09/01/2024
💸 Շատ հաճախ ծախսերը գերազանցում են ստացված եկամտին...
Լավ, բա ինչպե՞ս ընթացիկ ծախսերի հետ մեկտեղ նաև զվարճանքի համար գումար ունենալ:
❕50/20/30-ը անձնական բյուջեն կառավարելու հիանալի տարբերակ է:
Եկամտի 50%-ն ուղղեք հիմնական նպատակներին. օրինակ հիպոթեքի կամ բնակարանի վարձակալության վճար, սնունդ, կոմունալ ծախսեր:
20%-ը հատկացրեք ապագային. վարկերի մարում, խնայողություններ նեղ օրվա համար և այլն:
30%-ը ծախսեք ժամանցի վրա. այցեր ռեստորաններ, կինոթատրոն, ճամփորդություններ և այլն:
Իսկ դու ի՞նչ տարբերակով ես բաշխում ֆինանսներդ:
#ԱՄԻՕ #բանկ