«Բեսթ Բիզնես Փարթներ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Vagharshapat
  • «Բեսթ Բիզնես Փարթներ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ

«Բեսթ Բիզնես Փարթներ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Բեսթ Բիզնես Փարթներ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ, Mashtots Avenue, 28, Vagharshapat.

«Բեսթ Բիզնես Փարթներ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը մասնագիտացված է բիզնեսին հաշվապահական հաշվառման և հարկային խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում: «Բեսթ Բիզնես Փարթներ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 14-ին Էջմիածին քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է:

Աբրահամ Գևորգյան ` ՄԵՆԵՋԵՐ
27/08/2026

Աբրահամ Գևորգյան ` ՄԵՆԵՋԵՐ

20/08/2026
💰 ԳԻՏԵ՞Ք, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԵՏ ՍՏԱՆԱԼ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ։Եթե ստացել եք շահաբաժին ՀՀ ընկերությունից և այն ն...
17/08/2026

💰 ԳԻՏԵ՞Ք, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԵՏ ՍՏԱՆԱԼ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ։
Եթե ստացել եք շահաբաժին ՀՀ ընկերությունից և այն նույն տարվա ընթացքում կրկին ներդրել եք նույն ընկերության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում՝ Ձեզ հասանելի է եկամտային հարկի փոխհատուցում պետական բյուջեից 👇
✅ Ո՞վ կարող է դիմել Ցանկացած ֆիզիկական անձ (այդ թվում՝ ԱՁ և նոտար), ով շահաբաժինը վերաներդրել է նույն ընկերությունում, նույն հարկային տարվա ընթացքում։
📄 Ի՞նչ է պետք 6 փաստաթուղթ, այդ թվում՝ դիմում, տեղեկանք վճարված շահաբաժինների մասին և տեղեկանք կապիտալում ներդրման վերաբերյալ։
💵 Որքա՞ն կփոխհատուցվի Հետ է վերադարձվում ավելի փոքրը երկուսից՝ կապիտալում ներդրված գումարից կամ փաստացի վճարված եկամտային հարկից։
⏱ Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի Դիմումից մինչև գումարի փոխանցումը՝ մոտ 23 աշխատանքային օր (լրիվ փաստաթղթերի դեպքում)։
📌 Իրավական հիմք՝ ՀՀ կառավարության 28.09.2017թ. N 1371-Ն որոշում, ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մաս։ 🔗 Ամբողջական տեքստը՝ arlis.am/hy/acts/200942
🔄 Կիսվեք այս տեղեկությամբ նրանց հետ, ովքեր բաժնետեր են կամ փայատեր՝ իրենց ընկերությունում
🤝 Մենք ձեզ կօգնենք այս հարցում 🤝
#ՀարկայինՀարկ #Շահաբաժին #ՀՀԿառավարություն #ՓոխհատուցումԲյուջեից

🔔 ՆՈՐ ԾՐԱԳԻՐ. Աշխատանք՝ հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր տարիք ունեցող մեր հայրենակիցների համար2027 թվականի հունվա...
11/08/2026

🔔 ՆՈՐ ԾՐԱԳԻՐ. Աշխատանք՝ հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր տարիք ունեցող մեր հայրենակիցների համար
2027 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում մեկնարկում է հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման նոր ծրագիրը (ՀՀ կառավարության որոշում N 884-Լ)։
💼 Ի՞նչ է սա նշանակում գործատուների համար
Եթե Դուք գործատու եք և պատրաստ եք առնվազն 3-6 ամսով աշխատանքի ընդունել այս խմբերից անձի, պետությունը փոխհատուցում է շահառուի աշխատավարձից վճարվող եկամտային հարկը.
✅ 1-3-րդ ամիս՝ մինչև 50% (առավելագույնը 25,000 դրամ/ամիս) ✅ 4-6-րդ ամիս՝ մինչև 100% (առավելագույնը 50,000 դրամ/ամիս) ✅ Եթե աշխատանքը շարունակվում է ևս 1 տարի՝ լրացուցիչ միանվագ 100,000 դրամ
👥 Ովքե՞ր կարող են դառնալ շահառու
▪️ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, կամ ֆունկցիոնալության խորը/ծանր սահմանափակում ունեցող անձինք ▪️ 63-ից բարձր տարիք ունեցող անձինք ▪️ վերջին 3 ամսում աշխատավարձ չստացած և վերջին 3 տարում աշխատանքային հարաբերության մեջ չգտնված անձինք
📲 Ինչպե՞ս մասնակցել
Ամբողջ գործընթացը՝ գրանցումից մինչև պայմանագրի կնքում, իրականացվում է e-work.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ Հարթակի հնարավորության բացակայության դեպքում կարող եք դիմել նաև անձամբ՝ Ձեր բնակավայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Սա հնարավորություն է ոչ միայն մեր հայրենակիցներին տալ արժանապատիվ աշխատանք, այլև գործատուներին՝ իրական ֆինանսական աջակցություն։
👉 Կիսվեք այս գրառմամբ, որպեսզի տեղեկատվությունը հասնի նրանց, ում համար այն կարևոր է։
#Զբաղվածություն #ՀՀԿառավարություն #ԱշխատանքիԱպահովում #ՀավասարՀնարավորություններ

Նաիրա Գրիգորյան՝ ՀԱՇՎԵՏԱՐ
30/07/2026

Նաիրա Գրիգորյան՝ ՀԱՇՎԵՏԱՐ

⚠️ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ ՄՏՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՀարգելի՛ գործարարներ,Հարկային օրենսդրության...
26/06/2026

⚠️ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ
ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ ՄՏՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի՛ գործարարներ,

Հարկային օրենսդրության փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ Ձեր բիզնեսի հաշվառման, հարկային պարտավորությունների և ընթացիկ գործունեության վրա։

📋 Խորհուրդ ենք տալիս ժամանակին վերանայել Ձեր հաշվապահական և հարկային գործընթացները՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են նոր պահանջներին և չեն ստեղծի հետագա ռիսկեր։

Եթե վստահ չեք, թե փոփոխություններն ինչպես կազդեն Ձեր գործունեության վրա, դիմեք «Բեսթ Բիզնես Փարթներ» հաշվապահական հաշվառման գրասենյակ։

✅ Հաշվապահական խորհրդատվություն
✅ Հարկային հարցերի պարզաբանում
✅ Փաստաթղթերի և հաշվառման ստուգում
✅ Մասնագիտական աջակցություն՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար

📍 Հասցե՝ ք․ Էջմիածին, Մաշտոց 28 (Արդշինբանկի նոր մասնաճյուղի հարևանությամբ)
📞 (077) 74 00 92 | (091) 04 00 92 | (077) 74 03 92
📧 [email protected]
🕘 Երկուշաբթի - Ուրբաթ՝ 09:00 - 18:00

📩 Գրեք մեզ կամ զանգահարեք՝ խորհրդատվություն ստանալու համար։

#ԲեսթԲիզնեսՓարթներ #ՀարկայինՕրենսգիրք #ՀարկայինՓոփոխություններ #Հաշվապահություն #ՀաշվապահականԾառայություններ #ՀարկայինԽորհրդատվություն #Բիզնես #Ձեռնարկատիրություն #Ֆինանսներ #Էջմիածին

«Բեսթ Բիզնես Փարթներ» հաշվապահական ընկերությունը թիմը համալրելու համար փնտրում է արական սեռի մենեջերի։ Հաճախորդների սպաս...
10/04/2026

«Բեսթ Բիզնես Փարթներ» հաշվապահական ընկերությունը թիմը համալրելու համար փնտրում է արական սեռի մենեջերի։ Հաճախորդների սպասարկման ոլորտում փորձը և անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է։ 🎯✨
🕐 Աշխատանքային ռեժիմ: Ամբողջ դրույք
📍 Գտնվելու վայրը: Արմավիրի մարզ, ք.Վաղարշապատ, Մաշտոց 28

📋 Հիմնական պարտականություններ:
1. Գրասենյակի և հաճախորդների միջև իրերի և փաստաթղթերի շրջանառության ապահովում
2. Հաճախորդի հաշվետու ամսում կատարվելիք վճարների հավաքագրում
3. Նոր հաճախորդների ներգրավում
4. Հաճախորդների պահանջմունքների բացահայտում
🎓 Պահանջվող որակավորում և հիմնական հմտություններ:
1. Հաղորդակցման և վերլուծական գերազանց հմտություններ
2. Թիմում աշխատելու ունակություն
3. Հաճախորդների սպասարկման ոլորտում փորձ

📧Դիմելու համար: Հետաքրքրված անձինք իրենց CV-ն կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին:
📞Կապ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077-740092 հեռախոսահամարին:
#գործկա #հայաստան #մենեջեր #արարատ #աշխատանք #փնտրումեմաշխատանք

19/03/2026

📃 Հարգելի՛ հաճախորդներ,
Այսօր՝ Հաճախորդի միջազգային օրը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։

Դուք ոչ միայն մեր գործունեության անբաժան մասն եք, այլև մեր զարգացման ու կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը։

Մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը և հանձնառու ենք շարունակել ապահովել ձեզ որակյալ և արդյունավետ ծառայություններով։

Մաղթում ենք ձեզ հաջողություններ, նոր հնարավորություններ և մշտական զարգացում։ Թող յուրաքանչյուր ձեռքբերում լինի հերթական քայլը դեպի ավելի մեծ բարձունքներ։

Լավագույն բարեմաղթանքներով`
BSW թիմ 💙

17/03/2026

Բոլոր հարցերի պատասխանները մեկ վայրում` Բեսթ բիզնես փարթներ հաշվապահական հաշվառման գրասենյակ 💙✨ #ապահովագրություն #առողջությանապահովագրություն #բեսթբիզնեսփարթներ #հաշվապահություն #օրենքներ #հարկայինօրենսգիրք

23/12/2025

Address

Mashtots Avenue, 28
Vagharshapat

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37477740092

Alerts

Be the first to know and let us send you an email when «Բեսթ Բիզնես Փարթներ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Բեսթ Բիզնես Փարթներ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ:

Shortcuts

Share