Ապահովագրական Խորհրդատու

Ապահովագրական Խորհրդատու Ապահովագրական խորհրդատուն ԿԲ-ի կողմից լիցենզավորված և ՀՀ գործող օրենսդրությամբ կարգավորվող ապահովագր

❗️❗️❗️
12/01/2021

❗️❗️❗️

Հարգելի Ավտոսեփականատերեր,

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հիշեցնում է գործող ԱՊՊԱ պայմանագիր մշտապես ունենալու անհրաժեշտության, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր չունենալու բացասական հետևանքների մասին։
ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում ապահովագրական ընկերության կողմից կհատուցվեն ավտոպատահարի հետևանքով Ձեր ավտոտրանսպորտային միջոցով այլ անձանց ու գույքի սեփականատիրոջը պատճառված գույքային և անձնական վնասները։
Միևնույն ժամանակ, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու բացասական հետևանքները չափազանց մեծ են։
Մասնավորապես, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ մինչև 100.000 ՀՀ դրամի չափով։ Ընդ որում, վարչական պատասխանատվություն է առաջանում ինչպես ավտոտրանսպորտային միջոցը առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար, այնպես էլ անկախ վարելու հանգամանքից։ Բացի այդ, եթե ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությամբ տեղի է ունենում պատահար, Բյուրոն հատուցում է տուժողներին պատճառված վնասները, որից հետո վճարված հատուցման գումարի և ուղեկցող բոլոր ծախսերի (ներառյալ դատական ծախսերի) հանրագումարի չափով հետադարձ պահանջ է ներկայացնում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցի վարորդին և սեփականատիրոջը:
ԱՊՊԱ պայմանագրի բացակայությունը զրկում է Ձեզ նաև ԱՊՊԱ ոլորտում մի շարք առավելություններից օգտվելու հնարավորությունից, մասնավորապես՝ Ձեր ընտրած ապահովագրական ընկերության միջոցով հատուցում ստանալու, որոշ դեպքերում պատահարը պարզեցված ընթացակարգով համաձայնեցված հայտարարագրի միջոցով գրանցելու իրավունքներից և այլն։
Ուստի հանգիստ երթևեկելու և վերոնշյալ խնդիրներից խուսափելու նպատակով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հորդորում է լինել ուշադիր և ժամանակին կնքել կամ վերակնքել ԱՊՊԱ պայմանագիրը։

08/09/2020

❓Ի՞ՆՉ Է «CAR ASSISTANT» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
✅Երևան քաղաքում և Երևան քաղաքից 20 կմ շառավիղն ընդգրկող տարածքներում պատահար տեղի ունենալու դեպքում տրամադրվում են հետևյալ ծառայությունները`
☑️Շարժական վուլկանացման ծառայություն /անվադողերի վերանորոգում/,
☑️ Մարտկոցի կցասնուցման ծառայություն /перемычка/,
☑️ Էվակուատորի ծառայություն,
☑️ Ապահովագրության հետ կապված ցանկացած խորհրդատվություն 24/7 ռեժիմով,
☑️ Ապահովագրական հատուցման ստացում՝ առանց Ապահովագրողի գրասենյակ այցելելու,
☑️ Ավտոտրանսպորտային միջոցի վարորդի դժբախտ պատահարներից ապահովագրություն:

Send a message to learn more

08/09/2020

ԳԱԶԱԲԱԼՈՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Send a message to learn more

24/08/2020

☂️👨‍👩‍👧‍👦☂️

20/08/2020

☂️ԱՊԱՀՈՎԱԳՐԻՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ՝ ԸՆՏԱՆԻՔԴ👨‍👩‍👧‍👦

Send a message to learn more

📣ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՍույն թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» կանոններում կատարված փոփ...
03/08/2020

📣ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» կանոններում կատարված փոփոխությունը և լրացումը։📌
❗️Կատարված փոփոխությամբ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը 100 000 ՀՀ դրամից բարձրացվել է մինչև 200 000 ՀՀ դրամ Երևան քաղաքում տեղի ունեցած այն ապահովագրական պատահարների գծով, որոնց վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է բջջային հավելվածի միջոցով։
☑️Կատարված փոփոխությունը միտված է նվազեցնել Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին #ԱՊՊԱ պատահարների արդյունքով խցանումների առաջացումը՝ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող պատահարների շրջանակների ընդլայնմամբ։

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

31/07/2020

📣ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՃՈ տեղեկացնում է. 🚓

Հարգելի՛ քաղաքացիներ,
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:

Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝
Երևանի ՀՔԲ – [email protected]
Կոտայքի ՀՔԲ – [email protected]
Սեւանի ՀՔԲ – [email protected]
Կապանի ՀՔԲ – [email protected]
Գորիսի ՀՔԲ – [email protected]
Աշտարակի ՀՔԲ – [email protected]
Վանաձորի ՀՔԲ – [email protected]
Արմավիրի ՀՔԲ – [email protected]
Արտաշատի ՀՔԲ – [email protected]
Իջևանի ՀՔԲ – [email protected]
Մարտունու ՀՔԲ – [email protected]
Վայքի ՀՔԲ – [email protected]
Գյումրու ՀՔԲ – [email protected]

Ճանապարհային ոստիկանության ծառայության այլ գործառույթների (վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները բողոքարկել և այլն) վերաբերյալ դիմումներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին:
Բոլոր դեպքերում պարտադիր է նշել դիմողի կոնտակտային տվյալները:
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար:

Կնքի՛ր  #ապահովագրական  պայմանագրերդ մեզ հետ՝ քո նախընտրած ապահովագրական ընկերությունով:Պայմանագրի գործողության ողջ ընթա...
30/07/2020

Կնքի՛ր #ապահովագրական պայմանագրերդ մեզ հետ՝ քո նախընտրած ապահովագրական ընկերությունով:Պայմանագրի գործողության ողջ ընթացքում ստացիր #անվճար խորհրդատվություն,տեղեկացիր նորություններին և բոլոր ընկերությունների առաջարկներին մեկ վայրից:

29/07/2020

ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍԻ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԷՋՈՒՄ:ՈՒՆԵ՞Ս ՀԱՐՑԵՐ՝ ԴԻՄԻ՛Ր:

☑️ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ📣Ամենատարածված մեքենան. 🚗 Աշխարհում ամենից շատ  #ԿԱՍԿՈ ապահովագրություն ունեն   CRV մակնիշի ավտոմեքենանե...
28/07/2020

☑️ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ📣
Ամենատարածված մեքենան. 🚗 Աշխարհում ամենից շատ #ԿԱՍԿՈ ապահովագրություն ունեն CRV մակնիշի ավտոմեքենաները իսկ #ԱՊՊԱ` Volkswagen Passat-ը:

🚦⚠️ ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ 👨‍💼Հարգելի վարորդներ և ավտոսեփականատերեր.    Ինչպես տեղյակ եք մինչև 100․000 դրամ գույքային պահանջնե...
18/07/2020

🚦⚠️ ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ 👨‍💼

Հարգելի վարորդներ և ավտոսեփականատերեր.
Ինչպես տեղյակ եք մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները ( #ԱՊՊԱ) կարող եք գրանցել Համաձայնեցված հայտարարագրի թղթային 📝,իսկ 2020թ-ի փետրվար ամսից՝ նաև էլեկտոնային լրացման եղանակով 📱, վթարի մասին նախապես տեղեկացնելով 📞 ձեր ապահովագրկան ընկերությանը:«ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։ Բջջային հավելվածով պատահարը կարող է ձևակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որևէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, ով ունի ներբեռնված բջջային հավելված 📲 և ինտերնետ 🌐 հասանելիություն դեպքի վայրում։ Բջջային հավելվածն աշխատում է շուրջօրյա՝ առցանց (on-line) ռեժիմով 🕧։Ստորև ներկայացված հղումներով կարող եք ներբեռնել «ASWA» բջջային հավելվածը և Համաայնեցված հայտարարագրի թղթային տարբերակը և դրանց լրացման ուղեցույցը 👇
👉 https://apps.apple.com/am/app/aswa/id1496323455
👉 https://play.google.com/store/apps/details?id=am.aswa.aswa
�https://www.appa.am/img/doc/bjjayinhavelvacovlracmandzev.pdf
✍️https://www.appa.am/img/doc/hamadzaynecvachaytararagir.pdf

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37498652260

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ապահովագրական Խորհրդատու posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ապահովագրական Խորհրդատու:

Share