Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ/Deposit Guarantee Fund

  • Home
  • Armenia
  • Erevan
  • Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ/Deposit Guarantee Fund

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ/Deposit Guarantee Fund Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ֆիզիկական անձանց,
այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների երաշխավորողն է։

Հարգելի՛ հետևորդներ, 🌿 Ս․թ․ հունիսի 25-ին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը մասնակցել է  Ֆինանսական համակարգի ...
01/07/2026

Հարգելի՛ հետևորդներ, 🌿
Ս․թ․ հունիսի 25-ին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը մասնակցել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված «Հաշտ ճամբար» ծրագրին։ 🤝
Ծրագրի շրջանակում հնարավորություն ենք ունեցել կիսվելու ավանդների, խնայողությունների և անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման վերաբերյալ մեր գիտելիքներով և փորձով։ 💡💰
Հանդիպումն անցել է ջերմ և անմիջական մթնոլորտում։ ☀️ Ճամբարականներն ակտիվորեն ներգրավվել են քննարկումներին, ծանոթացել Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեությանը, ստացել օգտակար տեղեկատվություն՝ իրենց անձնական ֆինանսական գիտելիքները զարգացնելու համար։ 📚📈
Շնորհակալություն կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին՝ հետաքրքիր և արդյունավետ հանդիպման համար։ ✨

#ավանդ #ֆինանսականգրագիտություն

🧠«Բրեյն Ռինգ»/ Brain Ring  ❗Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը այս տարի ևս  իր մասնակցությունն ունեցավ   «Հայաս...
13/05/2026

🧠«Բրեյն Ռինգ»/ Brain Ring

❗Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը այս տարի ևս իր մասնակցությունն ունեցավ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպած «Բրեյն Ռինգ» ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթին🙌։
Մրցույթի նպատակն ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։
Միջոցառման ընթացքում Ավանդների հատուցումը երաշխավորող Հիմնադրամի կողմից հնչեցված հատուկ հարցին ճիշտ պատասխանեց Տավուշի մարզի թիմը, որը Հիմնադրամի կողմից արժանացավ հատուկ մրցանակների🏆։
✨Մասնակիցներին մաղթում ենք շարունակական հաջողություններ և հաղթանակներ։

#ավանդ #ֆինանսականգրագիտություն #մրցույթ

💸Ֆինանսական գրագիտության հերթական հանդիպումը Գորիսում📚 Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը կազմակերպել է ֆինանսա...
12/05/2026

💸Ֆինանսական գրագիտության հերթական հանդիպումը Գորիսում

📚 Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը կազմակերպել է ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով երկօրյա այց ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաք։

🏦 Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հանդիպումներ է ունեցել Գորիսի պետական համալսարանում, Գորիսի բազմագործառութային պետական քոլեջում և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում 👩🎓👨🎓՝ ներկայացնելով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեությունը, անձնական ֆինանսների կառավարման, զեղծարարություններից պաշտպանվելու , խնայողություններ և ներդրումներ կատարելու դերն ու նշանակությունը։
📊 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ավանդների ապահովագրման որոշ ցուցանիշներ՝ միջազգային փորձում 🌍 առկա ցուցանիշների հետ։

🤝 Մասնակիցների շրջանում հնչած հարցերը ևս մեկ անգամ ընդգծել են ակադեմիական համայնքի և ֆինանսական ոլորտի ինստիտուտների միջև համագործակցության կարևորությունը՝ ուղղված գիտելիքի փոխանակման և մասնագիտական ներուժի զարգացմանը 🚀։

#ավանդ #ներդրում #ֆինանսականգրագիտություն #մարզեր

💸 ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ՓՈՂԸ ⭐  Տնտեսական լրագրողների ակումբի «ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ՓՈՂԸ» 💰փոդքաստի այս թողարկման հյուրը Ավան...
28/04/2026

💸 ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ՓՈՂԸ

⭐ Տնտեսական լրագրողների ակումբի «ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ՓՈՂԸ» 💰փոդքաստի այս թողարկման հյուրը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանն է։

🎦 Թողարկման ընթացքում Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը ներկայացնում է անձնական ֆինանսների կառավարման կարևոր սկզբունքները՝ ծախսերի ճիշտ կազմակերպումից մինչև խնայողությունների ձևավորում։

🎧 Դիտեք և ավելի արդյունավետ կկառավարեք ձեր անձնական ֆինանսները։

👉https://www.youtube.com/watch?v=gJ7NJ_JV2Yk

🔴 #ավանդ #ֆինանսներ #խնայողություն #ֆինանսականգրագիտություն

📕Ֆինանսական գրագիտությունը 🎁 Գիրք նվիրելու օրը ✨ Փետրվարի 19-ին կայացավ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմ...
20/02/2026

📕Ֆինանսական գրագիտությունը
🎁 Գիրք նվիրելու օրը

✨ Փետրվարի 19-ին կայացավ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից կազմակերպված հանդիպումը։

👩‍🏫👨‍🏫 Բանախոսների կողմից ներկայացվեցին խնայողությունների ձևավորման, քարտային գործարքների անվտանգության, առցանց գնումների և զեղծարարություններից պաշտպանվելու վերաբերյալ կարևոր տեղեկություններ։

👩👨🎓 Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի և Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողները։
📖 Ամենաշատ հավանության արժանացած մեկնաբանությունների հեղինակները օրվա խորհրդով պայմանավորված ստացան ֆինանսական կրթության վերաբերյալ գրքեր🎁 ։

1️⃣ Վստահ ենք, որ հանդիպումը նպաստեց անձնական ֆինանսների կառավարման, զեղծարարություններից պաշտպանվելու և ներդրումներ կատարելու կարևորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

✨ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։

#Ներդրում #ֆինանսականգրագիտություն #խնայողություն #ֆինանսականանվտանգություն

🥰 Շնորհակալություն ենք հայտնում  Ձեր ակտիվ մասնակցության, մեկնաբանություններում ասացվածքներ գրելու և մեր նախաձեռնությանը...
17/02/2026

🥰 Շնորհակալություն ենք հայտնում Ձեր ակտիվ մասնակցության, մեկնաբանություններում ասացվածքներ գրելու և մեր նախաձեռնությանը միանալու համար։ 📖
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնաբանություն գրած բոլոր մասնակիցներին փետրվարի 19-ին, ժամը 15։30-ին հրավիրում ենք Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ՝ միասին նշելու Գիրք նվիրելու օրը։ 🎉📚

👍Ամենաշատ հավանություն ստացած մեկնաբանությունների հեղինակներին սպասվում են հաճելի անակնկալներ։ 🎁✨

❗Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք գրանցվել, մինչև փետրվարի 18-ը ժամը 15։00, հետևյալ հղմամբ՝
🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd8Xn08XuHRNFENiyTM1sJibEAM_gPX74LnoaCUn6fY-VzMew/viewform?usp=header

📍 Հասցեն՝ ք․ Երևան, Խորենացի 15, «Էլիտ Պլազա»
Հեռախոս՝ 📞 010 53 85 14, 094 60 03 37

#ավանդ #ֆինանսականգրագիտություն #գիրքնվիրելուօր #ներդրումներ

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը սիրով հրավիրում է մասնակցելու ֆինանսական գրագիտությանն ու Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը։

❗ Հարգելի՛ հետևորդներ,Դուք  կարող եք մասնակցել մեր առաջիկա հանդիպմանը, եթե մեկնաբանություններում գրեք Ձեր ամենասիրելի աս...
09/02/2026

❗ Հարգելի՛ հետևորդներ,

Դուք կարող եք մասնակցել մեր առաջիկա հանդիպմանը, եթե մեկնաբանություններում գրեք Ձեր ամենասիրելի ասացվածքը կամ հորինած կարգախոսը ֆինանսական թեմայով՝ 💰 փողի, 💸 խնայողությունների կամ 📈 ներդրումների մասին։
🏆 Ամենաշատ հավանություն ստացած մեկնաբանությունների հեղինակները կհրավիրվեն Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ։

📚 Մեր հանդիպման օրը պատահական չի ընտրվել:😊

📕 Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է։ 📖

Հանդիպման մանրամասների հետ կապված հավելյալ կտեղեկացնենք ℹ️

#ավանդ #գիրքնվիրելուօր #ֆինանսականգրագիտություն #խնայողություններ #ներդրումներ #մրցույթ

04/02/2026

❗❗Եթե հետաքրքրված եք խնայողություններով ու ներդրումներով` Ձեզ համար լավ նորություն ունենք 💰✨
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը փետրվարի 19-ին կազմակերպելու է հանդիպում՝ անձնական ֆինանսների կառավարման, խնայողությունների ձևավորման և ներդրումներ կատարելու թեմայով՝ փողի, խնայողությունների և ներդրումների մասին։ 😊
Մասնակցելու համար կարող եք մեկնաբանություններում գրել.💬👇
🔹 Ձեր ամենասիրելի ասացվածքը կամ Ձեր կողմից հորինված կարգախոսը ֆինանսական թեմայով՝ փողի, խնայողությունների և ներդրումների մասին։
📍 Հանդիպումը կկայանա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում։
📌 Հասցեն՝
ք․ Երևան, Խորենացի 15, «Էլիտ Պլազա» գործարարական համալիր, 2Ա-5 սենյակ 🏢📍
#ավանդ #ֆինանսականգրագիտություն #ներդրում #մրցույթ

🌲
26/12/2025

🌲

❗Ամեն տարի հոկտեմբերի 31-ը աշխարհում նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը 💰    Օրվա խորհրդով պայմանավորված՝ Ավան...
03/11/2025

❗Ամեն տարի հոկտեմբերի 31-ը աշխարհում նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը 💰
Օրվա խորհրդով պայմանավորված՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամն այս տարի ևս կազմակերպել էր միջոցառում պանելային քննարկման ձևաչափով🌱։

Քննարկումները անցկացվեցին երկու կարևոր թեմաներով․
1️⃣ Գումար խնայելու հմտությունները
2️⃣ Խնայողությունները ներդրման հնարավորությունները

Բացման խոսքով հանդես եկան․
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ պարոն Նարեկ Ղազարյանը
Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը 👋։
Պանելային քննարկումներին մասնակցեցին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներ։
Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի, Էջմիածնի պետական քոլեջի ուսանողները, ինչպես նաև Վիքիմեդիայի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ 🎓🏢։
Միջոցառումն նպատակն էր ևս մեկ անգամ շեշտել, որ խնայողությունը վստահություն է վաղվա օրվա հանդեպ և հնարավորություն՝ սեփական նպատակներն իրականացնելու համար։
🤝 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր պանելիստներին և մասնակիցներին ակտիվ մասնակցության և հետաքրքիր մտքերի համար։

#խնայողություն #ավանդ #ֆինանսականգրագիտություն #ներդրումներ

Address

Մ. Խորենացի 15, «Էլիտ Պլազա» գործարարական համալիր, 2-Ա5 գրասենյակ
Erevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410583514

Alerts

Be the first to know and let us send you an email when Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ/Deposit Guarantee Fund posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ/Deposit Guarantee Fund:

Shortcuts

Share