HighFin / ՀայՖին

HighFin / ՀայՖին Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from HighFin / ՀայՖին, Financial service, Yerevan.

ՀայՖինը օգնում է բիզնեսներին աշխատել ճիշտ և առանց ավելորդ գլխացավերի
✔️ Հաշվապահական սպասարկում
✔️ Հարկային ճիշտ և ժամանակին խորհրդատվություն
✔️ Ֆինանսների կառավարում
📩 Դիմեք այսօր, ազատվեք ավելորդ խնդիրներից՝ վստահելով ձեր ֆինանսները փորձագետներին։

24/06/2026

🚨🚨🚨Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն՝ տեխնիկական և ծրագրային վերազինման աշխատանքների իրականացման նպատակով։

📌 Հուլիսի 1-ից փոփոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։
24/06/2026

📌 Հուլիսի 1-ից փոփոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։

💻Հուլիսի 1-ից փոփոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։

Նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների և օրենքով սահմանված կարգով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։

Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։

Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1607

ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է Միկրոձեռնարկատիրության մասին տեղեկություններ։ 📌  Եթե ցանկանում եք գրանցվել որպես Միկրոձեռնարկատեր ...
18/06/2026

ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է Միկրոձեռնարկատիրության մասին տեղեկություններ։

📌 Եթե ցանկանում եք գրանցվել որպես Միկրոձեռնարկատեր և չգիտեք ինչպես՞ 🤷‍♂️։ Կարող եք դիմել մեզ, մենք կօգնենք Ձեզ 🤝 ցանկացած ֆինանսական, հարկային և հաշվապահական հարցերում

📌 Հարկային հաշիվում ամենահաճախ թույլ տրվող սխալըՇատ բիզնեսներ, հատկապես սկսնակ ձեռնարկատերերը, անուշադիր են մնում մի կար...
17/06/2026

📌 Հարկային հաշիվում ամենահաճախ թույլ տրվող սխալը
Շատ բիզնեսներ, հատկապես սկսնակ ձեռնարկատերերը, անուշադիր են մնում մի կարևոր մանրուքի նկատմամբ՝ հարկային հաշվի ամսաթիվը։
Եթե ամսաթիվը չի համընկնում փաստացի գործարքի օրվան, դա կարող է խնդիր ստեղծել.

✔️ հաշվետվությունների ժամանակ
✔️ հարկային ստուգման ընթացքում
✔️ հաշվապահական հաշվառման ճշտության հարցում

💡 Խորհուրդ. Միշտ ստուգեք, որ հարկային հաշիվը կազմվի այն օրը, երբ իրականացվում է գործարքը, ոչ թե ավելի ուշ։
Ձեզ մոտ եղել է նման իրավիճակ՞
Կիսվեք մեկնաբանություններում 👇

19/12/2025

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը:

Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից:

📌 Այսպիսով.

Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:

🔰 Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129 600 դրամ:

2026 թվականին պետությունն ամբողջովին վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող քաղաքացիների, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող անձանց, սոցանապահով խմբերի, զոհված զինածառայողների ընտանիքների, ինչպես նաև 65+ տարիքի անձանց ապահովագրության գումարը:

200 001 դրամից մինչև 500 000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, սրան գումարվելու է սոցիալական կրեդիտի հետվերադարձը, արդյունքում` այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ:

500 001 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների դեպքում «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագհրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, սակայն ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ, այն կարող են 2027 թվականին հետ ստանալ:

Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) կներառվեն ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը ևս կփոխհատուցվի «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով, ինչպես նաև կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ևս ուղղել ապահովագրավճարին:

Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:

💻 «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում կլինեն ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկեր:

Բարեփոխման ռազմավարական նպատակն է.
1. Բնակչության առողջության պահպանում
2. Կյանքի միջին տևողության երկարաձգում
3. Հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցում
4. Կյանքի որակի բարելավում:

Ապահովագրությամբ բուժծառայություն ստանալու գործընթացը սկսվելու է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակից, եթե շտապ և անհետաձգելի բուժօգնություն չէ:

13/11/2025

📢 Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը։

Միաժամանակ, էլեկտրոնային համակարգի կիրարկման ընթացքում արձանագրված տեխնիկական կամ տվյալների համադրման խնդիրների ուղղությամբ շարունակվում են անհրաժեշտ վերլուծական և ծրագրային բարելավման աշխատանքները՝ համակարգի առավել արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։

📌 Եթե ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացների հետ կապված որևէ խնդիր կամ հարց ունեք, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ բոլոր հարթակներով ստացված բողոքները, հարցումները և առաջարկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրվում և ընթացք են ստանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

26/08/2025

Տեսնենք ով կարող է ասել թե ի՞նչ է և ովքեր են հետևում այդ Կանոնագրքին

Send a message to learn more

25/08/2025

📢 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ս․Թ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ

Ձեր ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո, ուստի հաշվարկը կիրականացվի նոր ընթացակարգով` նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա: 📝❌

Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:
Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։

Address

Yerevan
0078

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when HighFin / ՀայՖին posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share