23/03/2020
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը, որոշում է կայացրել.
Բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձ վարկառուների դրամային և արտարժույթային վարկերի գծով 17․03․2020թ․ մինչև 17․05․2020թ․ տրամադրել վարկային արձակուրդ:
Բոլոր այն վարկառուները ում վարկերի հերթական մարումները, ըստ ժամանակացույցի, ընկած են ս․թ․ մարտի 17 – ից մինչև մայիսի 17 – ը ներառյալ, իրենց մարումները կարող են կատարել մայիսի 17 – ից հետո, ինչը ուշացում չի համարվի, հետևաբար տուժանք չի հաշվարկվի և պատճառ չի հանդիսանա «Սև ցուցակ»-ում ներառվելու։
Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուներին, որոնք շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել իրենց վճարումները ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում վարկային բեռի ավելացումից խուսափելու նպատակով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 551515 հեռախոսահամարին, ուղարկել հաղորդագրություն [email protected] էլ. փոստին կամ կապվել մեզ հետ մեր պաշտոնական կայքի միջոցով։
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։