որի տվյալները հիմնված են՝ սույն ընկերությունների կողմից 2024թ. դեկտեմբերին հրապարակած՝ իրենց կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծության վրա:
** Ներդրումային կենտրոններ՝ Բոստոն, Դուբլին, Լոնդոն, Միլան, Փարիզ և Տոկիո:
*** Ամունդիի կառավարման ներքո գտնվող ակտիվները՝ 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:

🔊 «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի շրջանակում ԵՊՀ գործընկերներից է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն։🤝 Գործընկերոջ մասին ...
22/09/2026

🔊 «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի շրջանակում ԵՊՀ գործընկերներից է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն։

🤝 Գործընկերոջ մասին ավելին՝ https://www.ysu.am/activities/1006/121609

📎 «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի մասնակցությունն անվճար է, բայց գրանցումը՝ պարտադիր։ Գրանցվի՛ր հիմա՝ https://banugorts2026.ysu.am/?lang=hy

#ԵՊՀ #ԲանՈՒԳործ #ԵՊՀԷքսպո2026

22/09/2026
📊 Համաշխարհային բաժնետոմսերի շուկան աճել էր, որի հիմնական ազդակը ուժեղ կորպորատիվ շահույթներն էին և ԱԲ-ի նկատմամբ պահպան...
18/09/2026

📊 Համաշխարհային բաժնետոմսերի շուկան աճել էր, որի հիմնական ազդակը ուժեղ կորպորատիվ շահույթներն էին և ԱԲ-ի նկատմամբ պահպանվող վստահությունը։ Մինչդեռ պարտատոմսերի շուկան ճնշման տակ է բարձր գնաճային ռիսկերի, կենտրոնական բանկերի ապագա գործողությունների վերաբերյալ անորոշության ու ֆիսկալ մտահոգությունների նկատմամբ։

❓Ի՞նչ են կանխատեսում Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները այս շուկայական միջավայրի պայմաններում։

Կարդացեք ամբողջական վերլուծությունն այստեղ՝ https://researchcenter.amundi-acba.am/hy/article/global-investment-views-september-2026

#ներդրումայինհեռանկարներ

Ավելի քան 12 տարի Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգում՝ տարբեր շուկայական փուլեր, մարտահրավերներ և դրանցից ձև...
17/09/2026

Ավելի քան 12 տարի Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգում՝ տարբեր շուկայական փուլեր, մարտահրավերներ և դրանցից ձևավորված ներդրումային փորձ։

Այս կուտակած փորձի հիման վրա Ամունդի-Ակբայի գլխավոր ներդրումային տնօրեն Հրայր Ասլանյանը Cube Invest-ի «Ներդրումային հորիզոններ 2026» կոնֆերանսին ներկայացրեց իր դիտարկումները Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ՝ անդրադառնալով նաև կենսաթոշակային համակարգի առաջընթացին և ֆոնդերին։

«Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը․ մարտահրավերներ, հնարավորություններ և տենդենցներ» պանելային քննարկմանը կապիտալի շուկայի զարգացման հիմնական մարտահրավերներից Հրայր Ասլանյանն առանձնացրեց տեղական ներդրումային գործիքների դեռևս սահմանափակ ընտրությունը։

Միևնույն ժամանակ զարգացման համար կարևոր է համարում․
🔹ներդրումային ընկերությունների դերը՝ օգնելով բացահայտել և «ֆիլտրել» կապիտալի շուկա մուտք գործելու ներուժ ունեցող ընկերություններին,
🔹կապիտալի շուկայի նկատմամբ ներդրողների վստահության ամրապնդումը,
🔹ներդրումային կրթության զարգացումը,
🔹կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտների ներդրումը,
🔹տվյալների և հաշվետվությունների թափանցիկության ու որակի բարելավումը։

🤝 Շնորհավորում ենք Կուբ Ինվեսթին միջոցառումը բարձր որակով կազմակերպելու համար։

Ձեր կուտակային հատկացումը համաֆինանսավորում է պետությունը... այսինքն՝  յուրաքանչյուր ամիս ձեր աշխատավարձից վճարվող սոցիա...
10/09/2026

Ձեր կուտակային հատկացումը համաֆինանսավորում է պետությունը... այսինքն՝ յուրաքանչյուր ամիս ձեր աշխատավարձից վճարվող սոցիալական վճարին ավելանում է նաև պետության կողմից հատկացվող միջոցները, որոնք միասին ուղղվում են Ձեր անհատական կենսաթոշակային հաշվին։

Համաֆինանսավորման չափը կախված է ձեր աշխատավարձից․
🔹մինչև 500,000 դրամ աշխատավարձի դեպքում՝ համաֆինանսավորվում է 5%-ի չափով,
🔹500,000 դրամից բարձր աշխատավարձի դեպքում՝ համաֆինանսավորումը կազմում է 25,000 դրամ։

Կուտակային հատկացման սահմանաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 👉 www.facebook.com/share/p/1BUCQM2djo/

Եղե՛ք իրազեկված Ձեր կուտակային կենսաթոշակի մասին։

#կուտակայինհամակարգ #կուտակայինկենսաթոշակ #համաֆինանսավորում #ապագայիներդրում

Գիտելիքը արժևորվող  #կապիտալ է, իսկ կրթությունը՝ երկարաժամկետ  #ներդրում: 💡 Այս գաղափարն է Ամունդի-Ակբա Ակադեմիայի հիմքո...
08/09/2026

Գիտելիքը արժևորվող #կապիտալ է, իսկ կրթությունը՝ երկարաժամկետ #ներդրում:

💡 Այս գաղափարն է Ամունդի-Ակբա Ակադեմիայի հիմքում, որի միջոցով Հայաստանում բուհերի ուսանողները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց ֆինանսական #գիտելիքներն ու #գրագիտությունը՝ միջազգային մասնագետների կողմից մշակված կրթական նյութերով։

Գրագիտության միջազգային օրը ևս մեկ առիթ է հիշելու՝ ֆինանսական գիտելիքներն անհրաժեշտ են ներկան գիտակցված կառավարելու, ապագան պլանավորելու և նոր հնարավորություններ բացելու համար։

Այս նոր ուսումնական տարին թող դառնա գիտելիքի մեջ նոր ներդրումների, նոր նպատակների և նոր հեռանկարների սկիզբ։ 🚀

#ամունդիակբա #ամունդիակբաակադեմիա #գրագիտությանմիջազգայինօր #ֆինանսականգրագիտություն #Կրթություն #կսպ #ՀՊՏՀ #ԵՊՀ

Մարդկանց ցանկությունը՝ տնօրինել իրենց գումարը, բնական է։ Բայց երբ խոսքը վերաբերում է ապագա կենսաթոշակին, կարևոր է ոչ միա...
04/09/2026

Մարդկանց ցանկությունը՝ տնօրինել իրենց գումարը, բնական է։ Բայց երբ խոսքը վերաբերում է ապագա կենսաթոշակին, կարևոր է ոչ միայն գումար կուտակելը, այլ դա անել կազմակերպված, շարունակական և երկարաժամկետ մոտեցմամբ։ Իսկ երբ ժամանակը և ֆինանսական մասնագիտական գիտելիքները սահմանափակ են, կարևոր է, որ միջոցների կառավարումը վստահվի փորձառու ֆոնդի կառավարիչներին։

Մեր տարիների փորձը, վերլուծական կարողություններն ու կառավարման ռեսուրսները ծառայում են ի շահ Ձեզ, ձեր կուտակումների պահպանմանը և ավելի վստահ ֆինանսական ապագայի ձևավորման նպատակին։

Ամունդի-Ակբա․ Ձեր փորձառու գործընկերը 🤝

#կուտակայինկենսաթոշակ #ապագայիներդրում #ակտիվներիկառավարում

Ինչու՞ է ներդրումային գործընթացը վստահվում մասնագիտացված ֆոնդի կառավարիչներին։ Ահա 6 կարևոր առավելություն․🔹Մասնագիտացում...
04/09/2026

Ինչու՞ է ներդրումային գործընթացը վստահվում մասնագիտացված ֆոնդի կառավարիչներին։ Ահա 6 կարևոր առավելություն․

🔹Մասնագիտացում և փորձառություն․
ներդրումային մասնագետներն ունեն շուկաների և տարբեր ներդրումային գործիքների վերաբերյալ խորացված գիտելիքներ ու փորձ։

🔹Ռեսուրսներ և ժամանակ․
մասնագիտական թիմերը ունեն համապատասխան գործիքները՝ մշտապես հետևելու շուկայի զարգացումներին, ուսումնասիրելու տվյալներ և վերլուծելու տարբերհնարավորություններ։

🔹Ռիսկերի կառավարում․
գործում են ռիսկերի գնահատման և վերահսկման համակարգված գործընթացների հիման վրա։

🔹Կարգապահություն և էմոցիաների կառավարում․
որոշումները հիմնվում են նախապես մշակված ռազմավարության վրա և չեն պայմանավորվում շուկայի կարճաժամկետ տատանումներով կամ պահի էմոցիաներով։

🔹Վերահսկողություն և հաշվետվողականություն․
ներդրումային գործընթացն իրականացվում է սահմանված կանոնների, վերահսկողության մեխանիզմների և հաշվետվողականության շրջանակում։

🔹Հասանելիություն և մասշտաբի առավելություններ․
պրոֆեսիոնալ կառավարվող ֆոնդերը կարող են ներդրումներ կատարել այնպիսի ակտիվներում, շուկաներում կամ գործիքներում, որոնք սովորական մանրածախ ներդրողին կարող են հասանելի չլինել։ Մեծածավալ ներդրումները կարող են նաև ապահովել ավելի արդյունավետ գործարքային պայմաններ։

Իմացեք ավելին Ամունդի-Ակբայի մասին՝ https://amundi-acba.am/hy/About-Us
Ամունդի-Ակբա՝ Ձեր փորձառու գործընկերը 🤝

#ամունդիակբա #կենսաթոշակայինֆոնդեր #ակտիվներիկառավարում #ֆոնդեր #ներդրումներ #ֆոնդերիկառավարիչ

 #Կուտակային հատկացումը խնայողություն է։ Իսկ ի՞նչ անել, որպեսզի այն ավելանա և չարժեզրկվի գնաճի պատճառով։ 💡 Իհարկե լավագո...
02/09/2026

#Կուտակային հատկացումը խնայողություն է։ Իսկ ի՞նչ անել, որպեսզի այն ավելանա և չարժեզրկվի գնաճի պատճառով։

💡 Իհարկե լավագույն փորձն ասում է՝ «կառավարեք ձեր միջոցները և կատարեք ներդրումներ»։

Կենսաթոշակային կուտակումների դեպքում ներդրումները Ձեր փոխարեն կատարում են մասնագիտացված ակտիվների կառավարիչները ֆոնդերի միջոցով։

Տարբեր #ֆինանսական ակտիվներում ներդրումը ժամանակի ընթացքում աշխատացնում է ձեր գումարը և մասնագիտական կառավարման շնորհիվ ապահովում հավելյալ #եկամուտ՝ ակտիվների արժևորման, տոկոսային եկամուտների և դիվիդենտների տեսքով։

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները դիվերսիֆիկացվում են տարբեր ռիսկայնության ակտիվներում և ներառում են տեղական ու արտասահմանյան տարբեր #ներդրումներ։

Սա հնարավորություն է տալիս մասնակցին ընտրել ֆոնդ՝ իր ռիսկի ընդունելի մակարդակին, կուտակման տարիներին և ֆինանսական նպատակին համապատասխան։

Ամունդի-Ակբա #կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներին կարող եք ծանոթանալ և համեմատել այստեղ՝ https://amundi-acba.am/hy/compareFunds

Ամունդի-Ակբա․ Ձեր փորձառու գործընկերը 🤝
__________________
Ամունդի-Ակբան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

28/08/2026

Ծանոթացեք Ամունդի-Ակբա Կայուն եկամտային ֆոնդի ներդրումներին՝ https://amundi-acba.am/hy/fund/Amfix

Ամունդի-Ակբա․ Ձեր փորձառու գործընկերը 🤝

Address

10 Vazgen Sargsyan
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411310000

Alerts

Be the first to know and let us send you an email when Amundi-Acba Asset Management posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Amundi-Acba Asset Management:

Share