Converse Business

Directions Website

Converse Business Ձեր բիզնեսի աճը՝ Կոնվերս Բանկի բիզնես ծառայությունների միջոցով

🌐 Ներդրումներ գլոբալ ֆինանսական շուկայում Կոնվերս Բանկի հետԿատարեք ներդրումներ Մերձավոր Արևելքի արժեթղթերի շուկաներում՝ ...
01/10/2026

🌐 Ներդրումներ գլոբալ ֆինանսական շուկայում Կոնվերս Բանկի հետ

Կատարեք ներդրումներ Մերձավոր Արևելքի արժեթղթերի շուկաներում՝ Կոնվերս Բանկի օգնությամբ:

Բացահայտեք նոր ներդրումային հնարավորություններ և դիվերսիֆիկացրեք Ձեր պորտֆելը՝ մուտք գործելով տարածաշրջանի զարգացող շուկաներ ✨

Կոնտակտային տվյալներ՝
✉️ [email protected]
☎️ +374 10 511 211 (ներքին՝ 1248 կամ 2056)
📱 +374 77 718008

🌐 conversebank.am | 📞 +374 10 511 211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ձեր բիզնեսը Շիրակո՞ւմ է։ Զարգացման նոր հնարավորություններ SHIRAK RESTART-ի հետ։Եթե նախատեսում եք զարգացնել կամ ընդլայնել...
28/09/2026

Ձեր բիզնեսը Շիրակո՞ւմ է։
Զարգացման նոր հնարավորություններ SHIRAK RESTART-ի հետ։

Եթե նախատեսում եք զարգացնել կամ ընդլայնել Ձեր բիզնեսը, ձեռք բերել նոր սարքավորումներ, համալրել շրջանառու միջոցները կամ վերաֆինանսավորել այլ բանկում գործող վարկը, օգտվեք Կոնվերս Բանկի՝ Շիրակի մարզի բիզնեսների համար նախատեսված հատուկ առաջարկից։

SHIRAK RESTART․ ֆինանսավորում հատուկ պայմաններով՝
💰 Վարկի գումարը՝ սկսած 1 մլն ՀՀ դրամից կամ համարժեք ԱՄՆ դոլար/եվրո
📅 Ժամկետը՝ 12 - 120 ամիս
📉 Առաջին 36 ամիսների համար տոկոսադրույքը հաստատուն, այնուհետև` ճշգրտվող.
• ՀՀ դրամ՝ 10.5%-ից
• ԱՄՆ դոլար՝ 7%-ից
• Եվրո՝ 5.25%-ից

🔄 Այլ բանկում գործող վարկի վերաֆինանսավորման հնարավորություն
⏳ Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 6 ամիս

✔️ Վարկային հայտի ուսումնասիրություն՝ 0 ՀՀ դրամ և մի շարք այլ առավելություններ։

Նոր հնարավորություններ Ձեր բիզնեսի զարգացման համար՝ հենց Շիրակում։
Իմացեք ավելին՝ https://www.conversebank.am/hy/shirak-restart/

🌐 conversebank.am | 📞 +374 10 511 211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մենք ավարտեցինք Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Առաջիկայում Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմ...
24/09/2026

Մենք ավարտեցինք Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Առաջիկայում Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերի ցուցակման համար 📈

📊 Հետևեք մեր նոր թողարկումներին և օգտվեք Կոնվերս Բանկի մատուցած ներդրումային լուծումներից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
(010) 511 211, conversebank.am

Ներդրումների աշխարհը սկսվում է ճիշտ ընտրությունից։✔ Ընտրեք վստահելի բրոքերային գործընկեր և կառուցեք Ձեր ներդրումային ճան...
24/09/2026

Ներդրումների աշխարհը սկսվում է ճիշտ ընտրությունից։

✔ Ընտրեք վստահելի բրոքերային գործընկեր և կառուցեք Ձեր ներդրումային ճանապարհը՝ հիմնավորված որոշումների հիման վրա։

(010) 511 211 | [email protected]
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

11/09/2026

Հայաստանում Մոնտեսսորի մեթոդաբանության պատմությունն արդեն 15 տարվա ճանապարհ ունի։ 35 երեխայով իր գործունեությունը սկսած փոքրիկ կենտրոնն այսօր վերածվել է զարգացող կրթական համակարգի՝ երկու կենտրոնով և նոր՝ «Մոնտեսսորի Սիթի» մասնաշենքով։

Այստեղ երեխաների զարգացումը կառուցված է ինքնուրույնության, փորձելու և սեփական գործողությունների արդյունքը հասկանալու գաղափարի շուրջ։ Հատուկ միջավայրը և Մոնտեսսորիի մեթոդաբանությանը համապատասխան պարագաները երեխաներին հնարավորություն են տալիս սովորել խաղի, փորձի և ամենօրյա գործունեության միջոցով։

Նոր կենտրոնի ստեղծումը պահանջել է նաև զգալի ներդրումներ, այդ թվում՝ էներգաարդյունավետ լուծումների ուղղությամբ։ Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ մասնաշենքում տեղադրվել են արևային վահանակներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել էներգիայի ծախսերը և խնայված միջոցներն ուղղել կենտրոնի հետագա զարգացմանը։

Իսկ զարգացման հաջորդ նպատակը սեփական դպրոցն է՝ ևս մեկ քայլ դեպի Հայաստանում Մոնտեսորի կրթական միջավայրի ընդլայնում։

(010) 511 211 | conversebank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը🤝 📈 Տեղաբաշխվել են ը...
11/09/2026

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը🤝

📈 Տեղաբաշխվել են ընդհանուր 2 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր՝ տարեկան 8.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 3 տարի շրջանառության ժամկետով։

🎯Ներդրումային լուծումներն այսօր ոչ միայն հարմարավետ գործիք են, այլև ֆինանսական ակտիվների արդյունավետ կառավարման միջոց։ Մենք ձգտում ենք արձագանքել շուկայի պահանջներին՝ ստեղծելով հնարավորություններ, որոնք թույլ կտան մեկ հարթակում վերահսկել ներդրումներն ու կայացնել առավել նպատակային որոշումներ։

Պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում՝ երկրորդային շուկայում ապահովելով թափանցիկություն և իրացվելիություն ներդրողների համար։

(010) 511 211 | conversebank.am

Կոնվերս Բանկը ստեղծում է նոր հնարավորություններ Հայաստանի կապիտալի շուկայի համար։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բա...
09/09/2026

Կոնվերս Բանկը ստեղծում է նոր հնարավորություններ Հայաստանի կապիտալի շուկայի համար։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից թողարկված՝ ՀՀ դրամով պարտատոմսերն այժմ ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX), իսկ Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես թողարկման տեղաբաշխող՝ ապահովելով ողջ գործընթացը:

5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով թողարկումն ընդլայնում է տեղական արժույթով ներդրումային հնարավորությունները և նպաստում Հայաստանում ավելի ամուր, դիվերսիֆիկացված և միջազգային շուկաներին ավելի ինտեգրված կապիտալի շուկայի զարգացմանը։

Կոնվերս Բանկի համար նման նշանակության գործարքներին մասնակցելը նշանակում է մեր փորձն ու միջազգային գործընկերային կապերը ծառայեցնել Հայաստանի ֆինանսական շուկայի շարունակական զարգացմանը։

Հրանտ Հակոբյանը, ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան և Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը մասնակցել են պարտատոմսերի ցուցակման պաշտոնական արարողությանը։
Ստեղծելով հնարավորություններ՝ կառուցում ենք ապագան։

(010) 511 211 | conversebank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Converse Trusted․ տեղափոխեք այլ բանկերում կամ ֆինանսական կազմակերպություններում գործող Ձեր բիզնես վարկերը Կոնվերս Բանկ: ...
07/09/2026

Converse Trusted․ տեղափոխեք այլ բանկերում կամ ֆինանսական կազմակերպություններում գործող Ձեր բիզնես վարկերը Կոնվերս Բանկ:

💰 Վարկի գումար՝ սկսած 10 մլն ՀՀ դրամից
📅Ժամկետ՝ մինչև 120 ամիս (առաջին 36 ամիսը՝ հաստատուն տոկոսադրույքով)

Տոկոսադրույք.
✔️ ՀՀ դրամ՝ 10.75-11.75%
✔️ ԱՄՆ դոլար՝ 7-8%
✔️ Եվրո՝ 5.5-6.5%

Իմացեք ավելին՝ https://www.conversebank.am/corporatebanking

(010) 511 211 | conversebank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

04/09/2026

Ավելի արագ հետազոտություն, բարձր որակի պատկերներ և ավելի ճշգրիտ ախտորոշում․ ժամանակակից տեխնոլոգիաները փոխում են բժշկական ծառայությունների հնարավորությունները։

Երևանի Միքայելյան համալսարանական հիվանդանոցի տարածքում բացված EMERTÉ Premium MRI Center-ում տեղադրվել է 2026 թվականի նոր սերնդի Siemens Lumina 3 Tesla MRI սարքավորումը։

Այն հնարավորություն է տալիս իրականացնել տարբեր բարդության հետազոտություններ՝ գլխուղեղի, ողնաշարի, հոդերի, ներքին օրգանների, անոթների և այլ ուղղություններով՝ կիրառելով նաև ժամանակակից թվային ու AI լուծումներ։

Նման տեխնոլոգիայի ներդրումը պահանջում է խոշոր ֆինանսական միջոցներ։ EMERTÉ-ի դեպքում ներդրումն իրականացվել է Կոնվերս Բանկի լիզինգային ֆինանսավորման միջոցով, ինչը հնարավորություն է տվել չհետաձգել սարքավորման ձեռքբերումը և նախատեսված ժամկետներում գործարկել նոր կենտրոնը։

Լիզինգի շնորհիվ կենտրոնը կարողացել է կենտրոնանալ իր հիմնական նպատակի վրա, ժամանակակից սարքավորումները հնարավորինս արագ հասանելի դարձնել պացիենտներին և շարունակել բժշկական ծառայությունների զարգացումը։

Այսօր կենտրոնում իրականացվում է ՄՌՏ հետազոտությունների լայն շրջանակ, իսկ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծառայությունները՝ ներառելով ամբողջ մարմնի ՄՌՏ զննումն ու սրտի հետազոտությունները։

Conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

28/08/2026

Վայոց ձորում գտնվող «Արգիշտի ռեզորթ» հանգստի գոտին ընդամենը երեք տարվա պատմություն ունի, սակայն փոքր նախաձեռնությունից արդեն վերածվել է զարգացող զբոսաշրջային բիզնեսի։

Այցելուների աճող պահանջարկին զուգահեռ ընդլայնվել են նաև ծառայությունները՝ բացօթյա լողավազանից ու գիշերակացի հնարավորություններից մինչև նոր ենթակառուցվածքներ։

Բիզնեսի զարգացման հաջորդ կարևոր քայլը էներգաարդյունավետ լուծումների ներդրումն էր։

Կոնվերս Բանկի լիզինգային ֆինանսավորման միջոցով «Արգիշտի» հանգստի գոտին ձեռք է բերել արևային վահանակներ՝ նվազեցնելով էներգիայի ծախսերը և ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։

Խնայված միջոցներն այժմ կարող են ուղղվել նոր ներդրումների և ծառայությունների ընդլայնմանը՝ շարունակելով ձևավորել ընտանիքների համար ավելի հարմարավետ ու հետաքրքիր հանգստի միջավայր։

Conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Address

Վազգեն Սարգսյան 26/1
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:15 - 17:30
Tuesday 09:15 - 17:30
Wednesday 09:15 - 17:30
Thursday 09:15 - 17:30
Friday 09:15 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Converse Business posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category