Arm Insurance

Arm Insurance Ապահովագրությանը տեղեկացված լինելը կարևոր է ներկայիս ժամանակներում: Էջը կօգնի ձեզ ինֆորմացված լինել:

Ես շատ հաճախ եմ լսել նման արտահայտություններ՝-Մեքենաս վնասվել է և ես չեմ զանգահարել ապահովագրական ընկերություն, չունեմ լ...
21/12/2021

Ես շատ հաճախ եմ լսել նման արտահայտություններ՝
-Մեքենաս վնասվել է և ես չեմ զանգահարել ապահովագրական ընկերություն, չունեմ լուսանկարներ դեպքի վայրից և որոշ ժամանակ հետո նոր կմոտենամ ապահովագրական ընկերություն կգրեմ դիմում, քանի որ ես օգտվում եմ ԿԱՍԿՈ ծառայությունից և միևնունն է փոխհատուցելու են:
Այո՛, իհարկե, ԿԱՍԿՈ ունենալու դեպքում Դուք կարող եք լիովին հանգիստ լինել, եթե անգամ Ձեր մեքենան առևանգեն, վնասեն, այն վթարի ենթարկվի, և նույնիսկ ուղևորների անվտանգության մասին կարող եք հոգ տանել ԿԱՍԿՈ-ի միջոցով, բայց երբ այդ դեպքը տեղի է ունենում պետք է անպայման տեղյակ պահել Ձեր ապահովագրական ընկերությանը անմիջապես, հետագա խնդիրներից խուսափելու համար:

Դուք գիտե՞ք, որ ապահովագրական ընկերությունները սպասարկում են Սոցիալական փաթեթ ունեցող շահառուների:Ներքևում կա մի քանի կա...
20/12/2021

Դուք գիտե՞ք, որ ապահովագրական ընկերությունները սպասարկում են Սոցիալական փաթեթ ունեցող շահառուների:
Ներքևում կա մի քանի կարևոր ինֆորմացիա հատուկ ձեզ համար:

Առողջության ապահովագրությունը ընկերության աշխատակիցների մոտիվացիայի, արդյունավետության բարձրացման լավագույն մեթոդներից է: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս զերծ մնալ կարևոր աշխատակիցների հիվանդանալու և աշխատանքից բացակայելու ռիսկից:Հիվանդությունների առաջացումը անկանխատեսելի է և կարող է վրա հասնել ցանկացած պահի՝ անկախ ժամանակից, տարիքից և բազմաթիվ այլ հանգամանքներից։
Եթե հանդիսանում եք սոցիալական փաթեթի շահառու, ապա կարող եք օգտվել հետևյալ ծառաություններց՝
1. Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում
2. Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
3. Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում:
4. Տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն:
Եթե ցանկանում եք օգտվել 4-րդ կետից կարող եք դիմել ցանկացած բուժ: հաստատություն իսկ ավելի ցանկալի կլինի մոտենալ տվյալ տարածաշրջանի ամբուլատոր-պոլիկլինիկա:

09/12/2021
07/12/2021

Իսկ ի՞նչ անել նման իրավիճակում

Պատահել է չէ՞ այնպես, որ հայտնվել եք վթարային իրավիճակում, զանգահարել եք ձեր ապահովագրական ընկերությանը, գիծը եղել է ծան...
06/12/2021

Պատահել է չէ՞ այնպես, որ հայտնվել եք վթարային իրավիճակում, զանգահարել եք ձեր ապահովագրական ընկերությանը, գիծը եղել է ծանրաբեռնված, դրսում ցուրտ, խառնված իրավիճակ(խոսքը հատկապես վերաբերվում է կին վարորդներին) ու չեք հասկացել ի՞նչպես արագ դուրս գալ նման իրավիճակից:
Էջին հետևելով հնարավորինս շատ ինֆորմացված կլինեք ապահովագրության բոլոր ոլորտների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում կիմանք ի՞նչ անել
1.Ի՞նչպես վարվել վթարի ժամանակ
2.Ի՞նչպես լրացնել համաձայնեցված հայտարարագիր
3.Ի՞նչպես ձևակերպել մինչև 100000 վթարները
4.Ի՞նչ ծառայություններից կարող են օգտվել սոցիալական փաթեթների շահառուները
5Ի՞նչպես դիմել հիվանդանոցներին և այլն:
Հ.Գ Այս էջը ապահովագրական ընկերության պաշտոնակա էջ չէ, բայց տեղադրված ամբողջ ինֆորմացիան օրենքի սահմաններում է և օգտակար:

Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձր...
06/12/2021

Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի առողջապահության պահանջները, ինչպես նաև բժշկական ապահովագրության զարգացումը, մասշտաբների ընդլայնումը և ձեռքբերումները՝ բժշկական ապահովագրության շրջանակներում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հնարավորություն ունեն անցնել ամբուլատոր հետազոտություն՝ հաջորդող ամբուլատոր/ստացիոնար բուժմամբ:Ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և սկսել նրանց բուժումը:

Իսկ դուք գիտե՞ք, որ ԱՊՊԱ հապավումը բացվում է հետևյալ կերպ (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)...
06/12/2021

Իսկ դուք գիտե՞ք, որ ԱՊՊԱ հապավումը բացվում է հետևյալ կերպ (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): Ապահովագրությունը, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի (անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի:

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Arm Insurance posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share