Հաշվապահական հաշվառման վարում և խորհրդատվություն

  • Home
  • Armenia
  • Noyemberyan
  • Հաշվապահական հաշվառման վարում և խորհրդատվություն

Հաշվապահական հաշվառման վարում և խորհրդատվություն Հաշվապահական Հաշվառման, նաև Հանրային Հատվածի վարում և խորհրդատվություն:

18/01/2025

👥Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր

2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․

1️⃣2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։

2️⃣2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։

3️⃣2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։

4️⃣2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։

5️⃣«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։

6️⃣2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):

💻Ինչպես ներկայացնել հայտարարագիր

Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով:

📲Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի https://apps.apple.com/am/app/self-portal/id6484275884
համար, Google Play Store-ում՝ Android-ի https://play.google.com/store/apps/details?id=am.src.portal&pli=1 համար։

Այս համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

💰Ինչպես օգտվել սոցիալական ծախսից

Հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի մասով։

Քաղաքացին կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել է ուսման վճար։

Ավելին՝ https://src.am/am/getNews/830

#հայտարարագրում2025

13/07/2024

📒Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։

Հայտարարագրման գործընթացը հեշտացնելու համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ World Bank Armeniaի աջակցությամբ պատրաստվել է ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման հետ կապված ուղեցույց, որը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքի «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» բաժնում։

Ուղեցույցում ներկայացված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն👉https://src.am/am/getMenusContents/122

01/07/2024

Իրականացնում ենք 2023 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր տալու գործընթացի աջակցություն, խորհրդատվություն:

23/03/2024
28/11/2023

📢Ավտոմեքենաների առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից արդեն իսկ ներմուծված, սակայն դեռևս ՀՀ տարածքում դրանց օտարումը պետական գրանցման չենթարկած տրանսպորտային միջոցների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ (այսինքն` մինչև ՀՀ հարկային օրենսգրքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը) տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերով վերոգրյալ ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց` հաշվի առնելով ավտոմեքենաների պետական գրանցման գործընթացում ներկայում առկա օբյեկտիվ ծանրաբեռնվածությունը:

Ք. Նոյեմբերյան Զորավար Անդրանիկի 14/1 հասցեում (նախկին Երևակի շենքում՝ Կադաստրի հարևանությամբ), իրականացվում է հաշվապահա...
27/11/2023

Ք. Նոյեմբերյան Զորավար Անդրանիկի 14/1 հասցեում (նախկին Երևակի շենքում՝ Կադաստրի հարևանությամբ), իրականացվում է հաշվապահական ծառայության մատուցում` ներառյալ հանրային հատված։ Կատարվում են ներդրումային տվյալների մուտքագրում ՀԾ համակարգում, Haysell ծրագրի գործառնությունների իրականացում, և այլ խորհրդատվական, հաշվապահական ծառայություններ։

 , ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների ճշգրիտ վարում, ֆինանսական և հարկային հաշվառման համակարգի ներդրում ու վարում:...
30/05/2022

, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների ճշգրիտ վարում, ֆինանսական և հարկային հաշվառման համակարգի ներդրում ու վարում: ✅

➡️ Մեր թիմի կողմից առաջարկվող հաշվապահական հաշվառման վարման ծառայությունները ներառում են անհրաժեշտ փաստաթղթերի դասակարգումը, լրացումը, արխիվացումը, համակարգչային ծրագրային ապահովման միջոցով համապատասխան հաշվապահական գրանցումների վերլուծումը և համապատասխանեցումը, ֆինանսական, հարկային, և այլ հաշվետվությունների, ինչպես նաև այլ նշանակալի տեղեկատվության պատրաստումը:

🙂 Հավելենք, որ թիմը կազմված է որակավորված և տարբեր ոլորտներում փորձառություն ունեցող խորհրդատու-հաշվապահներից, ովքեր պատրաստ են մատուցել հաշվապահական հաշվառման ծառայություն՝ Ձեր կամ Ձեր ընկերության համար՝ անկախ դրա չափերից և գործունեության ոլորտից:

Ուրախ կլինենք համագործակցել: 🤝

Address

Noyemberyan
4101

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հաշվապահական հաշվառման վարում և խորհրդատվություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share