ՀԱՇՎԱՊԱՀ

ՀԱՇՎԱՊԱՀ Հաշվապահական և հարկային հաշվառման վարում,խորհրդատվություն Մեր կարգախոսն է ռեալ որակ գնից բարձր։

📜 Ընդունվել է օրենք՝ անշարժ գույքի կառավարման հարկման վերաբերյալ2025 թ. նոյեմբերի 13-ին ընդունվել է ՀՀ Հարկային օրենսգրք...
25/12/2025

📜 Ընդունվել է օրենք՝ անշարժ գույքի կառավարման հարկման վերաբերյալ
2025 թ. նոյեմբերի 13-ին ընդունվել է ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենք, որը վերաբերում է ռիելթորական և անշարժ գույքի կառավարման ոլորտին։
🔹 Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից կառավարման հանձնված գույքից ստացված եկամուտների համար սահմանվում է եկամտային հարկի 10% դրույքաչափ։

🔹 Եթե տարեկան եկամուտը գերազանցում է 60 մլն դրամը, ապա գերազանցող մասի համար հաշվարկվում է լրացուցիչ 10% եկամտային հարկ։

🔹 Ինչպես նաև սահմանվել է որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցողները
📅 Օրենքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունիսի 1-ից։

Հղում՝ 👇👇👇
https://www.arlis.am/hy/acts/217643/latest

❗️❗️❗️ Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ ՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
25/12/2025

❗️❗️❗️ Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1996 թ. մայիսի 5-ին կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված է` «c) «Չինաստան» արտահայտությունը նշանակում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության», անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու Համաձայնագրի կիրառման տարածքային ոլորտը:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Համաձայնագիրը տարածվում է միայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքի վրա:

2. Ինքնուրույն հարկային համակարգեր ունեցող տարածքներ, որոնց վրա չի տարածվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրենքները, չեն մտնում Համաձայնագրի գործողության ոլորտի տակ: Այդպիսի տարածքներ են հանդիսանում, մասնավորապես` Հոնկոնգը, Մակաոն և Թայվանը:

Հիմք՝ https://www.arlis.am/hy/acts/85388/latest

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգ...
25/12/2025

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, ինչի արդյունքում աշխատավարձից կատարվող պահումների կառուցվածքը փոխվում է։ Զուգահեռաբար վերանայվել են նաև դրոշմանիշային վճարի դրույքաչափերը։
Եկամտային հարկի հաշվարկը 2026թ․-ին՝
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին պարտադիր մասնակցություն պետք է ունենան այն մարդիկ, որոնք ծնվել են 1974 թվականին և դրանից հետո, իսկ կամավոր մասնակցություն՝ մինչև 1974 թվականի ծնվածները։Պարտադիր կուտակային կենսաթոշակային կամ սոցիալական վճարները հաշվարկվում են ամսական մինչև 1.125.000 դրամ եկամտից (նվազագույն՝ 75.000 դրամ աշխատավարձի 15-պատիկ):
Սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է՝
մինչև 500․000 աշխատավարձի դեպքում՝ 5%,
500․000 դրամից ավելի դեպքում՝ Աշխատավարձի 10% — 25.000 դրամ:
1.125.000-ից ավելի ստացողների համար՝ 87․500 դրամ կամ որ նույնն է՝ (1.125.000 x 10%) — 25.000 դրամ։
Դրոշմանիշային վճարի դրույքաչափերը՝
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները 2026թ․ հունվարի 1-ից գանձվում են հետևյալ սանդղակով.
Մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1000 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 000 դրամ
Նախորդ տարվա համեմատ՝ մինչև 1.000.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար դրոշմանիշային վճարի դրույքաչափը նվազել է՝ տարբեր խմբերի համար տարբեր չափերով, սակայն նվազած գումարը հիմնականում ուղղվելու է նոր ներդրվող առողջության համապարփակ ապահովագրության վճարի փոխհատուցմանը։
Առողջության համապարփակ ապահովագրության վճարներ՝
2026թ․ հունվարի մեկից ուժի մեջ է մտնում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, որին մասնակցելու են 200.000 դրամ և ավել աշխատավարձ ստացող աշխատողները։

Ամսական ապահովագրավճարի չափը կազմելու է ամսական 10800 դրամ, տարեկան՝ 129600 դրամ։

Սակայն, ինչպես ավելի վերևում նշել ենք, ապահովագրավճարի մի մասը փոխհատուցվելու է դրոշմանիշային վճարի նվազման հաշվին, մասնավորապես՝

մինչև 100.000 դրամ կեղտոտ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը 1500 դրամից նվազում է 1000 դրամի, ինչի արդյունքում աշխատողի ամսական մաքուր եկամուտը աճում է 500 դրամով: Նշված խումբը դեռևս չի մասնացելու առողջության ապահովագրության համակարգին։
100.001-ից մինչև 200.000 դրամ կեղտոտ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը 3000 դրամից նվազում է 1000 դրամի, ինչի արդյունքում աշխատողի ամսական մաքուր եկամուտը աճում է 2000 դրամով։ Նշված խումբը դեռևս չի մասնացելու առողջության ապահովագրության համակարգին։
200.001-ից մինչև 500.000 դրամ կեղտոտ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը 5500 դրամից նվազում է 1000 դրամի, ինչի արդյունքում տարբերությունը՝ 4500 դրամը, ուղղվում է առողջության ապահովագրավճարին։ Տվյալ խմբի համար ապահովագրավճարից ամսական 6000 դրամը վճարվում է պետական բյուջեից, և աշխատողը պետք է ամսական վճարի 300 դրամ տարբերությունը։
500.001-ից մինչև 1.000.000 դրամ կեղտոտ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը 8500 դրամից նվազում է 1000 դրամի, ինչի արդյունքում տարբերությունը՝ 7500 դրամը, ուղղվում է առողջության ապահովագրավճարին։ Առողջության ապահովագրավճարի համար աշխատողը պետք է ամսական վճարի 3300 դրամ տարբերությունը։
1.000.001 դրամ և ավել կեղտոտ աշխատավարձ ստացող աշխատողների դրոշմանիշային վճարը չի փոխվում, մնում է 15.000 դրամ, և աշխատողն իր առողջության ապահովագրավճարի ամբողջ գումարը՝ ամսական 10.800 դրամը պետք է լրացուցիչ վճարի։

👨‍🏫Այստեղ կարող եք գտնել Ոչ ռեզիդենտ կազմակերպություններին, որոնք հաշվառված են ՀՀ հարկային մարմնում։Այս ցանկը կօգնի տեսն...
15/10/2025

👨‍🏫Այստեղ կարող եք գտնել Ոչ ռեզիդենտ կազմակերպություններին, որոնք հաշվառված են ՀՀ հարկային մարմնում։
Այս ցանկը կօգնի տեսնել ռեզիդենտության երկիրը, օրինակ Google-ը մի քանի իրավաբանական անձ ունի , որոնք գրանցված են և Իռլանդիայում և ԱՄՆ-ում:
Օրինակ այս մասով պետք է ուշադիր լինել , քանի որ ՀՀ-ն չունի ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր:

Գնել եք ապրանք, բայց այն չի համապատասխանում ձեր սպասելիքներին․... ի՞նչ իրավունքներ ունի սպառողը Յուրաքանչյուր գնորդ՝ որպ...
02/09/2025

Գնել եք ապրանք, բայց այն չի համապատասխանում ձեր սպասելիքներին․...
ի՞նչ իրավունքներ ունի սպառողը

Յուրաքանչյուր գնորդ՝ որպես սպառող, օրենքով պաշտպանված է։ Եթե դուք գնել եք ոչ պարենային ապրանք, որը չի համապատասխանում ձեր սպասելիքներին, կամ եթե ապրանքն ունի թերություններ, ապա դուք կարող եք օգտվել ձեր իրավունքներից և պահանջել փոխարինում կամ վերադարձ։
Պատշաճ որակի ապրանք (առանց թերությունների)
Եթե ապրանքը պարզապես ձեզ հարմար չէ (օրինակ՝ չափով, գույնով, ձևով), դուք իրավունք ունեք այն փոխարինել կամ վերադարձնել վաճառողին․
Դա պետք է արվի 14 օրվա ընթացքում այն ստանալուց հետո (եթե վաճառողը չի հայտարարել ավելի երկար ժամկետ)։
Ապրանքը պետք է լինի չօգտագործված, պահպանված լինի դրա տեսքը, պիտակները և փաթեթավորումը։
Վերադարձի ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել գնման փաստաթուղթը (չեկ կամ այլ փաստաթուղթ)։
Ապրանքի փոխադրման ծախսերը, որպես կանոն, կրում է գնորդը, եթե կողմերը այլ բան չեն համաձայնել։
Որ դեպքերում չի կարելի վերադարձնել կամ փոխարինել պատշաճ որակի ապրանքը
Չնայած սպառողն ընդհանուր առմամբ ունի ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու իրավունք, օրենքը սահմանում է որոշ բացառություններ, երբ դա հնարավոր չէ․
Անհատական պատվերներ – եթե ապրանքը պատրաստվել է գնորդի հատուկ պահանջներին համապատասխան կամ անհատականացված է։
Արագ փչացող ապրանքներ –ապրանքներ, որոնք կարճ ժամանակում կարող են փչանալ, քայքայվել կամ կորցնել իրենց որակը։
Հիգիենիկ կամ առողջապահական ապրանքներ – եթե դրանք եղել են փակ փաթեթավորմամբ և գնորդը բացել է փաթեթը
Ապրանքներ, որոնք միախառնվում են – ապրանքներ, որոնք մատակարարված լինելուց հետո այլ ապրանքների հետ անքակտելիորեն խառնվում են և չեն կարող առանձնացվել։
Ձայնագրություններ և ծրագրային ապահովում – եթե դրանք վաճառվել են փակ փաթեթավորմամբ, բայց գնորդը բացել է փաթեթը։
Տպագիր նյութեր – թերթեր, ամսագրեր, գրքեր և նմանատիպ նյութեր մատակարարելու դեպքում։
Աճուրդից կամ բորսայից գնված ապրանքներ։
Թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակության մատակարարման դեպքումԵթե գնորդը նախապես տվել է իր համաձայնությունը, ապա այդ ապրանքներն արդեն վերադարձի ենթակա չեն։
2․ Ոչ պատշաճ որակի ապրանք (թերի ապրանք)
Եթե ապրանքը թերի է կամ չի համապատասխանում պայմանագրին, ապա դուք կարող եք ընտրել հետևյալ տարբերակներից մեկը․
Ապրանքի թերությունների անվճար վերացում,
Գնի իջեցում,
Նման ապրանքով փոխարինում,
Այլ ապրանքով փոխարինում՝ գնի վերահաշվարկով,
Պայմանագրի լուծում և գումարի վերադարձ։
Կարևոր է իմանալ
Թերի ապրանքի որակի ստուգումն իրականացվում է վաճառողի հաշվին, իսկ սպառողը իրավունք ունի մասնակցել այդ գործընթացին։
Եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ թերությունը առաջացել է ձեր կողմից ապրանքի սխալ օգտագործման հետևանքով, ապա ծախսերը կարող են գանձվել ձեզնից։
Մեծածավալ և հինգ կիլոգրամից ավելի քաշով ապրանքի տեղ հասցնելը և դրանք սպառողին վերադարձնելն իրականացվում են վաճառողի հաշվին։
Հիշեք․ Սպառողի իրավունքները պաշտպանված են օրենքով։ Եթե ձեր պահանջները վաճառողը չի բավարարում, դուք կարող եք դիմել պետական վերահսկող մարմիններին կամ դատարան։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՏեղեկացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն, Առողջապահության նախարարության և Աշխատանքի և սոցիալական հար...
25/08/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն, Առողջապահության նախարարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, ներդրել է նպաստների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ, համաձայն որի սեպտեմբերի 1-ից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման ու ստացման ամբողջ գործընթացը իրականացվելու է էլեկտրոնային եղանակով։

Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքերում ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման և փակման վերաբերյալ տվյալները բժշկական կազմակերպությունը կլրացնի միայն էլեկտրոնային եղանակով և կփոխանցի Պետական եկամուտների կոմիտեին՝ Միասնական սոցիալական ծառայության համակարգի միջոցով։ Տեղեկատվությունը կարտացոլվի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ստեղծված «Նպաստներ» էջում՝ հնարավորություն ընձեռելով գործատուին տեղեկացված լինելու աշխատակիցների անաշխատունակության տեսակի և ժամանակահատվածի վերաբերյալ։ Անաշխատունակության թերթիկի փակման վերաբերյալ տվյալը ստանալուց հետո՝ Պետական եկամուտների կոմիտեն Միասնական սոցիալական ծառայությանը կփոխանցի նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները, որի հիման վրա կհաշվարկի ինչպես գործատուի, այնպես էլ պետական բյուջեի կողմից վճարվելիք նպաստի գումարները։ «Նպաստներ» էջում տեղադրված գործատուի կողմից վճարման ենթակա նպաստը գործատուն պետք է վճարի առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ ուշ՝ ներառելով եկամտային հարկի ամսական հաշվարկում, իսկ պետական բյուջեի կողմից վճարման ենթակա նպաստը կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

Միաժամանակ տեղեկացվում է, որ գործատուի կողմից նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ որևէ տվյալում ճշտում իրականացնելու դեպքում վճարված նպաստի գծով կկատարվի վերահաշվարկ։

🚨 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (4 նիշի մակար...
20/08/2025

🚨 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (4 նիշի մակարդակով) պարտադիր պետք է նշել հետևյալ դեպքերում .

1․ Այն ապրանքների վաճառքի կամ տեղափոխման դեպքում , երբ դա տեղի է ունենում այդ ապրանքները հենց ներմուծողների կողմից,

2. Վաճառվում կամ տեղափոխվում են
ա) ծխախոտային արտադրանք (ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող)
բ) ալկոհոլային արտադրանք (2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող )

օրենքի հղումը՝

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ....

Բիզնես եք սկսել, բայց որոշել եք դադարեցնե՞լ գործունեությունը։ Կարևոր է ԱՁ-ն փակել ճիշտ ձևով, որպեսզի չկուտակվեն տույժ տո...
11/06/2025

Բիզնես եք սկսել, բայց որոշել եք դադարեցնե՞լ գործունեությունը։ Կարևոր է ԱՁ-ն փակել ճիշտ ձևով, որպեսզի չկուտակվեն տույժ տուգանքներ կամ չունենաք հարկայինի հետ կապված խնդիրներ։

Ահա ինչ պետք է անել՝
1️⃣ Գրանցիր գործունեության դադարեցում՝
Էլեկտրոնային դիմում ես ներկայացնում հարկայինում, որ դադարեցնում ես ԱՁ-ի գործունեությունը։
2️⃣ Ներկայացրու վերջնական հաշվետվությունները՝
Դու պարտավոր ես ներկայացնել պահանջվող բոլոր հաշվետվությունները՝ նույնիսկ եթե ոչինչ չես վաստակել։
3️⃣ Վճարի բոլոր պարտավորությունները՝
Եկամտային հարկ, շահութահարկ, սոց․ վճար, դրոշմանիշային վճար և այլ պարտքեր։
4️⃣ Փակիր բանկում ԱՁ-ի հաշվեհամարները՝
Այցելիր բանկ և տեղեկացրու, որ ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը և ցանկանում ես փակել բանկային հաշիվները։
5⃣ Կարող ես ԱՁ-ն հաշվառումից հանել՝
Եթե չես պլանավորում վերսկսել ԱՁ-ով գործունեությունը, ապա կարող ես այցելել պետական ռեգիստրի գործակալություն և ընդհանրապես հաշվառումից հանել ԱՁ-ն։

💡 Ուշադրություն՝ ԱՁ-ը ինքն իրեն չի փակվում։ Եթե չգործես, բայց չփակես, տարիներով կարող են կուտակվել պարտքեր։
📞 Չե՞ս ուզում ժամանակ վատնել հերթերում ու բյուրոկրատիայի վրա։ Գրիր մեզ՝ կօգնենք փակել քո ԱՁ-ն ՝ առանց սթրեսի։Հեռ +37498 055848

07/06/2025

Ու Շ Ա Դ Ր Ու Թ Յ Ու Ն։ 📌 Ոլորտներ, որոնք պետք է անցնեին ԱԱՀ դաշտ, բայց դուրս մնացին փոփոխության նախագծից։

💡 Հուլիսի 1-ից մի շարք ոլորտներ պարտադիր կանցնեն ԱԱՀ-ի դաշտ, սակայն կարևոր է նշել, որ կա գործունեության տեսակների մի խումբ, որոնց համար նույնպես նախատեսված էր հարման համակարգի փոփոխություն, սակայն նախագիծը երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել։

📄 Նախագծի համաձայն՝ ԱԱՀ-ի դաշտ պետք է անցնեին նաև հետևյալ գործունեության տեսակներով զբաղվողները․
🏗 Շինարարություն՝ շենքերի, քաղաքացիական և մասնագիտացված գործունեությամբ զբաղվողները
🏘 Վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով անշարժ գույքի հետ գործառնություններ իրականացնողները
🏛 Ճարտարապետական և ճարտարագիտական ծառայություններ մատուցողները
🛠 Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ իրականացնողները
📢 Գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն իրականացնողները
🧪 Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ ծառայություններ մատուցողները
🏥 Առողջապահական ծառայություններ մատուցողները
🚌 Միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնողները՝ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով

⚠️ Եթե զբաղվում եք վերոնշյալ գործունեության տեսակներով ապա եղեք տեղեկացված

🤝🏻 Համագործակցելու համար զանգահարե՛ք՝ +374 98055848 հեռախոսահամարով:

Send a message to learn more

📢 ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ 📢ՀՀ կառավարությունը հաստատել է բարձր տեխնոլոգիաների ո...
13/03/2025

📢 ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ 📢
ՀՀ կառավարությունը հաստատել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը✅
💡 Եթե ձեր գործունեությունը առնչվում է ծրագրային ապահովման մշակմանը, էլեկտրոնային սարքավորումների արտադրությանը, գիտահետազոտական աշխատանքներին և այլ բարձր տեխնոլոգիաների ուղղություններին, ապա այս որոշումը ձեզ համար է։
🔗 Մանրամասներին ծանոթացեք՝

Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգ

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ ՆԻրազեկումԱպրանքների բացթողումից հետո` մաքսային հսկողության գոտիներից դրանց դուրս բերման վերաբերյալ...
09/03/2025

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Իրազեկում
Ապրանքների բացթողումից հետո` մաքսային հսկողության գոտիներից դրանց դուրս բերման վերաբերյալ

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 321-րդ հոդվածով սահմանված է, որ
մաքսային հսկողության գոտիներում տեղակայված ապրանքները բաց թողնելու օրվան
հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային հսկողության գոտու տարածքից
ամբողջությամբ կամ մասամբ դուրս չբերելը, եթե այդ ապրանքները բաց թողնելու
պայմաններից չի բխում մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքում դրանց գտնվելը,
«Մաքսային պահեստ», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» կամ «Անմաքս
առևտուր» մաքսային ընթացակարգերից որևէ մեկի շրջանակում՝ առաջացնում է տուգանք՝
1) տասը հազար դրամի չափով, եթե իրենց բաց թողնելու օրվանից հետո ապրանքները
շարունակել են գտնվել մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքում ոչ ավելի, քան երկու
աշխատանքային օր.
2) հինգ հազար դրամի չափով՝ մաքսային հսկողության տվյալ գոտու տարածքից դուրս
չբերված ապրանքի յուրաքանչյուր տոննայի (լրիվ կամ ոչ ամբողջական) դիմաց՝ նույն
հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը գերազանցող յուրաքանչյուր օրացուցային օրվա
համար.
3) սահմանային անցման կետերում` տասը հազար դրամի չափով, եթե իրենց բաց
թողնելու ժամից հետո ապրանքները շարունակել են գտնվել մաքսային հսկողության տվյալ
գոտու տարածքում ավելի քան երեք ժամ, սակայն ոչ ավելի, քան երկու աշխատանքային օր.
4) սահմանային անցման կետերում` հինգ հազար դրամի չափով՝ մաքսային
հսկողության տվյալ գոտու տարածքից դուրս չբերված ապրանքի յուրաքանչյուր տոննայի
(լրիվ կամ ոչ ամբողջական) դիմաց՝ նույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը
գերազանցող յուրաքանչյուր օրացուցային օրվա համար։

Address

Ереван, Армения
Yerevan
0054

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37498055848

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀԱՇՎԱՊԱՀ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ՀԱՇՎԱՊԱՀ:

Share