Business PRO

Business PRO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Business PRO, Financial service, Gyumri.

07/10/2025
Երբ խոսում ենք կազմակերպության մասին, հաճախ մտածում ենք հիմնադիրների կամ ղեկավարների մասին։ Բայց իրական շահառուները նրան...
13/02/2025

Երբ խոսում ենք կազմակերպության մասին, հաճախ մտածում ենք հիմնադիրների կամ ղեկավարների մասին։ Բայց իրական շահառուները նրանք են, ովքեր ստանում են կազմակերպության գործունեության ուղղակի կամ անուղղակի օգուտները՝ աշխատակիցները, հաճախորդները, ներդրողները և նույնիսկ հասարակությունը։

✅ Ո՞վ է ձեր կազմակերպության իրական շահառուն։ Կիսվեք ձեր կարծիքով 💬👇

#Շահառուրներ

📊 Հարկային խորհրդատվություն  -ի կողմից    Ձեր բիզնեսի հարկային պարտավորությունները ճիշտ կառավարելը կարևոր է հաջողության ...
07/02/2025

📊 Հարկային խորհրդատվություն -ի կողմից

Ձեր բիզնեսի հարկային պարտավորությունները ճիշտ կառավարելը կարևոր է հաջողության համար։

Numetric-ում մենք առաջարկում ենք մասնագիտական հարկային խորհրդատվություն՝ օգնելով Ձեզ նվազեցնել ռիսկերը, օգտագործել հարկային արտոնությունները և խուսափել ավելորդ ծախսերից։

✅ Հարկային պլանավորում
✅ Օպտիմալացման ռազմավարություններ
✅ Աջակցություն հաշվետվությունների պատրաստման հարցում

📞+374 94 070 900
📍Անկախության 9 (Անանիա Շիրակացու շենք, 5-րդ սենյակ), Գյումրի

#ՀարկայինԽորհրդատվություն #ՀաշվապահությունԳյումրի

Պետական գնումների ընթացակարգերն ու տեսակները ներկայացված են հետևյալ կերպ.  1️⃣ Մրցույթ – Գնումները կատարվում են մրցույթո...
04/02/2025

Պետական գնումների ընթացակարգերն ու տեսակները ներկայացված են հետևյալ կերպ.

1️⃣ Մրցույթ – Գնումները կատարվում են մրցույթով, եթե գնման նախահաշվային արժեքը գերազանցում է 80 միլիոն ՀՀ դրամը:
Մրցույթների համար հայտերի ներկայացման ժամկետները՝

•Բաց մրցույթ (մինչև 200 միլիոն դրամ)՝ 15 օր
•Բաց մրցույթ (ավել 200 միլիոն դրամ)՝ 30 օր
•Հրատապ իրավիճակներում կամ արտակարգ դեպքերի դեպքում՝ 10 օր

2️⃣ Էլեկտրոնային աճուրդ – Գնումները իրականացնում են էլեկտրոնային աճուրդի միջոցով, եթե գնման առարկան ընդգրկված է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում:
Էլեկտրոնային աճուրդների ժամկետներ՝

•Եթե գնման նախահաշվային գինը գերազանցում է 80 միլիոն դրամ, հայտերը ներկայացվում են առնվազն 15 օր ժամկետով
•Եթե գնման գինը չի գերազանցում 80 միլիոն դրամ, հայտերի ներկայացման ժամկետը 10 օր է

3️⃣ Գնանշման հարցում – Գնումները կատարվում են գնանշման հարցման միջոցով, երբ գնման նախահաշվային գինը չի գերազանցում 80 միլիոն ՀՀ դրամը և առարկան էլեկտրոնային աճուրդի ցանկում չի ներառված:
Այս ընթացակարգի դեպքում հայտերի ներկայացման ժամկետը 7-15 օր է

4️⃣ Մեկ անձից գնում – Գնումը կարող է իրականացվել մեկ անձից, եթե.

•Գնումը հնարավոր է կատարել միայն մեկ անձից՝ հատուկ կամ բացառիկ իրավունքի պատճառով
•Գնումը անհետաձգելի է արտակարգ կամ չնախատեսված իրավիճակների պայմաններում
•Գնումի առարկան վերաբերում է ապրանքների լրացուցիչ գնումներին նույն անձից սկզբնական պայմանագրի կատարման համար
•Գնման նախահաշվային գինը չի գերազանցում 1 միլիոն ՀՀ դրամ
•Գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս

#պետականգնումներ #տենդեր #պետականտենդեր #հաշվապահությունԳյումրի

🇦🇲Հայաստանում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունք ունեն այն անձինք, ովքեր հայտարարագիր են ներկայացնում, և նրանց ընտ...
27/01/2025

🇦🇲Հայաստանում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունք ունեն այն անձինք, ովքեր հայտարարագիր են ներկայացնում, և նրանց ընտանիքի անդամները (ամուսին, ծնողներ, զավակներ, որդեգրողներ և որդեգրվածները):

Փոխհատուցման համար անհրաժեշտ է ունենալ հաշվարկային փաստաթուղթ(invoice) ծառայություն մատուցողից, անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ:

Արծանվելու առավելագույն գումարներն են՝
🏥 Առողջության ապահովագրություն՝ տարեկան մինչև 50.000 դրամ
🏫 Ուսման վճարներ՝ մինչև 100.000 դրամ

Ընդհանուր ծախսերի առավելագույնը՝ 100.000 դրամ:

📞+374 94 070 900
📍Անկախության 9 (Անանիա Շիրակացու շենք, 5-րդ սենյակ), Գյումրի

Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել։  ✅  Եթե ձեր ընկերոջը, բարեկամին, ամուսնուն փոխանցել եք մինչև 3...
22/01/2025

Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել։

✅ Եթե ձեր ընկերոջը, բարեկամին, ամուսնուն փոխանցել եք մինչև 300 հազար դրամ, ապա կարող եք չհայտարարագրել փոխանցումը։ Այդ փոխանցումը հարկման ենթակա չէ։

✅ Եթե կատարել եք 300,000 դրամը գերազանցող փոխանցում, ապա պետք է հայտարարագրեք։ Այդ փոխանցումը հարկման ենթակա չէ։

✅ Եթե արտերկրից Ձեզ անհատույց կամ նվիրատվությամբ կատարվել է փոխանցում, որը չի գերազանցում 300,000 դրամը, ապա կարող եք չհայտարարագրել, հակառակ դեպքում՝ պետք է հայտարարագրեք։ Փոխանցված գումարը երկու դեպքում էլ հարկման ենթակա չէ։

‼️ Խոսքը վերաբերում է ոչ թե մեկ տարվա կտրվածքով արված փոխանցումներին, այլ միանվագ գործարքներին։

Numetric-ը 3 տարեկան է 🎉Երեք տարի անդադար աճ և բարձր որակ։ Այս ընթացքում մենք օգնել ենք հարյուրավոր գործընկերների հասնել...
21/01/2025

Numetric-ը 3 տարեկան է 🎉

Երեք տարի անդադար աճ և բարձր որակ։ Այս ընթացքում մենք օգնել ենք հարյուրավոր գործընկերների հասնել ֆինանսական կայունության և կազմակերպվածության՝ապահովելով պրոֆեսիոնալ հաշվապահական և պետական գնումների մատուցման ծառայություններ։

Մեր հաջողությունը ձեր վստահության արդյունքն է։ Շնորհակալություն, որ ընտրում եք Numetric-ը։ 💙

Մենք շարունակելու ենք աճել և ձեզ աջակցել ձեր ֆինանսական նպատակներին հասնելու գործում։

ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է այն դեպքերում, երբ ապրանք է վաճառվում, ծառայություն է մատուցվում կամ աշխատանք է կատարվում բնա...
20/01/2025

ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է այն դեպքերում, երբ ապրանք է վաճառվում, ծառայություն է մատուցվում կամ աշխատանք է կատարվում բնակչությանը, եթե վճարումն իրականացվում է կանխիկ դրամով կամ վճարային քարտերով, ներառյալ կանխավճար կամ մասնակի վճարումների ընդունումը։

📌 ՀԴՄ կիրառման կանոնները📌
▫️ՀԴՄ կիրառողը պարտավոր է օգտագործել կառավարության որոշմամբ հաստատված տեխնիկական պահանջներին համապատասխանող ՀԴՄ։ Այն պետք է տրամադրի ՀԴՄ կտրոնը՝ ապրանքները հանձնելու կամ ծառայություն մատուցելու պահին, եթե գնորդից կամ պատվիրատուից գումար է ստացվում։
▫️ՀԴՄ կտրոնում տեղ գտած տվյալները և վավերապայմանները պետք է համապատասխանեն իրական գործարքին և լինեն ընթեռնելի առանց հատուկ միջոցների։

📌Տուգանքի չափը📌
▫️Ամենատարածված խախտումը ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքն է, այդ թվում՝ կանխավճարի դիմաց։
▫️ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքում տուգանքը կազմում է 200 000 դրամ և նախորդ եռամսյակի ընթացքում տվյալ հարկ վճարողի բոլոր ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության 0.5%-ը, սակայն ոչ ավելի քան 10 միլիոն դրամ։

⚖️ ՊԵԿ-ն կոչ է անում հարկ վճարողներին պահպանել կարգապահություն և խուսափել հարկային օրենսդրության խախտումներից, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ պահանջել ՀԴՄ կտրոններ և համոզվել դրանց համապատասխանության մեջ։

📢 Հարկային խորհրդատվությունը օգնում է կազմակերպություններին և անհատներին արդյունավետ կառավարչել իրենց հարկային պարտավորո...
15/01/2025

📢 Հարկային խորհրդատվությունը օգնում է կազմակերպություններին և անհատներին արդյունավետ կառավարչել իրենց հարկային պարտավորությունները։

Ծառայությունը ներառում է հարկային հարցերի ճիշտ պլանավորում, հաշվետվությունների պատրաստում, հարկային ստուգումների պատրաստություն, ինչպես նաև իրավաբանական աջակցություն և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն։

Մեր մասնագետները կօգնեն նվազեցնել հարկային ռիսկերը և ապահովել հարկային օրենսդրության հետ համապատասխանությունը։

📞+374 94 070 900
📍Անկախության 9 (Անանիա Շիրակացու շենք, 5-րդ սենյակ), Գյումրի

Address

Gyumri
3118

Telephone

+37494070900

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Business PRO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Business PRO:

Share