Դելեքս փաստաբանական գրասենյակը ձևավորվել է «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության ավելի քան տասնամյա փորձի հիման վրա:
Դելեքսն իրականացնում է պարտքերի հավաքագրում դատական և արտադատական ձևավորված գործընթացների հիման վրա: Գրասենյակը շուկայում ունի իր կայուն դիրքը շնորհիվ աշխատանքի սկզբունքների, մշտապես կատարելագործվող և զարգացող լուծումների, որոնցից մի քանիսը ներկայացվում են ստորև՝
⫸ Տեղեկատվական տեխնոլոգ
իաների ինտենսիվ կիրառում և գործընթացների ավտոմատացում,
⫸ Հավաքագրման ծառայությունների ոլորտում նեղ մասնագիտացում,
⫸ Ստեղծված իրական արժեքի վրա հիմնված գնագոյացում,
⫸ Մշտական վերլուծությունների իրականացում,
⫸ Գործընթացի ամբողջական վարում։
-------
Ո՞ւմ կարող են հետաքրքրել Դելեքսի կողմից մատուցվող ծառայությունները
Դելեքսի ծառայությունները կարող են հետաքրքրել ֆինանսական և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին (բանկեր, ՈՒՎԿ-ներ, ապահովագրական կազմակերպություններ, հեռահաղորդակցության կազմակեպրություններ և այլն), ինչպես նաև՝ նմանատիպ հիմքով (ստանդարտացված պայմանագրի կամ հաշիվ ապրանքագրի հիման վրա) առաջացող պարտքեր ունեցող կազմակերպություններին (մատակարարներ, ծառայություն մատուցող կազմակերպություններ և այլն)՝ անկախ կոնկրետ ժամանակահատվածում առկա պարտքի քանակից:
Կարևոր է այն հանգամանքը, որ Դելեքսի կողմից մշակված լուծումները հնարավորություն են տալիս արդյունավետ ծառայություններ մատուցել ինչպես երկրի խոշորագույն ընկերություններին կամ մեծածավալ պարտքերի հավաքագրման պահանջ ունեցող վստահորդներին, այնպես էլ համեմատաբար փոքր և միջին ընկերություններին: Դելեքսը հաջող փորձ ունի ինչպես պարտքի մեծ «զամբյուղ» ունեցող ընկերությունների, այնպես էլ համեմատաբար քիչ քանակի պարտքեր ունեցող վստահորդների հետ աշխատանքում։