18/11/2023
Մենք հավատարիմ ենք հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների կազմման ժամանակակից մոտեցումներին և կրում ենք ամբողջական ֆինանսական պատասխանատվություն մեր կողմից կատարված աշխատանքի համար:
Է Վ Է Ըքաունթինգի մասնագիտներին դուք ամբողջովին կարող եք վստահել Ձեր ընկերության հաշվապահական, հարկային և կադրային հաշվառման վարումը։
Առաջարկում ենք հաշվապահական ծառայություններ՝ ցանկացած ոլորտում՝ ՀԾ հաշվապահ 7 ծրագրով:
Ծառայությունների մեջ ներառվում են.
• Հաշվապահական հաշվառման ամբողջական վարում
• Հարկային և հաշվապահական խորհրդատվություն
• ԱՁ/ՍՊԸ-ների գրանցում
• Ֆին հաշվետվությունների կազմում (կանխատեսում, պլանավորում)
• Հարկային, վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում
• Ներմուծման և արտահանման հաշվետվությունների կազմում և հանձնում (ԵՏՄ/ԵԱՏՄ)
• Բիզնես պլանի կազմում
Կադրային հաշվառում՝
• Աշխատողների՝ աշխատանքի ընդունման և ազատման փաստաթղթավորում
• Աշխատանքային պայմանագրերի կազմում:
• Աշխատանքային հարաբերությունների փաստաթղթավորում՝ օրենսդրությանը համապատասխան:
• Աշխատավարձի հաշվարկ:
• Արձակուրդների վերջնահաշվարկի և նպաստների հաշվարկ
Մենք կօգնենք ձեզ որոշում կայացնել ցանկացած հարցում, ներառյալ Ձեր բիզնեսի համար գործող օրենսդրության համաձայն օպտիմալ հարկման համակարգի ընտրության, կատարվող կամ կատարվելիք գործարքների մասով հարկային կամ ֆինանսական հետևանքների մասով բարձրորակ խորհրդատվություն տրամադրելով։
Ընտրելով մեր ընկերությունը դուք հնարավորություն կունենաք լիովին զբաղվել Ձեր բուն գործունեությամբ, իսկ հաշվապահության վարման հետ կապված բոլոր հոգսերը թողնել մասնագիտացված աութսորսինգ ընկերությանը։
Արդյունքում խնայում եք ժամանակ և գումար։