23/08/2026
🤩 Մեկ շաբաթ՝ լի գիտելիքով, նոր փորձով ու համալսարանական առաջին տպավորություններով։
📌 Այսօր ամփոփեցինք ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Ամառային դպրոց» ծրագիրը։
📚 Մեկ շաբաթվա ընթացքում մեր մասնակիցները հնարավորություն ունեցան խորանալու մաթեմատիկական անալիզի, գծային հանրահաշվի և հավանականությունների տեսության հիմունքների մեջ, մասնակցելու դասընթացների ու քննարկումների, ինչպես նաև ավելի մոտիկից ճանաչելու ֆակուլտետն ու համալսարանական միջավայրը։
📄 Ծրագրի ավարտին հանձնվեցին հավաստագրեր՝ մասնակցության և բարձր առաջադիմության համար։
✨ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, հետաքրքրվածության ու այս մեկ շաբաթը մեզ հետ անցկացնելու համար։
💙 Սիրով՝ ՄՄՖ ՈՒԽ