Avagyan Accounting

Call Directions Contact the business

Avagyan Accounting Հաշվապահական Ընկերություն

Անկախությունը բացարձակ արժեք է, իսկ հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը՝ դրա պահպանման հիմքը։Շնորհավոր Հայաստան...
21/09/2026

Անկախությունը բացարձակ արժեք է, իսկ հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը՝ դրա պահպանման հիմքը։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետութուն Անկախության օրը 🇦🇲

07/09/2026

«Ավագյան Ըքաունթինգ»-ում ամեն ինչ ստեղծված է ուսանողների հարմարավետության, մասնագիտական հմտությունների զարգացման և արժեքավոր կապերի ձևավորման համար 🤝

Մեզ համար կարևոր է, որ աշխատանքը ոչ թե խանգարի ուսմանը, այլ լրացնի այն՝ հնարավորություն տալով տեսական գիտելիքները կիրառել գործնականում 😊

🚨 Կարծում եք՝ ամեն ինչ գիտե՞ք դրոշմավորված ապրանքի վաճառքի վերաբերյալԴրոշմավորված ապրանքների սկանավորման պահանջը վաղուց ...
03/09/2026

🚨 Կարծում եք՝ ամեն ինչ գիտե՞ք դրոշմավորված ապրանքի վաճառքի վերաբերյալ

Դրոշմավորված ապրանքների սկանավորման պահանջը վաղուց է գործում, և թվում է՝ բոլոր տնտեսավարողները գիտեն, թե ինչպես է պետք ճիշտ աշխատել, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումներից շատերը վերաբերում են դրոշմավորման պահանջների խախտմանը։

⚠️ Պատճառը գործընթացի փոքր, բայց շատ վտանգավոր սխալներն են։
Օրինակ՝ գիտեի՞ք, թե դրոշմավորված ապրանք իրացնող յուրաքանչյուր վաճառքի կետ ինչ պարտադիր տեխնիկական լուծում պետք է ապահովի վաճառքն իրականացնելուց առաջ։

Կամ՝ եթե ապրանքը վաճառվում է արկղով կամ խմբային փաթեթավորմամբ, յուրաքանչյուր հատ վաճառքի դեպքում սկանավորվում է ընդհանուր փաթեթավորման Data Matrix ծածկագիրը։ Իսկ ի՞նչ պետք է անել, եթե այդ ծածկագիրը փաթեթի վրայից բացակայում է...

📌Թվում են աննշան, բայց հենց այդ սխալներն են, որ հանգեցնելու են տուգանքների։

👇 Գրեք «ԱՎԱԳՅԱՆ» բառը մեկնաբանություններում, և մենք կուղարկենք մանրամասն ուղեցույց e-Mark Համակարգի և Data Matrix ծածկագրերի Կիրառման վերաբերյալ։

💼 Ազատե՛ք ձեզ տուգանքի ռիսկերից՝ վստահելով ձեր բիզնեսի հաշվապահությունը մեր փորձառու թիմին

📞 +374 77 34 04 34

Շնորհավոր Գիտելիքի օր 📚Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում ՀՊՏՀ Գյումրու մասնա...
01/09/2026

Շնորհավոր Գիտելիքի օր 📚

Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը գերազանցությամբ ավարտած մեր թիմակիցներին 🎓՝

🌟 Թամարա Հարությունյանին
🌟 Անի Հարությունյանին
🌟 Ջեմմա Ասատրյանին

«Ավագյան Ըքաունթինգ»-ի ճկուն աշխատանքային գրաֆիկի շնորհիվ մեր թիմակիցներին հաջողվեց լավագույնս համատեղել պրակտիկ աշխատանքը ուսման հետ՝ գրանցելով բարձր առաջադիմություն և գերազանց արդյունքներ բուհում։

Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում ենք բոլորին և մեր ուսանողներին՝ գիտելիքի օրվա կապակցությամբ ☺️😍

29/08/2026

Եթե հաշվապահ չեք, կարող է դժվար հասկանաք ինչի մասին է խոսքը 🧐

Սկանավորե՞լ շիշը, թե՞ վաճառվող յուրաքանչյուր բաժակը🍹 Բարմենը բացում է ակցիզային դրոշմանիշով մեկ շիշ խմիչք և պատրաստում 1...
26/08/2026

Սկանավորե՞լ շիշը, թե՞ վաճառվող յուրաքանչյուր բաժակը

🍹 Բարմենը բացում է ակցիզային դրոշմանիշով մեկ շիշ խմիչք և պատրաստում 10 տարբեր կոկտեյլ՝ տարբեր հաճախորդների համար։

Գրեթե բոլորը ոլորտում գիտեն՝ դրոշմավորված ապրանքները վաճառքի պահին պարտադիր պետք է հանվեն շրջանառությունից։ Սովորական խանութում դա հեշտ է. ՀԴՄ-ի կամ դրան միացված ծրագրային միջոցներով պարզապես սկանավորում ենք նշանը և տպում կտրոնը։

❓ Սակայն գործնականում առաջանում է հարց․ իսկ ի՞նչ անել, երբ ապրանքը չի վաճառվում ամբողջությամբ, այլ օտարվում է մասնակի կամ օգտագործվում ուտեստի պատրաստման նպատակով։

✅ Այն դեպքերում, երբ ապրանքը նախատեսված է ներքին սպառման համար, վաճառվում է մասնակի (օրինակ՝ բաժակով կամ տոպրակով), կամ օգտագործվում է ծառայության արժեքի մեջ ներառված ձևով (օրինակ՝ կոկտեյլի մեջ), ապա այն պետք է սկանավորվի E-Mark հավելվածի միջոցով՝ մինչև դրա օտարումը, օգտագործումը կամ շրջանառությունից դուրս բերումը։

⚠️ Այսպիսով, կարևոր է ճիշտ ժամանակին կատարել դրա սկանավորումը և ապահովել ապրանքի շրջանառությունից պատշաճ դուրսբերումը, հակառակ դեպքում կարող եք ենթարկվել պատասխանատվության։

Խուսափե՛ք խնդիրներից ժամանակին՝ վստահելով ձեր հաշվապահությունը «Ավագյան Ըքաունթինգ»-ի թիմին 📞 094 67 67 35

22/08/2026

Վրիպում, որը կարող է թանկ արժենալ 🫣😱

😰 Կանգնած եք խնդրի առաջ՝ ի՞նչ պետք է անել պատռված կամ ավելացած դրոշմապիտակների կամ ակցիզային դրոշմանիշերի հետ Պատկերացրե...
19/08/2026

😰 Կանգնած եք խնդրի առաջ՝ ի՞նչ պետք է անել պատռված կամ ավելացած դրոշմապիտակների կամ ակցիզային դրոշմանիշերի հետ

Պատկերացրեք՝ զբաղվում եք հյութերի և գինու արտադրությամբ։ Պատվիրել և ստացել եք ակցիզային դրոշմանիշերի մեծ խմբաքանակ, սակայն արտադրամասում պիտակներից որոշները պատռվում են, իսկ մի մասն այդպես էլ չի օգտագործվում՝ արտադրության ծավալների փոփոխության պատճառով:

Օրենքը թույլ է տալիս դրանք վերադարձնել հարկային մարմնին, եթե պահպանված են բոլոր պայմանները👇
✅ Չօգտագործված դրոշմանիշերի կամ դրոշմապիտակների դեպքում.Պետք է վերադարձնել մինչև դրանց ստացման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրը ներառյալ։
✅ Վնասված դրոշմանիշեր կամ դրոշմապիտակների (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանվածների) դեպքում. Պետք է վերադարձնել յուրաքանչյուր կիսամյակից հետո՝ մինչև հաջորդ ամսի 20-ը ներառյալ՝ ներկայացնելով դիմում:

Հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում կստուգի դրանք և իր որոշման մասին կտեղեկացնի 2 աշխատանքային օրվա ընթացքում։

🚨 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարկայինը ՉԻ ԸՆԴՈՒՆԻ վնասված դրոշմանիշերը կամ դրոշմապիտակները, եթե՝

❌ Դրանք փակցված չեն առանձին էջերի վրա, ունեն ծալքեր կամ անհարթություններ
❌ Հստակ տեսանելի չեն դրանց սերիան և համարը
❌ Պատռված լինելու դեպքում պատռված բոլոր մասերը միմյանց միացված չեն

👇 Եթե ունեք նման խնդրիր և չգիտեք ինչպես վարվել, խուսափեք լրացուցիչ բարդություններից և դիմեք «Ավագյան Ըքաունթինգ»-ի մասնագետների օգնությանը՝ 📞 +374 77 34 04 34

16/08/2026
📅 Օգոստոսի 12-ին նշվում է երիտասարդների միջազգային օրը👏 Մենք ուրախ ենք, որ մեր թիմի մեծ մասը կազմված է երիտասարդներից, ո...
12/08/2026

📅 Օգոստոսի 12-ին նշվում է երիտասարդների միջազգային օրը

👏 Մենք ուրախ ենք, որ մեր թիմի մեծ մասը կազմված է երիտասարդներից, ովքեր ամեն օր ապացուցում են, որ ուժը ոչ միայն փորձի, այլև նոր սերնդի էներգիայի մեջ է։

Address

Անկախության հրապարակ
Gyumri
3101

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 13:00

Telephone

+37477340434

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Avagyan Accounting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Avagyan Accounting:

Shortcuts

Share