Gold Accounting

Gold Accounting Հաշվապահական ծառայությունների մատուցում փորձառու հաշվապահների կողմից
Հաշվապահական հաշվառման դասընթացների կազմակերպում

18/12/2021

ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

Գոլդ Ըքաունթինգ հաշվապահական գրասենյակ
📱+37493880407
📱+37444880407
📧 [email protected]
ք. Երևան, Կոմիտաս 49
#ֆինանսներ #բիզնես #քոնսալթինգ #հաշվապահություն

📢Ֆիզիկական անձի կողմից ավտոմեքենայի այլ ֆիզիկական անձի օտարման գործարքներից ստացված եկամուտների մասով ի՞նչ հարկային պարտ...
22/11/2021

📢Ֆիզիկական անձի կողմից ավտոմեքենայի այլ ֆիզիկական անձի օտարման գործարքներից ստացված եկամուտների մասով ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, ի՞նչ հաշվարկ է անհրաժեշտ ներկայացնել և ի՞նչ ժամկետներում:

✅Ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված ավտոմեքենան ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձի օտարվելու (այդ թվում՝ նվիրատվությամբ տրամադրվելու) դեպքում՝ որպես ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում, առաջանում է եկամտային հարկի պարտավորություն՝ 1% դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից։
✅Եկամտային հարկը ֆիզիկական անձը հաշվարկում է ինքնուրույնաբար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելով եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ (ձևը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N300-Ն հրամանի N3 հավելվածով) և հաշվարկված եկամտային հարկի գումարները վճարում պետական բյուջե՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

Գոլդ Ըքաունթինգ հաշվապահական գրասենյակ
📱+37493880407
📱+37444880407
📧 [email protected]
ք. Երևան, Կոմիտաս 49
#ֆինանսներ #բիզնես #քոնսալթինգ #հաշվապահություն

11/11/2021

📢Սոցիալական հոլովակ` արտերկրից գնումներ կատարողների համար

Գոլդ Ըքաունթինգ հաշվապահական գրասենյակ
📱+37493880407
📱+37444880407
📧 [email protected]
ք. Երևան, Կոմիտաս 49
#ֆինանսներ #բիզնես #քոնսալթինգ #հաշվապահություն

11/11/2021

📢Մաքսային վճարումներն ավելի դյուրին ու արագ կկատարվեն նոր էլեկտրոնային հարթակի միջոցով

Գոլդ Ըքաունթինգ հաշվապահական գրասենյակ
📱+37493880407
📱+37444880407
📧 [email protected]
ք. Երևան, Կոմիտաս 49
#ֆինանսներ #բիզնես #քոնսալթինգ #հաշվապահություն

11/11/2021

📢Հարկային եկամուտները շարունակում են աճել

Գոլդ Ըքաունթինգ հաշվապահական գրասենյակ
📱+37493880407
📱+37444880407
📧 [email protected]
ք. Երևան, Կոմիտաս 49
#ֆինանսներ #բիզնես #քոնսալթինգ #հաշվապահություն

📢Ամանորի ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ նոր փոփոխություն կլինի․ օրերից մեկը ևս ոչ աշխատանքային կլինի👉Ազգային ժողովը հո...
11/11/2021

📢Ամանորի ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ նոր փոփոխություն կլինի․ օրերից մեկը ևս ոչ աշխատանքային կլինի

👉Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

👉Նոյեմբերի 10-ին, Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ կառավարությունը փոփոխությունների առաջարկություն է ներկայացրել, ըստ որի սահմանվում է, որ ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

«Առաջին և երկրորդ ընթերցման արանքում բազմաթիվ կոնսուլտացիաներ են եղել, թե՛ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում, թե՛ հանրությունն է լայն քննարկել։ Մենք առաջինից երկրորդ ընթերցման արդյունքում ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»,-ասել է նախարարը։

Գոլդ Ըքաունթինգ հաշվապահական գրասենյակ
📱+37493880407
📱+37444880407
📧 [email protected]
ք. Երևան, Կոմիտաս 49
#ֆինանսներ #բիզնես #քոնսալթինգ #հաշվապահություն

📢Հաշվապահների միջազգային օր‼Ոչ մի կազմակերպություն չի կարող արդյունավետ զարգանալ առանց փորձառու եւ խիզախ հաշվապահների աշ...
10/11/2021

📢Հաշվապահների միջազգային օր

‼Ոչ մի կազմակերպություն չի կարող արդյունավետ զարգանալ առանց փորձառու եւ խիզախ հաշվապահների աշխատակազմի որակյալ աշխատանքների։

🎉Շնորհավոր Ձեր տոնը հարգելի գործընկերներ։

Գոլդ Ըքաունթինգ հաշվապահական գրասենյակ
📱+37493880407
📱+37444880407
📧 [email protected]
ք. Երևան, Կոմիտաս 49
#ֆինանսներ #բիզնես #քոնսալթինգ #հաշվապահություն

14/10/2021

📢ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատ չեն ներկայացնի նաև մինչև 18 տարեկան աշխատողները. ԱՆ

‼Առողջապահության նախարարի հոկտեմբեր 8-ի հրամանով փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։ Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Հրամանով սահմանվել է՝ աշխատող է հանդիսանում աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը։

Փոփոխությունների համաձայն՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չեն ներկայացնում ինչպես ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները և հղիները, այնպես էլ մինչև 18 տարեկան աշխատողները և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: 90 օրը հաշվարկվում է հիվանդության ախտորոշման համար հիմք հանդիսացած առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։ Եթե անձը հիվանդացել է COVID-19-ով ոչ առաջին անգամ, ապա 90 օրը հաշվարկվում է հիվանդության վերջին ախտորոշման համար հիմք հանդիսացող առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։

Միաժամանակ, հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։

Հաստատված պահանջներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից։

Նշենք, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Գոլդ Ըքաունթինգ հաշվապահական գրասենյակ
📱+37493880407
📱+37444880407
📧 [email protected]
ք. Երևան, Կոմիտաս 49
#ֆինանսներ #բիզնես #քոնսալթինգ #հաշվապահություն

‼ՊԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ👉ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ Գ...
14/10/2021

‼ՊԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ

👉ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎՃԱՐԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.Ովքե՞ր կարող են օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից`

Պատասխան` Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը չգերազանցող չափով`
1) եթե բնակարանը ձեռք է բերվել (բերվում) ՀՀ-ում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, կա´մ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում պետությունից կամ համայնքից, և բնակարան ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը
2) եթե անհատական բնակելի տունը ձեռք է բերվել (բերվում) ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից, և անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը
3) եթե ՀՀ տարածքում կառուցվում է անհատական բնակելի տուն:

Ընդ որում, եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիպոտեկային վարկի պայմանագրի մասով:

2.Ինչպե՞ս դիմել հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար համավարակի (Covid19) տարածման պայմաններում:

Պատասխան` Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված անհրաժեշտ է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից (բանկեր և վարկային կազմակերպություններ) ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին: Էլեկտրոնային հասցեները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքէջում:

3.Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել առաջին անգամ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով դիմելու դեպքում: Արդյո՞ք հնարավոր է համավարակի տարածման պայմաններում փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային եղանակով:

Պատասխան` Առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն պետք է հարկային մարմին ներկայացնի պահանջվող փաստաթղթերը առձեռն: Սակայն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին փոստային ծառայության միջոցով ուղարկել հետևյալ փաստաթղթերը`

1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված դիմում
2) վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ
3) վարկառուի (համավարկառուի) հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)
4) վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը
5) ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության (բանկեր և վարկային կազմակերպություններ) կողմից տրամադրված տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների մասին
6) կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն
7) բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ բնակարան կամ անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր
8) անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում՝ աշխատավարձի և դրանից վճարված եկամտային հարկի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:

Գոլդ Ըքաունթինգ հաշվապահական գրասենյակ
📱+37493880407
📱+37444880407
📧 [email protected]
ք. Երևան, Կոմիտաս 49
#ֆինանսներ #բիզնես #քոնսալթինգ #հաշվապահություն

📢Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման...
14/10/2021

📢Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը կամ քաղվածքը հարկային մարմին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:
📑Ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը (քաղվածքը) պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին։
⚠️Կարևոր է․ փաստաթղթերն ուղարկելիս լրացուցիչ ճշտել նաև կից ցանկով ներկայացված ձեռք բերված կամ կառուցապատվող անշարժ գույքի հասցեին ամրագրված սպասարկման բաժնի էլեկտրոնային փոստի հասցեն։
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՊԵԿ-ն առաջարկում է դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ
1️⃣առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը կամ քաղվածքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը),
2️⃣գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Մանրամասները՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=8468

Գոլդ Ըքաունթինգ հաշվապահական գրասենյակ
📱+37493880407
📱+37444880407
📧 [email protected]
ք. Երևան, Կոմիտաս 49
#ֆինանսներ #բիզնես #քոնսալթինգ #հաշվապահություն

Address

ք. Երևան, Կոմիտաս 49
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gold Accounting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gold Accounting:

Shortcuts

Share