25/01/2025
Մասնակցեցինք տեղեկատվական հանդիպման` Աբովյանի Համայնքապետարան/Municipality of Abovyanի նիստերի դահլիճում։
Մանրամասները`👇
📣«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը մեկնարկում է «Կարողունակ երիտասարդներ հանուն համայնքային զարգացման» մեկամյա նախաձեռնությունը, որի նպատակն է քաղաքացիական կրթության և մասնակցային մեխանիզմների միջոցով Աբովյան համայնքի երիտասարդների մոտ ձևավորել համայնքային սեփականության զգացում և նրանց հնարավորություն ընձեռել ակտիվորեն մասնակցելու սեփական համայնքի զարգացմանը։
✅Աբովյան համայնքի 18-ից 29-ը տարեկան բնակիչները հրավիրվում են դառնալ համայնքային ակտիվ երիտասարդական խմբի անդամ և մասնակցել սեփական համայնքի զարգացմանը:
📌Նախաձեռնության շրջանակներում Աբովյան համայնքում նախատեսվում է ձևավորել 30 անդամից բաղկացած «Համայնքային ակտիվ երիտասարդական խումբ» (ՀԱԵԽ/CAYG), որում կարող են ներգրավվել Աբովյան համայնքի այն բնակիչները, ովքեր՝
🔹18-ից 29 տարեկան են,
🔹Հետաքրքրված են համայնքային զարգացմամբ, պատրաստ են դառնալ այդ զարգացման շարժիչ ուժը,
🔹Մասնավոր հատվածի (բիզնես) կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են:
📍Նախաձեռնությունը «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մաս է կազմում։ Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
👥ՀԱԵԽ անդամները «Կարողունակ երիտասարդներ հանուն համայնքային զարգացման» ծրագրի շրջանակներում առաջիկա մեկ տարում հնարավորություն կունենան՝
🔸Մասնակցել կրթական կարողությունների զարգացման դասընթացների,
🔸Իրականացնել համայնքային նախաձեռնություններ, որի ծախսերը կհոգա ծրագիրը,
🔸Ներգրավվել տեղական ինքնակառավարման գործընթացներում,
🔸Համագործակցել Աբովյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հանուն համայնքային զարգացման։
ՀԱԵԽ անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ ⬇️
https://forms.gle/ifreM1A6yeDUFcaP8
⚠️Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հայտատուների մոտիվացիայի, տարածքային և ոլորտային բազմազանության ապահովման և գենդերային բալանսի պահպանման հիման վրա: Ընտրության հիմքում դրվելու է նաև հայտատուների կողմից ներկայացված՝ համայնքի զարգացման տեսլականը։
Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցների արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։
⏳ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ը։