25/08/2026
#գործկա Մենք փնտրում ենք սպասարկման կենտրոնի գործակալ Երևանի մասնաճյուղերի համար: Աշխատանք՝ միայն շաբաթ և կիրակի օրերին:
Սպասարկման կենտրոնի գործակալը պատասխանատու է կոմունալ և այլ տեսակի վճարումների հավաքագրման, տեղական և միջազգային փոխանցումների իրականացման, հաճախորդների էլեկտրոնային հաշիվների բացման գործընթացի կատարման, նոր և գոյություն ունեցող ծառայությունները հաճախորդներին գովազդելու համար:
Պարտականություններ՝
• Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն իրենց ամսական պարտքերի և վերջին վճարումների մասին,
• Ընդունել հաճախորդների վճարումները,
• Ուշադրությամբ ստուգել բոլոր թղթադրամները,
• Ընթացք տալ բոլոր գործարքներին,
• Ներկայացնել օրական հաշվետվություն հավաքագրված կանխիկ գումարի վերաբերյալ և այլն:
Պահանջվող որակավորումներ՝
Բարձրագույն կրթություն:
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
Սպասարկման կենտրոնին առնչվող ընթացակարգերի/գործընթացների իմացություն:
Համակարգչային հմտություններ (Word, Excel):
Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման արդյունավետ հմտություններ:
Նոր ներդրված տարբեր սպասարկման ծրագրերի արագ կիրառման ունակություն:
Կազմակերպչական և հաղորդակցական հմտություններ:
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեին՝ թեմա տողում նշելով «Սպասարկման կենտրոնի գործակալ»: