Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ Ձեռք բերե՛ք միջազգային առևտրի նկատմամբ վստահություն արտահանման ապահովագրության միջոցով:

We insure Armenian resident companies against the risks of non-payment of their foreign buyers under the export contract subject to political and commercial risks. Choosing our services you get the opportunities to:

control export risks, trade with confidence on existing and new international markets
enhance your competitive positions in international markets by offering your customers deferred p

ayment terms
obtain financing from domestic commercial banks secured by the insurance policy under simplified procedures and preferential terms
build long-term beneficial partnership with your overseas buyers being assured that your receivables are protected from political and commercial risks of the buyer.

23/04/2026

ՀԱԱԳ-ի և Nexia Academy-ի համատեղ նախաձեռնությունը՝ ESG հաշվետվությունների վերաբերյալ դասընթաց

#ՀԱԱԳ

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը Nexia Academy-ի հետ համատեղ կազմակերպել էին բնապահպանական, սոցիալակա...
23/04/2026

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը Nexia Academy-ի հետ համատեղ կազմակերպել էին բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) հաշվետվությունների ներկայացման կարևորության վերաբերյալ դասընթաց։ Դասընթացի նպատակն էր արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ESG հաշվետվությունների դերին՝ բիզնեսի թափանցիկության, հեղինակության և միջազգային գործընկերների վստահության բարձրացման գործում։

ESG հաշվետվությունները հնարավորություն են տալիս ներկայացնել ընկերության գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի, սոցիալական պատասխանատվության և կառավարման արդյունավետության տեսանկյունից։ Այսօր միջազգային շուկաներում դրանք կարևոր գործիք են ներդրողների, ֆինանսական կազմակերպությունների և գործընկերների համար՝ գնահատելու ընկերության կայունությունն ու պատասխանատու գործունեությունը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ESG հաշվետվությունների հիմնական սկզբունքներին, դրանց կիրառման միջազգային փորձին և արտահանման գործընթացներում դրանց կարևորությանը։

Դասընթացը վարում էր ESG փորձագետ, Նեքսիա Արմենիա ընկերության խորհրդատվական ծառայությունների ղեկավար Արսեն Նազարյանը։

#ՀԱԱԳ

ՀԱԱԳ-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին📍 Լոռու մարզկենտրոն Վանաձորում անցկացվող Հայա...
06/04/2026

ՀԱԱԳ-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին

📍 Լոռու մարզկենտրոն Վանաձորում անցկացվող Հայաստանի բանկերի միության մարզային համաժողովի շրջանակում ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը ընկերության աշխատակիցների հետ միասին մասնակցել է EXPO ցուցահանդեսին։

🤝 Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության գործունեությունը, մատուցվող ծառայությունները և գործիքակազմը՝ ուղղված բիզնեսի զարգացմանը և ֆինանսավորման հասանելիության բարձրացմանը։

💬 Համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հայկական բիզնեսների ֆինանսավորման հնարավորություններին, առկա խոչընդոտներին և զարգացման հեռանկարներին։ Քննարկումները ձևավորվել են որպես բաց երկխոսության հարթակ՝ համադրելով պետական, բանկային և մասնավոր հատվածների ներկայացուցիչների փորձը։

📌 Մասնակցությունը հնարավորություն է տվել հաստատելու նոր գործարար կապեր, ուսումնասիրելու ոլորտի արդի միտումները և ներկայացնելու ընկերության դերը բիզնեսի աջակցության գործում։

#ՀԱԱԳ #ՀԲՄ #Լոռի #Վանաձոր #ՏնտեսականԶարգացում #Ֆինանսավորում #ԳործարարՄիջավայր

Աշխատանքային այց Wellar Group-ին պատկանող շոկոլադի գործարանԱշխատանքային այցի շրջանակներում ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Ալբերտ...
24/03/2026

Աշխատանքային այց Wellar Group-ին պատկանող շոկոլադի գործարան

Աշխատանքային այցի շրջանակներում ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը Ընկերության աշխատակիցների և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Անժելա Բարսեղյանի հետ միասին այցելել է Wellar Group-ին պատկանող շոկոլադի գործարան։
Շրջայցի ընթացքում ներկայացվել են գործարանի արտադրական հնարավորությունները, ժամանակակից սարքավորումները, ինչպես նաև ընկերության արտահանման մեծ պոտենցիալը։ Այցը հնարավորություն է տվել տեղում ծանոթանալու արտադրական գործընթացներին և քննարկելու զարգացման հեռանկարները։
ՀԱԱԳ-ի աշխատակիցները ներկայացրել են ընկերության կողմից մատուցվող ծառայությունները, դրանց կիրառման հնարավորությունները և այն առավելությունները, որոնք կարող են նպաստել արտադրանքի մրցունակության բարձրացմանը և նոր շուկաներ մուտք գործելուն։
Քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ միտված արտահանման խթանմանը և միջազգային շուկաներում արդյունավետ ինտեգրմանը։

#ՀԱԱԳ #ԱրտահանմանԱպահովագրություն #ԱրտահանմանԽթանում

Հարգելի արտահանող,Շնորհավորում ենք Ձեզ Հաճախորդների միջազգային օրվա կապակցությամբ։Ձեր վստահությունը, համագործակցությունն...
19/03/2026

Հարգելի արտահանող,

Շնորհավորում ենք Ձեզ Հաճախորդների միջազգային օրվա կապակցությամբ։
Ձեր վստահությունը, համագործակցությունն ու միասին ստեղծած արժեքը մեզ համար ամենակարևորն է։
Մենք գնահատում ենք մեր համատեղ աշխատանքը և պատրաստ ենք առաջիկայում ևս շարունակել նույն նվիրումով՝ լինելով Ձեր վստահելի գործընկերը յուրաքանչյուր փուլում։
Մաղթում ենք Ձեզ նորանոր հաջողություններ, կայուն աճ և շարունակական զարգացում։

#ՀԱԱԳ #Արտահանում
#ՎստահելիԳործընկեր
#Համագործակցություն

Փետրվարի 17-ին կայացավ արտադրողների համար աջակցության ծրագրերին նվիրված միջոցառումՓետրվարի 17-ին «Կոնգրես Երևան» հյուրան...
20/02/2026

Փետրվարի 17-ին կայացավ արտադրողների համար աջակցության ծրագրերին նվիրված միջոցառում

Փետրվարի 17-ին «Կոնգրես Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Աջակցության ծրագրեր, ֆակտորինգ և արտահանման ապահովագրություն արտադրողների համար» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր ԱրմՍվիսԲանկի և Հայաստանի ներդրումային խորհուրդի համատեղ նախաձեռնությամբ։

Արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար մեկ հարթակում ներկայացվեցին մի շարք առանցքային թեմաներ։ Մասնակիցների հետ իրենց փորձով և գործնական գիտելիքներով կիսվեցին՝
🔹 Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետները
🔹 ԱրմՍվիսԲանկի ներկայացուցիչները
🔹 Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչները
🔹 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Փոքր բիզնեսի խորհրդատվության թիմը:

Ելույթով հանդես եկավ ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը՝ ներկայացնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունները և դրանց ընձեռած հնարավորությունները բիզնեսի համար։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին՝ ընդգծելով կատարված բարեփոխումների կարևորությունը և նոր հնարավորությունների ստեղծումը արտադրողների համար․
«Արտադրողները Հայաստանի տնտեսության առանցքն են, և ՎԶԵԲ-ը մշտապես նրանց կողքին է՝ տրամադրելով ոչ միայն ֆինանսավորում, այլև մասնագիտական փորձառություն, աջակցություն բարեփոխումներին և գործընկերային կապեր, որոնք նպաստում են կայուն աճին և միջազգային մրցունակության ապահովմանը»։

ԱրմՍվիսԲանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն իր խոսքում նշեց․
«ԱրմՍվիսԲանկը կարևորում է ֆակտորինգային ծառայությունների և արտահանման ապահովագրության զարգացումը՝ բիզնեսին արագ ֆինանսավորում և կայուն աճ ապահովելու նպատակով»։

Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ընդգծեց․
«Մեր նպատակն է ներկայացնել արտադրողներին բոլոր այն հնարավոր աջակցման ծրագրերն ու պրոդուկտները, որոնք կարող են օգնել թե ֆինանսավորման, այնպես էլ բիզնեսի ընդլայնման, աշխատողների ներգրավման, արտահանման ուղիների ընդլայնման և արտահանման ռիսկերի նվազեցման հարցերում»։

Նման հանդիպումները նպատակ ունեն ամրապնդելու բիզնեսի և ֆինանսական ոլորտի համագործակցությունը՝ ստեղծելով շարունակական հարթակ գիտելիքի, փորձի և հնարավորությունների փոխանակման համար։

19/02/2026
ՀԱԱԳ-ի այցը «Եվրոպալաստ 999» ՍՊ ընկերությունՓետրվարի 13-ին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տն...
16/02/2026

ՀԱԱԳ-ի այցը «Եվրոպալաստ 999» ՍՊ ընկերություն

Փետրվարի 13-ին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը Ընկերության աշխատակիցների հետ այցելեց «Եվրոպալաստ 999» ՍՊԸ՝ տեղում մոնիթորինգ իրականացնելու նպատակով։
«Եվրոպալաստ 999» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին և մասնագիտացած է կախովի առաստաղների, պլաստմասե աքսեսուարների և վարագույրների քիվերի արտադրության ոլորտում։
Այցի շրջանակում իրականացվեց շրջայց ընկերության արտադրամասում․ ներկայացվեցին արտադրական գործընթացները, կիրառվող տեխնոլոգիական լուծումները և զարգացման ընթացիկ ծրագրերը։ Քննարկվեցին նաև ընկերության արտահանման ծավալները, առաջիկա նախաձեռնությունները, ինչպես նաև ՀԱԱԳ-ի ապահովագրական գործիքների ընձեռած հնարավորություններն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները։
ՀԱԱԳ-ը շարունակելու է հետևողականորեն աջակցել հայրենական արտադրողներին՝ խթանելով նրանց կայուն աճը, մրցունակության բարձրացումն ու արտահանման աշխարհագրության ընդլայնումը։

#ՀԱԱԳ #ԱրտահանմանԱպահովագրություն
#Մոնիթորինգ #Արտադրություն
#Զարգացում #Համագործակցություն

Փետրվարի 12-ին «Մանթաշյանց գործարարների ակումբ»-ում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության աշխատակիցները՝ Ընկ...
13/02/2026

Փետրվարի 12-ին «Մանթաշյանց գործարարների ակումբ»-ում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության աշխատակիցները՝ Ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ, հանդիպում-քննարկում ունեցան գործարարների հետ։
Հանդիպման նպատակն էր գործարարներին ներկայացնել ՀԱԱԳ-ի կողմից մատուցվող ծառայությունները, արտահանման ապահովագրության գործիքակազմը և դրանցից օգտվելու առավելությունները։ Մասնակիցներին ներկայացվեցին ռիսկերի կառավարման մեխանիզմները, արտահանման հետ կապված ֆինանսավորման հնարավորությունները և համագործակցության ձևաչափերը։
Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում․ գործարարները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը, կիսվեցին փորձով և ստացան մանրամասն պարզաբանումներ կոնկրետ դեպքերի և ծառայությունների վերաբերյալ։ Հանդիպումը դարձավ արդյունավետ հարթակ՝ նոր գործընկերությունների ձևավորման, գործարար կապերի ամրապնդման և փոխգործակցության ընդլայնման համար։

#ՀԱԱԳ #ԱրտահանմանԱպահովագրություն #Արտահանում #ԳործարարՀամայնք
#Մանթաշյանց #ԳործարարԿապեր #Համագործակցություն #ԲիզնեսՀայաստան

Սույն թվականի նոյեմբերի 13-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ աշխատակիցները, գործադիր տնօրենի ...
13/11/2025

Սույն թվականի նոյեմբերի 13-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ աշխատակիցները, գործադիր տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ, այցելեցին «Գյումրիֆիշ» ՍՊ ընկերություն՝ մոնիթորինգի նպատակով։
«Գյումրիֆիշ» ՍՊ ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ և ձկնամթերքի վերամշակմամբ՝ արտադրանքը մատակարարելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներ։
Մոնիթորինգի շրջանակում քննարկվեցին ընկերության արտադրական գործընթացները, արտահանման ծավալներն ու զարգացման ծրագրերը, ինչպես նաև գործակալության ապահովագրական գործիքների ընձեռած հնարավորություններն ու հետագա համագործակցության հեռանկարները:

#ՀԱԱԳ #ԱպահովԱրտահանում
#ԱրտահանմանԱպահովագրություն

17/10/2025

Ընկերության հաջողված փորձը

🌐https://www.eia.am
📞(+374 10) 58-29-29

#ՀԱԱԳ #ԱրտահանմանԱպահովագրություն #ՀաջողվածՓորձ #ԱպահովԱրտահանում

15/10/2025

Կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրություն

🌐https://www.eia.am
📞(+374 10) 58-29-29
#ԱրտահանմանԱպահովագրություն #ՀԱԱԳ #ԱպահովԱրտահանում

Address

ՀՀ, ք. Երևան,, Մհեր Մկրտչյան 5, 9-րդ հարկ, 924-930 սենյակներ
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ:

Share