11/06/2026
📌 Փնտրում ենք SMM մասնագետ / Մարկետինգի մենեջեր
«Մելս Քոնսալթինգ» (Mels Consulting) հաշվապահական ընկերությունը, որն արդեն 5 տարուց ավելի է, ինչ հաջողությամբ սպասարկում է փոքր և միջին բիզնեսներին, ընդլայնում է իր թիմը։
Մենք փնտրում ենք կրեատիվ, նախաձեռնող և փորձառու SMM մասնագետի / Մարկետինգի մենեջերի, ով կստանձնի ընկերության էջերի զարգացումն ու առաջխաղացումը բոլոր հնարավոր հարթակներում (Facebook, Instagram, LinkedIn և այլն)։
🎯 Ձեր հիմնական առաջադրանքները լինելու են՝
Սոցիալական մեդիայի մարկետինգային ռազմավարության մշակում և իրականացում։
Բովանդակության (content) պլանավորում, թեմատիկ տեքստերի պատրաստում (հայերեն, ցանկալի է նաև ռուսերեն)։
Դիզայների/վիդեոմեյքերի հետ համատեղ վիզուալ կոնտենտի (post, reels, stories) ստեղծման համակարգում։
Թիրախային գովազդների (Meta Ads) կարգավորում, օպտիմալացում և արդյունքների վերլուծություն։
Հարթակներում ակտիվության ապահովում և նամակների/մեկնաբանությունների առաջնային արձագանքում։
💼 Պահանջվող հմտություններ և փորձ՝
SMM կամ թվային մարկետինգի ոլորտում առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ (B2B ոլորտի կամ պրոֆեսիոնալ ծառայությունների էջերի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես մեծ առավելություն)։
Գրագետ հայերենի պարտադիր իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես պլյուս)։
Թրենդներին հետևելու և բարդ ինֆորմացիան (հաշվապահություն, հարկեր, օրենսդրություն) պարզ ու հետաքրքիր մատուցելու ունակություն։
Թիմում աշխատելու և սահմանված ժամկետները հարգելու պատասխանատվություն։
📬 Ինչպե՞ս դիմել՝
Հետաքրքրված անձանց կամ կազմակերպություններին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և իրականացրած նախագծերի պորտֆոլիոն [email protected] էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «SMM / Marketing Manager» կամ գրել մեր էջին անձնական նամակով։
Հեռ. +37493021525