New accounting հաշվապահական կենտրոն

New accounting հաշվապահական կենտրոն Մատչելի հաշվապահական ծառայություններ և վստահելի մասն?

15/03/2021

ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ
Հարկային օրենսգրքի փոփոխություններով աշխատող ուսանողներին լավ հնարավորություն է տրվել։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։

Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները։ Ընդ որում՝ վարձու աշխատող հանդիսացող ուսանողը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1125-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողը հարկային մարմին է ներկայացնում՝
1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում,

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,

3) ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը,

4) ուսանողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

5) ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն ձևի:
Եկամտային հարկը տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով:

Միաժամանակ կարևոր է՝ գործատուն պետք է ներկայացրած և վճարած լինի եկամտային հարկը։
Փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչություն, որտեղ ուսումնասիրվում է ուսանողի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով սահմանված պայմաններին և ապահովվում դիմումի հետագա ընթացքը։

Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձման կարգը կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո սկսվող ուսումնական տարիների մասով:

2020-2021 ուսումնական տարում ուսանողները պետք է դիմումները ներկայացնեն ուսումնական տարվա ավարտից հետո՝ 3 ամսվա ընթացքում։

ՊԵԿ-Ը ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸՀղումը ստորև՝
23/01/2019

ՊԵԿ-Ը ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հղումը ստորև՝

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը: Այդ միջոցառումների շրջանակում 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՊԵԿ նա....

Սույն թվականի հունվարի 1-ից վիճակագրական հաշվետվություններից շատերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև հաշվետո...
23/01/2019

Սույն թվականի հունվարի 1-ից վիճակագրական հաշվետվություններից շատերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը: Նախկինում այն սահմանվում էր մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը: Ստորև ներկայացված են հաշվետվությունների ցանկը, որոնց համար գործում է տվյալ փոփոխությունը՝



1 - Ծառայություններ - ամսական

1 - Հաշվառում - եռամսյակային

1 - Առևտուր - ամսական

1 - Առևտուր (փոքր) - եռամսյակային

1 - Ծառայություններ (փոքր) - եռամսյակային



Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուշադրություն՝ Պետական վիճակագրական հաշվետվությունները լրացնելիս հաշվետվական ձևում > դաշտի ակտիվ չլինելու (չբացվելու) դեպքում անհրաժեշտ է ակտիվացնել Microsoft Excel-ի ma...

Հրաման ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների հայտերի և դիմումների վերաբերյալՊետ եկամուտների նախագահը նոր հրաման է ստ...
23/01/2019

Հրաման ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների հայտերի և դիմումների վերաբերյալ

Պետ եկամուտների նախագահը նոր հրաման է ստորագրել համաձայն որի ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների տրամադրման հայտերի ձևերը փոփոխվել են: Փոփոխվել են նաև այդ դրոշմանիշների և պիտակների օգտագործման մասին հաշվետվությունների ձևերը, չօգտագործված կամ վնասված դրոշմանիշների և պիտակների վերադարձման և(կամ) վերադարձման ժամկետի երկարաձգման դիմումի ձևերը:
Առավել մանրամասն`

Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգ

22/01/2019

‼️ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ նախագիծ, որով սահմանվում է, որ մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործումը պարտադիր է։

Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաների առողջությունը։

Մանրամասները՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈ...

16/01/2019

Հունվարի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել 2019թ.-ի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշմա...

19/12/2018

Աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը հետաձգվել է ևս մեկ տարով:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի «երկու» բառը փոխարինվել է «երեք» բառով: Դա նշանակում է, որ, գործատուների կողմից աշխատանքային գրքույկների Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվում է ևս մեկ տարով:

Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։

19/12/2018

2019թ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվում է դարձնել 25500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։

Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։

06/09/2018

Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կեռապատկվի

Կառավարությունը այսօր հավանության արժանացրեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին որոշման նախագծին (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ): Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ առաջարկվող որոշման նախագծով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և կտարածվի այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո:

© 2010-2018, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապե....

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when New accounting հաշվապահական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share