Ardshinbank OJSC

Call Directions Website

Ardshinbank OJSC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ardshinbank OJSC, Financial service, 13 Grigor Lusavorich Street, Yerevan.

Արդշինբանկում դուք կարող եք օգտվել բազմաթիվ բանկային ծառայություններից՝ ստանալով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական գործիքակազմ։ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների մեծ մասից կարող եք օգտվել նաև Արդշինբանկ մոբայլ հավելվածի միջոցով:

Բանկի գործունեության առաջնային ուղղություններից են փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը, էլեկտրոնային բանկինգը, միջազգային դրամական փոխանցումները ինչպես նաև խոշոր կորպորատիվ հաճախորդների նախագծերի ֆինանսավորումը, առաջին հերթին, Հայաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտներում և էներգետիկ հատվածում:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել մեր շուրջօրյա զանգերի կենտրոնի միջոցով՝ զանգահարելով +374 12 22 22 22 հեռախոսահամարին կամ այցելել մեր պաշտոնական կայքէջ ՝ ardshinbank.am:

Հարգելի՛ հաճախորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով, խնդրում ենք բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկատվություն չտրամադրել սոցիալական կայքերի միջոցով, այլ կապ հաստատել Բանկի հետ:

---
Մատուցվող ծառայությունները.

Ձեզ համար - https://tinyurl.com/2ms33rry
Ձեր բիզնեսի համար - https://tinyurl.com/9dy73sa7
Ներդրումներ - https://tinyurl.com/52j9rkv3
STATUS - https://tinyurl.com/ypzr9h4p
PLUS - https://tinyurl.com/mwf7rurx
Մասնաճյուղեր/բանկոմատներ - https://tinyurl.com/2tdfc7cx
Հաճախ տրվող հարցեր - https://tinyurl.com/5frw4mm3
---

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Արդշինբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավերով այցելել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման տարածք՝ տեղում ծանոթ...
30/09/2026

Արդշինբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավերով այցելել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման տարածք՝ տեղում ծանոթանալու ծրագրի ընթացքին և առաջիկա աշխատանքներին։

2025 թվականին Բանկը ծրագրին միացել է 10 մլն ՀՀ դրամ նվիրատվությամբ։ Վերակառուցված ջրանցքը ոռոգման ջրով կապահովի շուրջ 2,800 հեկտար հողատարածք՝ նոր հնարավորություններ ստեղծելով Սիսիանի համայնքի 6 գյուղի և 730 ընտանիքի համար։

Ուրախ ենք տեսնել, թե ինչպես է կարևոր նախաձեռնությունը քայլ առ քայլ իրականություն դառնում:

🔗https://tinyurl.com/4r66j6ae

www.ardshinbank.am I 012 22 22 22
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Սեպտեմբերի 20-ին Արդշինբանկի դրոշը ծածանվեց Քաջքար լեռան գագաթին(~3.937մ.):Մեր գործընկեր Արտավազդ Ջանոյանի մեծ երազանքի ...
24/09/2026

Սեպտեմբերի 20-ին Արդշինբանկի դրոշը ծածանվեց Քաջքար լեռան գագաթին(~3.937մ.):

Մեր գործընկեր Արտավազդ Ջանոյանի մեծ երազանքի շնորհիվ՝ լինել Հայկական լեռնաշխարհի 10 ամենաբարձր գագաթներին, արդեն երկրորդ անգամ բանկի դրոշը և եռագույնը ծածանվում են երկնքի տակ: Առաջինը Արագածն էր:

🔹Քաջքարը լեռնագագաթ է Պոնտական լեռնահամակարգում, Խաղտյաց (Պարխարյան) լեռներում, Խոտջըրի շրջանում:

Մենք ուժեղ ենք միասին
Կհանդիպենք լեռներում

Ծառ տնկել, որդի ունենալ և տուն կառուցել։ Այս ցանկում կա մի բան, որն իրագործելու համար ենք նաև մենք միասին։Կառուցեք ձեր տ...
22/09/2026

Ծառ տնկել, որդի ունենալ և տուն կառուցել։
Այս ցանկում կա մի բան, որն իրագործելու համար ենք նաև մենք միասին։

Կառուցեք ձեր տունը՝ Արդշինբանկի հիփոթեքային վարկով։
Վարկը տրամադրվում է կառուցվող գույքի նախագծային արժեքի մինչև 100%-ի չափով:
Եթե վարկի գումարը չի գերազանցում գրավի արժեքի /կառուցվող գույքի, ինչպես նաև հնարավոր է լրացուցիչ գրավ/ 50%-ը, այն կարող եք ստանալ առանց եկամուտների վերլուծության։

Տոկոսադրույքը.
🔹հաստատուն/ճշգրտվող՝ սկսած 12.7%-ից,
🔹լողացող՝ սկսած 11.7% (ՀԴ + 4.7%)-ից,
Փաստացի տոկոսադրույք՝ 12.3–15.7%։

Վարկը կարող եք ստանալ նաև փուլերով՝ կառուցապատման աշխատանքներին զուգահեռ, և տոկոս վճարել միայն արդեն ստացած գումարի դիմաց։

Եվ ևս մի քանի առավելություն.
🔵առանց վարկի տրամադրման և կանխիկացման միջնորդավճարների, ամսական սպասարկման վճարի և այլ թաքնված վճարների,
🔵առանց վաղաժամկետ մարման տույժի:

Ծանոթացեք ամբողջական պայմաններին և թողեք օնլայն հայտ` այստեղ 🔗 https://tinyurl.com/mrvehk6u

www.ardshinbank.am I 012 22 22 22
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

15/09/2026

STATUS-ը նոր փորձառություն է՝ ստեղծված նրանց համար, ովքեր գնահատում են ժամանակը։

Անհատական սպասարկում, կապիտալի կառավարման խելացի լուծումներ, ճանապարհորդությունների և կենսակերպի բացառիկ հնարավորություններ ամբողջ աշխարհում՝ մեկ փորձառության մեջ։
STATUS-ը ձեր կողքին է կյանքի յուրաքանչյուր փուլում՝ որպես վստահելի գործընկեր, որը զարգանում է ձեզ և ձեր հնարավորություններին համընթաց։

Հետևեք մեզ՝ մանրամասների համար։

Հեշտ է, երբ միասին ենք։Որտեղ էլ լինեք, Արդշինբանկի մոբայլ հավելվածով քարտից քարտ փոխանցումը կարող եք կատարել արագ, պարզ ...
14/09/2026

Հեշտ է, երբ միասին ենք։
Որտեղ էլ լինեք, Արդշինբանկի մոբայլ հավելվածով քարտից քարտ փոխանցումը կարող եք կատարել արագ, պարզ և ցանկացած պահի։

Իսկ եթե նույն քարտին պարբերաբար եք գումար փոխանցում, պահպանեք այն որպես ձևանմուշ, որպեսզի հաջորդ անգամ տվյալները կրկին մուտքագրելու կարիք չլինի։

Փոխանցեք Արդշինբանկի և այլ բանկերի քարտերին Արդշինբանկի մոբայլլ հավելվածով՝ արագ, հարմար, 24/7, որտեղ էլ լինեք։

Ներբեռնեք հավելվածն այստեղ 🔗https://onelink.to/nqhzej

www.ardshinbank.am I 012 22 22 22
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ձեզ համար արժեքավոր իրերը պահեք ապահով վայրում՝ հանգիստ լինելով դրանց պահպանության համար թե՛ առօրյայում, թե՛ ճամփորդությ...
10/09/2026

Ձեզ համար արժեքավոր իրերը պահեք ապահով վայրում՝ հանգիստ լինելով դրանց պահպանության համար թե՛ առօրյայում, թե՛ ճամփորդության ընթացքում։

Անհատական պահատուփեր Արդշինբանկում.
🔹տարբեր չափերի,
🔹ճկուն ժամկետներով՝ սկսած 1 օրից,
🔹ապահով՝ 24/7:

Պահատուփ վարձակալելու համար բանկ այցյելելիս վերցրեք ձեզ հետ միայն անձը հաստատող փաստաթուղթ։

Ծառայությունից կարող եք օգտվել Արդշինբանկի գլխամասային գրասենյակում, ինչպես նաև Երևանի և մարզերի մի շարք մասնաճյուղերում։

Պահատուփերի չափերին, վարձակալության պայմաններին և հասանելի մասնաճյուղերի ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ 🔗 https://tinyurl.com/yjkhfady

www.ardshinbank.am I 012 22 22 22
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

08/09/2026

Ձեր ժամանակը․ ձեր կանոնները․ ձեր STATUS-ը։

Շուտով․․․

Արդշինբանկի աշխատավարձային քարտը միայն աշխատավարձ ստանալու համար չէ․ այն ֆինանսական առավելությունների փաթեթ է, որից կարո...
07/09/2026

Արդշինբանկի աշխատավարձային քարտը միայն աշխատավարձ ստանալու համար չէ․ այն ֆինանսական առավելությունների փաթեթ է, որից կարող եք օգտվել ամեն օր։

Աշխատավարձը ստանալով Արդշինբանկում՝ կարող եք օգտվել մի շարք առավելություններից.
🔵քարտերի անվճար տրամադրում և սպասարկում,
🔵անվճար կանխիկացում Արդշինբանկի 73 բանկոմատներից, ինչպես նաև օրական մինչև 100,000 ՀՀ դրամ անվճար կանխիկացում ԱրՔա անդամ բանկերի բանկոմատներից,
🔵աշխատավարձային վարկ/վարկային գիծ՝ մինչև 15 մլն ՀՀ դրամ, սկսած 12.9% անվանական տոկոսադրույքից և մինչև 10 տարի մարման ժամկետով։ Փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.6%-ից:

Ընդ որում՝ վարկը կարող եք ստանալ նաև օնլայն՝ Արդշինբանկի մոբայլ հավելվածով՝ օգտվելով ձեզ հասանելի տոկոսադրույքի նկատմամբ լրացուցիչ 1 տոկոսային կետ զեղչից։

Աշխատավարձային քարտի այս և մյուս առավելություններին ծանոթացեք այստեղ 🔗https://tinyurl.com/29y7mku2

Ներբեռնեք մոբայլ հավելվածն այստեղ 🔗 https://onelink.to/nqhzej

www.ardshinbank.am | 012 222222
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Հարգելի հաճախորդներԱրդշինբանկի անունից տարածվում են հաղորդագրությններ, որոնք ուղարկվում են արտերկրի կոդով հեռախոսահամարի...
02/09/2026

Հարգելի հաճախորդներ

Արդշինբանկի անունից տարածվում են հաղորդագրությններ, որոնք ուղարկվում են արտերկրի կոդով հեռախոսահամարից։
Այդ հաղորդագրությունները կեղծ են և պարունակում են վնասակար հղում, ՄԻ ՍԵՂՄԵՔ այն։

Հարգանքով՝
Արդշինբանկ

www.ardshinbank.am | 012 22 22 22
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

01/09/2026

Ոչինչ, որ մոռացել էիք, վճարեք հիմա։

Աղբահանության վճարի մասին հիշեցիք աշխատանքի գնալի՞ս, սուրճի ընդնիջմա՞նը կամ արդեն օրվա վերջու՞մ։

Հոգ չէ, Արդշինբանկի մոբայլ հավելվածով աղբահանության վճարը կարող եք կատարել ցանկացած պահի՝ արագ, անվտանգ և առանց միջնորդավճարի։

Լուծում, որը միշտ ձեզ հետ է՝ ձեր հեռախոսում:

Ներբեռնեք հավելվածն այստեղ 🔗 https://onelink.to/nqhzej

www.ardshinbank.am | 012 222222
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Address

13 Grigor Lusavorich Street
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:15 - 16:45
Tuesday 09:15 - 16:45
Wednesday 09:15 - 16:45
Thursday 09:15 - 16:45
Friday 09:15 - 16:45

Telephone

+37412222222

Alerts

Be the first to know and let us send you an email when Ardshinbank OJSC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share