30/11/2025
5 ամենատարածված սխալները, որ բիզնեսները անում են մաքսային գործընթացները կազմակերպելիս՝
1️⃣Մաքսային հայտարարագիր ներկայացնելիս ԱՏԳ ծածկագրի սխալ ընտրություն․
Սխալ ընտրված ԱՏԳ ծածկագիրը կարող է բերել լուրջ հետևանքների՝ մաքսային տուգանքներ, բեռի բացթողման մերժում։ Այդ իսկ պատճառով կարևոր է դիմել փորձառու մաքսային բրոկերների, որոնք տիրապետում են ապրանքների դասակարգման կանոններին և ունեն համապատասխան փորձ։
2️⃣ Փաստաթղթերի թերի կամ ոչ ճիշտ ներկայացում՝ մաքսային հայտարարագրման ժամանակ․
Այս ամենը դանդաղեցնում է գործընթացը, ինչպես նաև կարող է դառնալ բեռի բացթողնման մերժման հիմք
3️⃣ Ռիսկերից անտեղյակ լինելը․
Շատերը պարզապես ներմուծում են ապրանքը՝ առանց հասկանալու, թե ինչ մաքսատուրք, սահմանափակումներ կամ ստուգումներ կարող են լինել։
4️⃣ Անփորձ կամ պատահական բրոկերի ընտրություն․
Շատ դեպքերում բրոկերը ընտրվում է «ընկերն ասաց», «սրանից էին օգտվել», «էժան էր» սկզբունքով։ Բայց մաքսային գործը մի բան է, որտեղ մասնագիտական փորձը՝ ոչ թե ցանկալի, այլ պարտադիր պայման է։
5️⃣ Ժամկետների անտեսում և պլանավորման բաց
Այս բոլոր խնդիրներից խուսափելու և մաքսային գործընթացը արագ ու գրագետ կազմակերպելու համար դիմե՛ք Լեգալ Բրոկ՝
📱 (094) 229 100
📱 (043) 881 000
📍 Արշակունյաց 119
#մաքսայինձևակերպումներ #բրոկեր