Landmark Capital

Call Directions Website Contact the business

Landmark Capital Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Landmark Capital, Financial service, 10 Vazgen Sargsyan Street , 118 office, Yerevan.

▪️Գլոբալ շուկաներ
▪️Ներդրումային լուծումներ
▪️Կապիտալի կառավարում
2019-ից ապահովում ենք կարգավորվող հասանելիություն համաշխարհային ֆինանսական ենթակառուցվածքին՝ ինստիտուցիոնալ և մասնավոր հաճախորդների համար։

28/09/2026

Ամուր թիմը հաջողության ամենամեծ երաշխիքն է 😇
Ոչ թե պարզապես թիմբիլդինգ, այլ արդեն ավանդույթ, ամեն տարի ընտանիքով Կիպրոսում 🇨🇾

Իսկ ընտանիքն այդ մեկ անուն ունի՝ Landmark Capital 🩵

Արդեն ավանդույթ դարձած թիմբիլդինգը՝ Կիպրոսում 🇨🇾Մի քանի օր, որտեղ աշխատանքն ու հանգիստը միախառնվում են․ աշխատանքային քնն...
22/09/2026

Արդեն ավանդույթ դարձած թիմբիլդինգը՝ Կիպրոսում 🇨🇾

Մի քանի օր, որտեղ աշխատանքն ու հանգիստը միախառնվում են․ աշխատանքային քննարկումներ, թիմային հանդիպումներ, նոր գաղափարներ և, իհարկե, Միջերկրական ծովի ափին միասին անցկացրած անմոռանալի օրեր։

Տարեցտարի այս օրերը դառնում են ոչ միայն աշխատանքային առօրյայից դուրս գալու, այլև թիմին ավելի լավ ճանաչելու, միասին նոր հիշողություններ ստեղծելու և պարզապես լավ ժամանակ անցկացնելու առիթ։

35 տարի անց․․․ ավելի ինքնավստահ, ավելի հաստատակամ քայլում ենք առաջ, ու հավատում, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու 🇦🇲
21/09/2026

35 տարի անց․․․ ավելի ինքնավստահ, ավելի հաստատակամ քայլում ենք առաջ, ու հավատում, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու 🇦🇲

ԱՄՆ Կոնգրեսը լրջորեն անհանգստացած է այն նախազգուշացումներով, որ արհեստական բանականության զարգացումը մի պահ կարող է սպառն...
14/09/2026

ԱՄՆ Կոնգրեսը լրջորեն անհանգստացած է այն նախազգուշացումներով, որ արհեստական բանականության զարգացումը մի պահ կարող է սպառնալիք դառնալ հենց քաղաքակրթության համար։

Օրենսդիրները պահանջում են ուժեղացնել վերահսկողությունը ամենահզոր ԱԲ մոդելների նկատմամբ, խոսում են անկախ ստուգումների, պետական վերահսկողության և արտակարգ իրավիճակում համակարգերը անջատելու մեխանիզմների մասին։

Այս ֆոնին մի քանի դեպք հատկապես ուշագրավ է։

🔹 Anthropic-ը հայտնել է, որ փորձել են իրենց մոդելներն օգտագործել լայնածավալ կիբերհարձակումների, հետևելու և այնպիսի հետազոտությունների համար, որոնք կարող էին հանգեցնել կենսաբանական զենքի ստեղծման։ Ընկերությունն ասում է, որ կարողացել է կանգնեցնել այդ փորձերը։

🔹 Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ կիբերանվտանգությունը կարող է դառնալ ԱԲ-ի հաջորդ հսկայական շուկան։ Bloomberg-ը մեջբերում է նրան. «Ի՞նչն է ավելի լավ պահանջարկ ստեղծում, քան խնդիր ստեղծելը։ Ո՞վ չի ուզենա, որ շուկան խուճապի մատնվի իր արտադրանքի պատճառով ու հերթ կանգնի դրա հետևում։ Կան պատասխանատու ձևեր դա անելու, և կան ավելի քիչ գրավիչ ձևեր»։

🔹 OpenAI-ն այդ ընթացքում ամերիկյան էներգետիկ ընկերությունների հետ քննարկում է ԱԲ-ի օգտագործումը էլեկտրացանցերը կիբերսպառնալիքներից պաշտպանելու համար։ Եվ սա այն բանից հետո, երբ հարձակվողներն արդեն օգտագործել են ԱԲ գործիքներ։

📌 Որքանո՞վ է իրական այն սպառնալիքը, որի մասին այսօր խոսում են հետազոտողներն ու քաղաքական գործիչները, և որքանո՞վ է ոլորտն ինքը ձևավորում այդ վախը՝ միաժամանակ ստեղծելով հսկայական շուկա ԱԲ անվտանգության համար։ Դեռ պարզ չէ։

Բայց թվում է՝ ԱԲ մրցավազքն արդեն անցնում է հաջորդ փուլ։ Այլևս կարևոր չէ միայն այն, թե ով կստեղծի ամենահզոր մոդելը։ Կարևոր է դառնում՝

• ով ավելի լավ կօգտագործի այդ մոդելները
• ով կկարողանա պաշտպանվել նրանցից, ովքեր այդ մոդելներն օգտագործում են իր դեմ
• և ամենակարևորը՝ ով է դնելու այն սահմանները, թե ինչ է ընդհանրապես թույլատրված անել նման համակարգերին

Այսինքն հաջորդ մեծ մրցավազքը այլևս ամենահզոր ԱԲ-ի համար չէ, այլ ամենահզոր ԱԲ-ի նկատմամբ վերահսկողության համար։

Մերօրյա շուկաների գլխավոր թեման դարձել է արհեստական բանականությունը 🤖Բոլորը նայում են այդ ուղղությամբ, սակայն պարադոքսն ...
07/09/2026

Մերօրյա շուկաների գլխավոր թեման դարձել է արհեստական բանականությունը 🤖

Բոլորը նայում են այդ ուղղությամբ, սակայն պարադոքսն այն է, որ օգուտը կարող է գալ ոչ թե բուն ԱԲ ընկերություններից, այլ՝ ԱԲ տեխնոլոգիաները օգտագործող այլ ոլորտների ընկերություններից (ֆինանսական, առողջապահական, արդյունաբերական և այլն)։

«Ինձ շատ ավելի հետաքրքիր են այն ընկերությունները, որոնք արդեն այսօր իրական ֆինանսական հոսք են ստանում ԱԲ ներդրումային ցիկլից, և ոչ թե նրանք, որոնց գնահատումը հիմնված է միայն մոնետիզացիայի ապագա սպասումների վրա։ Ավելին, ես կարծում եմ, որ օգուտի զգալի մասը ժամանակի ընթացքում կհասնի այլ ոլորտների ընկերություններին՝ ֆինանսներ, առողջապահություն, արդյունաբերություն, որոնք արդեն օգտագործում են ԱԲ։ Պարադոքսն այն է, որ շուկան դեռ լիովին հաշվի չի առնում նման ընկերությունների ապագա տնտեսական օգուտը»։

Landmark Capital-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոռ Գևորգյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ հղումով 👇

🔗 https://www.landmarkcapital.am/hy/market-record-highs-rising-risks

Ամեն ինչ փոխվում է՝ ծրագրեր, հեռախոսներ, նույնիսկ աշխարհի քարտեզը 🌍Գիտելիքը մնում է կոնստանտ 📚Սեպտեմբերի 1, օր, երբ նորի...
01/09/2026

Ամեն ինչ փոխվում է՝ ծրագրեր, հեռախոսներ, նույնիսկ աշխարհի քարտեզը 🌍

Գիտելիքը մնում է կոնստանտ 📚Սեպտեմբերի 1, օր, երբ նորից բացում ես տետրը և հավատում, որ վաղը հենց դու ես փոխելու աշխարհը և հենց դու ես այն դարձնելու ավելի լավը 🩵

🚀 SpaceX-ը Լուիզիանայում կկառուցի $100 մլրդ արժողությամբ նոր տիեզերակայանԻլոն Մասկի ընկերությունը նախատեսում է աշխարհի ա...
27/08/2026

🚀 SpaceX-ը Լուիզիանայում կկառուցի $100 մլրդ արժողությամբ նոր տիեզերակայան

Իլոն Մասկի ընկերությունը նախատեսում է աշխարհի ամենամեծ տիեզերական հարթակը՝ Starbase-ը, որը կապահովի տարեկան հազարավոր արձակումներ և օրական մինչև 30 Starship թռիչք։ Շինարարությունը կսկսվի 2027-ին, առաջին արձակումները՝ 2029-ին։

Հիմնական նպատակը՝ Starlink-ի զանգվածային ընդլայնում, ուղեծրային AI տվյալների կենտրոններ և Մարսի գաղութացում։ Առաջին Nvidia չիպերով AI արբանյակները նախատեսվում է արձակել արդեն հաջորդ տարվա վերջին եռամսյակում։

Starship-ի հաջողությունը կարող է կտրուկ նվազեցնել տիեզերական արձակումների արժեքը և բացել նոր, հսկայական շուկաներ ներդրողների համար։

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել այս ոլորտի զարգացումներին, իսկ ավելի վաղ Ձեզ ենք ներկայացրել վերլուծություն տիեզերական ոլորտում մասնավոր ընկերությունների վերաբերյալ` https://www.landmarkcapital.am/private-space 🚀

21/08/2026

🎨 Երբ Սյունիքը դառնում է կտավ։

Կապանում ավարտվեց «Դիզակ Արտ» 6-րդ միջազգային նկարչական սիմպոզիումը, որի գործընկերն էր նաև Landmark Capital-ը։

Նրանք եկել էին Հայաստան՝ նկարելու։ Բայց, ինչպես հաճախ է լինում, գտան շատ ավելին՝ հիացմունք, հուզմունք, բարեկամություն ու մի Հայաստան, որն արդեն իրենց պատմության մի մասն է։

🎥 Նրանց պատմությունները, տպավորություններն ու Սյունիքի՝ կտավներին հանձնված գույներն ու կոլորիտը՝ տեսանյութում։

AI-ը նոր ենթակառուցվածքային ցիկլ է, թե՞ հերթական փուչիկը։Յուրաքանչյուր խոշոր տեխնոլոգիական թռիչք սկզբում ուղեկցվում է գե...
17/08/2026

AI-ը նոր ենթակառուցվածքային ցիկլ է, թե՞ հերթական փուչիկը։

Յուրաքանչյուր խոշոր տեխնոլոգիական թռիչք սկզբում ուղեկցվում է գերագնահատված սպասումներով և հսկայական կապիտալ ծախսերով։ Այդպես էր երկաթուղիների, իսկ ավելի ուշ՝ օպտիկամանրաթելային ցանցերի դեպքում։ Այսօր նույնը տեսնում ենք AI-ի ենթակառուցվածքի շուրջ։

Տվյալների կենտրոնները, չիպերն ու էներգետիկ հզորությունները պարզապես ընթացիկ ծախսեր չեն․ դրանք իրական ակտիվներ են, որոնք կարող են տարիներ շարունակ եկամուտ ստեղծել։ Big Tech-ի՝ 2026-ին սպասվող մոտ $725 մլրդ կապիտալ ծախսերը հենց այդ երկարաժամկետ խաղադրույքի մասին են։

Սակայն կա նաև ռիսկ։ GPU-ները, ի տարբերություն երկաթուղիների, կարող են արագ կորցնել իրենց տնտեսական մրցունակությունը։ Հետևաբար AI-ի ենթակառուցվածքը կառուցելուց հետո ընկերությունները ստիպված են լինելու անընդհատ թարմացնել այն։

Միևնույն ժամանակ, պահանջարկն արդեն իրական է։ Microsoft-ի Azure-ի տարեկան եկամուտը գերազանցել է $100 մլրդ-ը՝ 43% աճով, իսկ Amazon-ի AWS եկամուտներն աճել են 37%-ով։ Այսինքն՝ շուկան պատրաստ է ընդունել բարձր CAPEX-ը, եթե դրա դիմաց տեսնում է համապատասխան բիզնեսի աճ։

Իսկ Nvidia-ի՝ Apollo, Blackstone, BlackRock, Brookfield, Goldman Sachs և KKR ընկերությունների հետ համագործակցությունը՝ AI ենթակառուցվածքում ավելի քան $500 մլրդ արտաքին կապիտալ ներգրավելու նպատակով, ցույց է տալիս ևս մեկ կարևոր միտում․ հաշվողական հզորությունները դառնում են առանձին ներդրումային ակտիվների դաս։

📌 Կարճաժամկետ հեռանկարում AI շուկան դեռ կարող է ունենալ մեծ տատանումներ։ Բայց եթե այս բումը վերածվի նոր ենթակառուցվածքային ցիկլի, հաջորդ տասնամյակի հիմնական տնտեսական ռենտան կստանան նրանք, ովքեր վերահսկում են հաշվողական հզորությունները, էներգիան և տվյալները։

Շարունակում ենք մեր ներդրումն ունենալ մշակութային կյանքում՝ այս անգամ աջակցելով այն նախաձեռնությանը, որն օգնում է միավոր...
13/08/2026

Շարունակում ենք մեր ներդրումն ունենալ մշակութային կյանքում՝ այս անգամ աջակցելով այն նախաձեռնությանը, որն օգնում է միավորել մարդկանց, ստեղծագործել ու նոր գույներով ներկայացնել Հայաստանը։

Այս օրերին մասնակցում ենք գեղատեսիլ Սյունիքում ընթացող՝ «Դիզակի գույները» 6-րդ միջազգային նկարչական սիմպոզիումին։ 🎨

Այն իր շուրջն է համախմբել նկարիչների, ինչպես տեղի, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիայից, Մոնտենեգրոյից, Սերբիայից, Ռուսաստանից։ Սյունիքի լեռներն ու ձորերը, քաղաքային կոլորիտը, բնության խիստ ու միաժամանակ նուրբ գույներն այս օրերին դառնում են ներշնչանքի աղբյուր։

Սիմպոզիումը կտևի մինչև օգոստոսի 16-ը ներառյալ։

Address

10 Vazgen Sargsyan Street , 118 Office
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460277274

Alerts

Be the first to know and let us send you an email when Landmark Capital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Landmark Capital:

Shortcuts

Share