17/12/2024
📢 Աշխատանքի հնարավորություն «Ասեթս» ՓԲԸ-ում 📢
«Ասեթս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի՝ թիմին միանալու համար։ 🌟
Եթե ունեք համապատասխան կրթություն, փորձ և պատրաստ եք լուծել ֆինանսական ու հաշվապահական խնդիրներ, ապա մենք սպասում ենք Ձեզ։
✅ Պարտականություններ
- Մասնակցել հաշվապահական հաշվառման գործընթացին։
- Կատարել ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվետվությունների պատրաստում։
- Իրականացնել բանկային գործառնություններ և վերահսկել online banking-ով։
- Մասնակցել խորհրդատվական ծառայություններին (խնդրահարույց հարցերի վերլուծություն, պարզաբանումներ, կարծիքի տրամադրում, վերականգնողական աշխատանքներ և այլն) ։
- Աջակցել թիմին փաստաթղթաշրջանառության հարցում:
- Ժամանակին ավարտել ամսական և տարեկան փակումները:
- Իրականացնել հաշվապահի այլ գործառույթներ։
📌 Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում:
- 2-3 տարվա հաշվապահական փորձի առկայություն արտադրության ոլորտում:
- Հարկային օրենսդրության իմացություն:
- ՖՍՀՄ-ի իմացություն:
- AS Accountant ծրագրային ապահովման իմացություն։
- Համակարգչային գերազանց հմտություններ (Excel, Word, PowerPoint և Access):
- Տնտեսական, ֆինանսական և իրավական տերմինաբանությունը հասկանալու և մեկնաբանելու ունակություն։
- Ժամանակի ճիշտ պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն։
- Գործարար հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր սահուն իմացություն:
- Թիմում աշխատելու կարողություն:
📧 Ձեր ինքնակենսագրականները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով հաստիքի անվանումը։
💡 Միացե՛ք մեր ստեղծարար թիմին։ 🌟