German Sparkassenstiftung Armenia

German Sparkassenstiftung Armenia Think globally, act locally, cooperate internationally Its task is to disseminate the successful Sparkassenmodel across regional borders and around the globe.

Sparkassen and development cooperationIn the mid-1960s, the German SparkassenFinance Group received first requests from Africanand Latin American countriesto advise and support microfinance institutions and regional banks in their institutional development. This marked the beginningof anintensive and sustainable commitment of the German Sparkassen Finance Group to development-political issues. For

many years, the Deutscher Sparkassen- und Giroverband (German Sparkassen Association – DSGV) has pursued this mission, which was intensified, systematised and professionalised in 1992 with the foundation of the Sparkassenstiftung für internationale Kooperation e.V., headquartered in Bonn. The German Sparkassenstiftung for International Cooperation (DSIK) is the development-policy arm of the German Sparkassen Finance Group. By enabling people in developing countries and emerging economies to access financial services, it aims to create opportunities that will allow them to leave poverty behind. For more than 200 years now, the German Sparkassen have shown that financial inclusioncan be successfully and sustainablyachieved, when organised efficiently and done professionally. Sparkassenstiftung conveys these core factors of success to its project partners. Today, the German Sparkassenstiftung is one of the largest private development organisations in Germany. Worldwide, German Sparkassenstiftung employs some 320 staff members, with about 40 people working at its headquarters in Bonn. About 280 international and local experts are working as resident consultants in the project countries. In addition to that, German Sparkassenstiftung deploys more than 230 experts (including about 80 Sparkassen staff) per year as short-term consultants in projects in developing countries and emerging economies.

📢 Հայտերի ներկայացման հրավեր 🔴 Էներգաարդյունավետ վառարանների ձեռքբերման և առաքման ծառայություններ⌚ Դիմելու վերջնաժամկետ՝...
26/08/2026

📢 Հայտերի ներկայացման հրավեր
🔴 Էներգաարդյունավետ վառարանների ձեռքբերման
և առաքման ծառայություններ

⌚ Դիմելու վերջնաժամկետ՝ 8 սեպտեմբեր 2026
📩 Առաջարկներն ուղարկել՝ [email protected]
Տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ ստորև բերված հղմամբ՝ https://shorturl.at/bvKUD

GIZ Armenia

25/08/2026

⁉️Որքա՞ն էներգիա կարող եք խնայել Ձեր տանը (մաս 3)
Եթե Ձեր տան հատակը ջերմամեկուսացնեք, ապա տան ընդհանուր ջեռուցման ծախսերը կկրճատվեն մինչև 10-15%:

🏠Տան ջերմային կորուստների ու ծախսերի նվազեցման պարզ լուծումների մասին իմացեք SAFER.AM կայքի “Ներդրումային ուղեցույց” բաժնում, կամ հաշվարկեք խնայողությունները կայքում տեղադրված էներգախնայողության հաշվիչների միջոցով։
--------------------------------------
⁉️How much energy can you save at your home? (part 3)
If you insulate your home's floor, you can reduce your overall heating costs by up to 10–15%.

🏠Discover simple solutions for reducing heat loss and energy costs in your home in the “Investment Guide” section of the SAFER.AM website or calculate your savings using the energy-saving calculators available on the website.

17/08/2026

🔰Սկսում ենք էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի առավելությունների վերաբերյալ խորհրդատվական նյութերի նոր շարք։

⁉️Որքա՞ն էներգիա կարող եք խնայել Ձեր տանը (մաս 1)
Միաշերտ և հին պատուհանները փոխարինելով հերմետիկ
էներգաարդյունավետ երկշերտ ապակե պատուհաններով՝ կարող եք կրճատել ջեռուցման ծախսերը մինչև 20%:

🏠Տան ջերմային կորուստների ու ծախսերի նվազեցման պարզ լուծումների մասին իմացեք SAFER.AM կայքի “Ներդրումային ուղեցույց” բաժնում։
-----------------------------------------------
🔰 We are launching a new series of advisory materials highlighting the benefits of energy efficiency and renewable energy.

⁉️ How much energy can you save in your home? (Part 1)

By replacing old, single-glazed windows with airtight, energy-efficient double-glazed windows, you can reduce heating costs by up to 20%.

🏠 Discover simple solutions for reducing heat loss and energy costs in your home in the “Investment Guide” section of the SAFER.AM website.

❤ Սիրով տեղեկացնում ենք, որ SAFER նախաձեռնության շրջանակում DSIK Հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի ազգային պոլի...
03/08/2026

❤ Սիրով տեղեկացնում ենք, որ SAFER նախաձեռնության շրջանակում DSIK Հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) միջև ստորագրվել է համագործակցության կարևոր պայմանագիր։

Պայմանագրի համաձայն՝ ՀԱՊՀ-ն DSIK Հայաստանյան ներկայացուցչության պատվերով ՀՀ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում կիրականացնի շուրջ 350 խոցելի և կին գլխավորությամբ տնային տնտեսությունների տեխնիկական տեսողական գնահատում և ներդրումային մակարդակի էներգետիկ աուդիտ։

Այս աշխատանքները հանդիսանում են SAFER նախաձեռնության կարևոր փուլերից մեկը և հիմք կհանդիսանան յուրաքանչյուր տնային տնտեսության համար էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի առավել նպատակահարմար լուծումների ընտրության և հետագա ներդրումների իրականացման համար։ Ակնկալվում է, որ իրականացվող միջոցառումները կնպաստեն տնային տնտեսությունների էներգետիկ ծախսերի զգալի կրճատմանը, կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև անտառների վրա ճնշման նվազեցմանը՝ վառելափայտի, գոմաղբի և այլ ավանդական վառելիքի սպառման կրճատման միջոցով։

🤝 Այս համագործակցությունն ունի նաև կարևոր կրթական և ինստիտուցիոնալ նշանակություն։
Վերջերս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը դարձել է Հայաստանում էներգետիկ աուդիտորների լիցենզավորման իրավասություն ունեցող միակ բուհը։ SAFER նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները բացառիկ հնարավորություն են ստեղծում համալսարանի կողմից սերտիֆիկացված երիտասարդ էներգետիկ աուդիտորների համար՝ գործնականում կիրառելու իրենց մասնագիտական գիտելիքները, զարգացնելու դաշտային փորձը և նպաստելու Հայաստանում էներգետիկ աուդիտի ոլորտի հետագա զարգացմանը։ Հատկանշական է, որ ներգրավված երիտասարդ մասնագետների շուրջ 50%-ը կանայք են, ինչը ևս մեկ քայլ է ոլորտում կանանց մասնագիտական ներգրավվածության խթանման ուղղությամբ։
DSIK Հայաստանյան ներկայացուցչությունը կարևորում է համագործակցությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ՝ որպես երկրի առաջատար տեխնոլոգիական և ճարտարագիտական կրթական հաստատության։
Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի ոչ միայն SAFER նախաձեռնության հաջող իրականացմանը, այլև Հայաստանի մասնագիտական և ինստիտուցիոնալ ներուժի հետագա ամրապնդմանը։

SAFER նախաձեռնությունն իրականացվում է DSIK Հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է GIZ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

GIZ Armenia
National Polytechnic University of Armenia

🌱🤝 Վերջին վեց շաբաթների ընթացքում Deutsche Sparkassenstiftung für internationale Kooperation e.V.-ի հայաստանյան գրասենյա...
23/07/2026

🌱🤝 Վերջին վեց շաբաթների ընթացքում Deutsche Sparkassenstiftung für internationale Kooperation e.V.-ի հայաստանյան գրասենյակը հաճույքով աջակցել է մեր գործընկեր Farm Credit Armenia-ին՝ փորձագիտական առաքելության շրջանակում, որն ուղղված էր կազմակերպության մարքեթինգային և հաղորդակցման ռազմավարության մշակմանը։

💼 Սերտ համագործակցելով Farm Credit Armenia-ի թիմի հետ՝ մեր փորձագետ Charlotte Heyder-ը գործնական աջակցություն է ցուցաբերել համապարփակ մարքեթինգային ռազմավարության մշակման, բրենդի դիրքավորման, կայքի օպտիմալացման, SEO-ի բարելավման և սոցիալական մեդիայի բովանդակության զարգացման ուղղությամբ։

💡 Համատեղ աշխատանքի և գործնական մոտեցման շնորհիվ նախաձեռնությունը նպատակ ուներ բարձրացնել կազմակերպության ճանաչելիությունը, ամրապնդել նրա թվային ներկայությունը և նպաստել հաճախորդների ու շահագրգիռ կողմերի հետ ավելի արդյունավետ հաղորդակցությանը։

🌍 Այս փորձագիտական առաքելությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես միջազգային փորձն ու մասնագիտական գիտելիքները կարող են նպաստել կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու մեր գործընկերների կայուն աճին։

👏 Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում Charlotte Heyder-ին՝ այս առաքելության ընթացքում ցուցաբերած նվիրվածության, բարձր պրոֆեսիոնալիզմի և արժեքավոր ներդրման համար։

🙏 Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև Farm Credit Armenia-ի ողջ թիմին՝ բաց համագործակցության, ակտիվ ներգրավվածության և նոր գաղափարներ ու մոտեցումներ ներդնելու պատրաստակամության համար։

🚀 Ուրախ ենք աջակցել մեր գործընկերներին իրենց կարողությունների զարգացման ճանապարհին և անհամբեր սպասում ենք առաջիկա ամիսներին տեսնել այս համագործակցության դրական արդյունքները։

-----------------------
🌱🤝 We are exciting to share that during the last week of June we had an exciting exchange with Armenian State University of Economics dedicated to advancing sustainable finance education.

🎓 Together, we worked on integrating sustainable finance into the Master's programs in Green Economy and Banking.

💡 Through engaging discussions and collaborative workshops with faculty members and program coordinators, we explored practical approaches to embedding sustainability concepts into the existing curricula and preparing the next generation of finance professionals.

🌍 The exchange provided an excellent platform for sharing international expertise, strengthening institutional partnerships, and fostering meaningful dialogue on the future of sustainable finance education.

✨ We are confident that the ideas and outcomes generated during these two weeks will serve as a strong foundation for continued cooperation.

🙏 We are grateful to have had the opportunity to work together toward advancing sustainable finance education in Armenia.

👏 A extend our sincere appreciation to our expert Guido Droth from Ostsächsische Sparkasse Dresden for his expertise and valuable contribution, and our special thank you to our colleagues Lusine Danielyan, Grisha Amirkhanyan and all the participants from ASUE for collaborative spirit, outstanding hospitality, active engagement, and valuable insights.

💚 Their openness to innovation and commitment to strengthening sustainable finance education made this exchange both productive and inspiring.

🤝 We highly value this partnership and look forward to continuing our collaboration on future initiatives.

🌍 Together, we are building stronger foundations for sustainable finance education and international cooperation.

Farm Credit Armenia

🌱🤝 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի հետ իրա...
17/07/2026

🌱🤝 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի հետ իրականացրել ենք հետաքրքիր փորձի փոխանակման ծրագիր՝ նվիրված կայուն ֆինանսների ոլորտում կրթության զարգացմանը։

🎓 Այս նախաձեռնության շրջանակում համատեղ աշխատել ենք «Կանաչ տնտեսություն և Բանկային գործ» մագիստրոսական կրթական ծրագրերում կայուն ֆինանսների թեմաների ինտեգրման ուղղությամբ։

💡 Դասախոսների և ծրագրերի համակարգողների հետ անցկացված ակտիվ քննարկումների և համատեղ աշխատաժողովների ընթացքում դիտարկել ենք գործնական մոտեցումներ, թե ինչպես կարելի է կայունության սկզբունքներն արդյունավետ ներառել գործող ուսումնական ծրագրերում և պատրաստել ֆինանսների ոլորտի ապագա մասնագետներին։

🌍 Այս փոխանակման ծրագիրը դարձավ միջազգային փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման և կայուն ֆինանսների կրթության ապագայի շուրջ արդյունավետ երկխոսության հիանալի հարթակ։

✨ Վստահ ենք, որ այս երկու շաբաթվա ընթացքում ձևավորված գաղափարներն ու ձեռք բերված արդյունքները կդառնան հետագա համագործակցության ամուր հիմք։ Շնորհակալ ենք Հայաստանում կայուն ֆինանսների կրթության զարգացման ուղղությամբ միասին աշխատելու այս հնարավորության համար։

👏 Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ostsächsische Sparkasse Dresden-ի փորձագետ Guido Droth-ին՝ իր մասնագիտական փորձի և արժեքավոր ներդրման համար։ Հատուկ շնորհակալություն նաև մեր գործընկերներ Լուսինե Դանիելյանին, Գրիշա Ամիրխանյանին և ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի բոլոր մասնակիցներին՝ համագործակցային ոգու, ջերմ հյուրընկալության, ակտիվ մասնակցության և արժեքավոր գաղափարների համար։ Նրանց պատրաստակամությունը նորարարությունների նկատմամբ և կայուն ֆինանսների կրթության զարգացմանը նվիրվածությունը այս փորձի փոխանակումը դարձրեցին իսկապես արդյունավետ և ոգեշնչող։

🤝 Մենք բարձր ենք գնահատում այս գործընկերությունը և անհամբեր սպասում ենք ապագա համատեղ նախաձեռնություններին։

🌍 Միասին մենք ստեղծում ենք ավելի ամուր հիմքեր կայուն ֆինանսների կրթության զարգացման և միջազգային համագործակցության համար։

-----------------

🌱🤝 We are exciting to share that during the last week of June we had an exciting exchange with Armenian State University of Economics dedicated to advancing sustainable finance education.

🎓 Together, we worked on integrating sustainable finance into the Master's programs in Green Economy and Banking.

💡 Through engaging discussions and collaborative workshops with faculty members and program coordinators, we explored practical approaches to embedding sustainability concepts into the existing curricula and preparing the next generation of finance professionals.

🌍 The exchange provided an excellent platform for sharing international expertise, strengthening institutional partnerships, and fostering meaningful dialogue on the future of sustainable finance education.

✨ We are confident that the ideas and outcomes generated during these two weeks will serve as a strong foundation for continued cooperation. We are grateful to have had the opportunity to work together toward advancing sustainable finance education in Armenia.

👏 A extend our sincere appreciation to our expert Guido Droth from Ostsächsische Sparkasse Dresden for his expertise and valuable contribution, and our special thank you to our colleagues Lusine Danielyan, Grisha Amirkhanyan and all the participants from ASUE for collaborative spirit, outstanding hospitality, active engagement, and valuable insights. Their openness to innovation and commitment to strengthening sustainable finance education made this exchange both productive and inspiring.

🤝 We highly value this partnership and look forward to continuing our collaboration on future initiatives.

🌍 Together, we are building stronger foundations for sustainable finance education and international cooperation.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
#ԿայունՖինանսներ #ԿանաչՏնտեսություն #Կրթություն #ՄիջազգայինՀամագործակցություն

☀️☘️Որքա՞ն էներգիա կարող եք խնայել, եթե Ձեր տանը հին, միաշերտ պատուհանները փոխարինեք նոր՝ երկշերտ պատուհաններովԵթե Ձեր տ...
02/07/2026

☀️☘️Որքա՞ն էներգիա կարող եք խնայել, եթե Ձեր տանը հին, միաշերտ պատուհանները փոխարինեք նոր՝ երկշերտ պատուհաններով

Եթե Ձեր տան պատուհանները՝
✅ միաշերտ են և հին
✅ ապակին հերմետիկ չէ շրջանակի հետ
✅ պատուհանի և պատի միացման հատվածներում առկա են ճեղքեր
✅ ձմռանը նկատվում է սառը օդի ներթափանցում և ջերմության զգալի կորուստ։

Ապա պատուհանները փոխարինելով հերմետիկ էներգաարդյունավետ երկշերտ ապակե պատուհաններով, կարող եք կրճատել ջեռուցման ծախսերը մինչև 15-20%։

👉 Տան ջերմային կորուստների ու ծախսերի նվազեցման պարզ լուծումների մասին իմացեք SAFER.AM կայքի “Ներդրումային ուղեցույց” բաժնում։

GIZ Armenia
#Էներգաարդյունավետություն #կայունԷներգիաԷդիմակայունԸնտանիք

Ձեր տունն ունի՞ ջերմամեկուսացման խնդիր. ինչպե՞ս ստուգելՄտահոգվա՞ծ եք, որ տանը մշտապես սառնություն է:Ահա 3 պարզ նշան, որո...
26/06/2026

Ձեր տունն ունի՞ ջերմամեկուսացման խնդիր. ինչպե՞ս ստուգել

Մտահոգվա՞ծ եք, որ տանը մշտապես սառնություն է:
Ահա 3 պարզ նշան, որոնք փաստում են՝ Ձեր տան ջերմամեկուսացումը բավարար չէ՝
1️⃣ Ջեռուցումն անջատելուց հետո տունը շատ արագ (1-2 ժամում) սառչում է:
2️⃣ Արտաքին պատերը կամ անկյունները շոշափելիս սառն են:
3️⃣ Պատերի անկյուններում կամ պատուհանների շուրջ նկատվում են խոնավություն ու բորբոս:

⚡️ Եթե նկատել եք այս նշանները, ժամանակն է մտածել էներգաարդյունավետ լուծումների մասին։

👉 SAFER.AM կայքում կարող եք գտնել էներգախնայողության հաշվիչներ, որոնք կօգնեն հաշվարկել Ձեր տան տարբեր հատվածների ջերմամեկուսացման միջոցառումների դրական ազդեցությունը վառելիքի խնայողության և ընտանեկան բյուջեի վրա:

GIZ Armenia
#Էներգաարդյունավետություն #կայունԷներգիաԴիմակայունԸնտանիք

🟢 Երբևէ մտածե՞լ եք, թե տան ջերմային կորուստները ինչպես են բաշխվում տան տարբեր հատվածներում։Ըստ պաշտոնական տվյալների՝ բնա...
12/06/2026

🟢 Երբևէ մտածե՞լ եք, թե տան ջերմային կորուստները ինչպես են բաշխվում տան տարբեր հատվածներում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ բնակելի տան ջերմային կորուստները բաշխվում են հետևյալ կերպ՝

🧱 Պատեր – 40% (ամենամեծ մակերեսն ունեն)
🏠 Վերնածածկ/տանիք – 20% (տաք օդը բարձրանում է վեր)
🖼 Պատուհաններ – 15%
👣 Հատակ – 15%
🚪 Դռներ – 10%

Լուծումը պարզ է՝ տեխնիկապես ճիշտ ջերմամեկուսացում: Սկսե՛ք Ձեր տան ամենախոցելի հատվածներից:

👉SAFER.AM կայքում կարող եք գտնել էներգախնայողության հաշվիչներ, որոնք կօգնեն հաշվարկել Ձեր տան տարբեր հատվածների ջերմամեկուսացման միջոցառումների դրական ազդեցությունը վառելիքի խնայողության և ընտանեկան բյուջեի վրա:

GIZ Armenia
#Էներգախնայողություն #Ջերմամեկուսացում #կայունԷներգիաԴիմակայունԸնտանիք

Address

Hanrapetutyan 59
Erevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460707474

Alerts

Be the first to know and let us send you an email when German Sparkassenstiftung Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share