Ar.Di. Armenian-American Accounting & Training Center

Ar.Di. Armenian-American Accounting & Training Center Հաշվապահական Ծառայությունների Մատուցում

«Ապահովագրությո՞ւն, թե՞ կրկնակի վճարում»Նախկինում քաղաքացին պարտադիր ապահովագրության համար առանձին վճար չէր անում, բայց ...
24/08/2026

«Ապահովագրությո՞ւն, թե՞ կրկնակի վճարում»

Նախկինում քաղաքացին պարտադիր ապահովագրության համար առանձին վճար չէր անում, բայց թերապևտի ուղեգրով կարող էր անվճար օգտվել նեղ մասնագետների՝ ակնաբույժի, օրթոպեդի և այլ բժիշկների ծառայություններից։

Հիմա քաղաքացին վճարում է պարտադիր ապահովագրության համար, բայց որոշ ծառայություններից օգտվելու համար պետք է նաև համավճար կատարի։
Բա այդ դեպքում ապահովագրության համար վճարած գումարի դիմաց քաղաքացին ի՞նչ է ստանում։
Ու այստեղ առաջանում է շատ լուրջ խնդիր։ Եթե գործատուն պետք է լրացուցիչ վճարի, շատերի մոտ կարող է առաջանալ աշխատավարձը ավելի քիչ պաշտոնապես գրանցելու գայթակղություն։ Օրինակ՝ աշխատողի իրական աշխատավարձը լինի 201- 300 հազար, բայց պաշտոնապես գրանցվի ավելի ցածր, իսկ մնացածը տրվի այլ ձևով։

📍Արդյունքում՝
ավելի քիչ գրանցված աշխատավարձ → ավելի քիչ հարկեր → ավելի քիչ ապահովագրական վճար → ավելի շատ ստվերային շրջանառություն։

👇Այսինքն՝ համակարգը, որը պետք է պայքարի ստվերի դեմ, կարող է հակառակ արդյունք տալ։

Եթե քաղաքացին նախկինում առանց ապահովագրական վճարի օգտվում էր որոշ ծառայություններից անվճար, իսկ հիմա պետք է և՛ ապահովագրություն վճարի, և՛ համավճար, ապա պարզ հարց է՝

քաղաքացին իրականում ի՞նչ է շահում այս համակարգից։

Հստակ պատասխաններ են պետք, ոչ թե նոր վճարներ։

#ՊարտադիրԱպահովագրություն #Համավճար #Առողջապահություն #Ապահովագրություն #Հարկեր Աշխատավարձ ՍտվերայինՏնտեսություն ՀՀ Քաղաքացի ԱռողջապահականՀամակարգ

ԻՐԱԶԵԿՈՒՄ | ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ📢 Կարևոր տեղեկություն բիզնեսների համարՀՀ Կառավարության N 1098-Ն ...
05/08/2026

ԻՐԱԶԵԿՈՒՄ | ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ

📢 Կարևոր տեղեկություն բիզնեսների համար

ՀՀ Կառավարության N 1098-Ն որոշմամբ սահմանվել է տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր արգելք։

📌 Մանրամասներ՝
🛑 Արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 (տոմատի մածուկ)
🌍 Տարածվում է բոլոր երկրների վրա (նաև ԵԱՏՄ ներսում)
📅 Մեկնարկ՝ 03.08.2026
⏱ Տևողություն՝ 6 ամիս

💡 Ի՞նչ անել հիմա
✔️ Վերանայել ներմուծման պայմանագրերը
✔️ Կարգավորել մատակարարման շղթան
✔️ Կանխել մաքսային ռիսկեր

📈 Որոշման նպատակը՝ տեղական արտադրողի պաշտպանություն

#իրազեկում #բիզնեսՀայաստան #ներմուծում #արտահանում #մաքսային տնտեսություն Հայաստան բիզնեսխորհուրդ import export armenia

📢 ԻՐԱԶԵԿՈՒՄ⚖️ Փոփոխություն Հարկային Օրենսգրքում — կարևոր նորություն բիզնեսների համար💥 Անհույս պարտքերի շեմը բարձրացվել է...
29/07/2026

📢 ԻՐԱԶԵԿՈՒՄ

⚖️ Փոփոխություն Հարկային Օրենսգրքում — կարևոր նորություն բիզնեսների համար

💥 Անհույս պարտքերի շեմը բարձրացվել է
2,000,000 դրամ ➡️ 5,000,000 դրամ

🔍 Ի՞նչ է սա նշանակում Ձեզ համար

✔️ Մինչև 5 մլն դրամ պարտքերը կարող են դուրս գրվել (եթե բավարարում են չափանիշներին)
✔️ Օրենքը ուժի մեջ կմտնի՝ 2027թ. հուլիսին
✔️ Սնանկության վարույթում գտնվողների համար կմնա հին շեմը (2 մլն)

🚀 Սա հնարավորություն է ավելի արդյունավետ կառավարելու հարկային ռիսկերը

💬 Ունե՞ք հարցեր
Գրեք մեզ՝ օգնելու համար ճիշտ որոշումներ կայացնել

📞 +374 43 444655 — մեր հետ միշտ ինֆորմացված եք

#հարկեր #հարկայինօրենսգիրք #բիզնեսհայաստան #ֆինանսներ #հաշվապահություն

15/07/2026

🚨 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

❗️Հուլիսի 10-ից՝ նոր սահմանափակում
🚫 Ֆիզիկական անձանց կողմից ԱՐԳԵԼՎՈՒՄ Է բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակով արտահանումը

📦 Ինչ է թույլատրվում
✔ Միայն անձնական օգտագործման համար
⚖️ Մինչև 5 կգ

📅 Ուժի մեջ է՝ 10 հուլիսի, 2026

⚠️ Եթե գերազանցում է՝ արդեն համարվում է առևտրային

💙 Ar.Di.-ի հետ դուք միշտ առաջինը տեղեկանում եք օրենսդրական կարևոր փոփոխություններին։
Հետևե՛ք մեր էջին և եղե՛ք միշտ իրազեկ։
#արտահանում #Հայաստան customs logistics փոփոխություն օրենք 5կգ

❗ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ❗ Մի՛ սպասեք, մինչև ուշ լինի։ Եթե ունեք չմա...
29/06/2026

❗ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ

❗ Մի՛ սպասեք, մինչև ուշ լինի։ Եթե ունեք չմարված հարկային պարտավորություններ, այս փոփոխությունը վերաբերում է նաև Ձեզ։

📅 01.07.2026-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ, որոնց համաձայն հարկային մարմինը կարող է սկսել գույքի և բանկային հաշիվների արգելանքի գործընթացը, եթե՝

🔹 Չկատարված հարկային պարտավորությունը գերազանցում է 200,000 դրամը, կամ

🔹 Անկախ գումարի չափից՝ պարտավորության առաջացումից անցել է 2 ամիս։

📌 Ինչպե՞ս է իրականացվելու գործընթացը

1️⃣ Հարկային մարմինը նախ կուղարկի հիշեցում։

2️⃣ Հիշեցումն ուժի մեջ մտնելուց հետո կունենաք 7 օրացուցային օր՝ պարտքը մարելու կամ հիմնավոր առարկություն ներկայացնելու համար։

3️⃣ Եթե պարտավորությունը չկատարվի, կարող է կիրառվել շարժական կամ անշարժ գույքի արգելանք։

4️⃣ Եթե դրանից հետո էլ 30 օրվա ընթացքում պարտքը չմարվի, գործը կփոխանցվի ԴԱՀԿ, և արգելանք կարող է տարածվել նաև բանկային հաշիվների դրամական միջոցների և գույքային իրավունքների վրա։

⚠️ Ժամանակին կարգավորեք Ձեր հարկային պարտավորությունները՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար։

💙 Ar.Di.-ի հետ դուք միշտ առաջինը տեղեկանում եք օրենսդրական կարևոր փոփոխություններին։
Հետևե՛ք մեր էջին և եղե՛ք միշտ իրազեկ։

📲 Պահպանեք այս հրապարակումը և կիսվեք գործընկերների հետ։

#հարկեր #հարկայինփոփոխություններ #ՊԵԿ ԴԱՀԿ հարկայինպարտավորություն հաշվապահ ֆինանսներ բիզնես ձեռնարկատեր

01/05/2026

🌸 Սիրելի գործընկերներ և հետևորդներ. Շնորհավոր Մայիսի 1-ը — Աշխատանքի և աշխատավորների օր 💼

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք, կայուն աճ և վստահ ֆինանսական արդյունքներ 📈
Թող ձեր յուրաքանչյուր հաշվարկ բերի հաջողություն և զարգացում 💰

📩 Գրեք մեզ՝ ճիշտ հաշվապահություն ունենալու համար

#մայիսի1 #աշխատանքիօր #հաշվապահություն #բիզնես #ֆինանսներ հաշվապահ

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ar.Di. Armenian-American Accounting & Training Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share