AVC Consulting & Audit

AVC Consulting & Audit Based on the license given by the RA Ministry of Finance, the company has been providing audit services since 2001. auditing services,
2. other services.

«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա Ընկերությունը 2001 թվականից մատուցում է աուդիտորական ծառայություններ: Ընկերության աշխատակազմում աշխատում են որակավորված աուդիտորներ, որակավորված փորձագետ հաշվապահներ, խորհրդատուներ և այլ մասնագետներ:

2020թ․ դեկտեմբերի 29-ից «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ն անդա

մակցում է «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպությանը: Պալատը (նախկինում՝ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիա) 2004 թվականից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) անդամ:

«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ն մատուցում է հետևյալ ծառայությունները՝
1. աուդիտորական ծառայություններ,
2. բիզնես խորհրդատվություն և գործարար պլանների կազմում,
3. հաշվապահական հաշվառման վարում,
4. հարկային խորհրդատվություն,
5. աշխատանքային օրենսգրքի կիրառման վերաբերյալ խորհրդատվություն,
6. կազմակերպությունների գրանցման, լուծարման, վերակազակերպման վերաբերյալ իրավաբանական ծառայություններ,
7. այլ ծառայություններ։



“AVC consulting and audit” LLC was founded in 2000. The personnel of the company includes qualified auditors, qualified expert accountants, consultants and other specialists. Since December 29, 2020, “AVC consulting and audit” LLC is a member of the Chamber of Auditors and Expert Accountants of Armenia NGO, formerly Armenian Association of Accountants and Auditors (AAAA).) The Chamber of Auditors and Expert Accountants of Armenia NGO is a member of the International Foundation of Accountants (IFAC) since 2004.

“AVC consulting and audit” LLC provides the following services;
1. accountancy services,
3. tax consulting services,
4. consultancy on the application of the Labor Code,
5. legal services on registration, liquidation, reorganization of organizations,
6.

📌«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ում տեղի ունեցավ 10 ժամյա ՇՄԶ դասընթաց 2024 թվականի նոյեմբերի 20, 23, 24, 26-ին։📝Դաս...
30/09/2024

📌«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ում տեղի ունեցավ 10 ժամյա ՇՄԶ դասընթաց 2024 թվականի նոյեմբերի 20, 23, 24, 26-ին։
📝Դասընթացի թեմա՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք․ 2023-2024թթ․ ուժի մեջ մտած փոփոխությունները»,
👨‍🏫Դասընթացավար՝ Հովհաննիսյան Արտակ ։
Դասընթացի ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց 🧾ՀՀ Հարկային օրենսգրքում ուժի մեջ մտած և մտնող փոփոխություններին։

07/03/2024
🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄
29/12/2023

🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄

📌«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ում ՇՄԶ դասընթացները ՖՀՄՍ 15 «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» թեմայով ամփոփեց Ա...
29/12/2023

📌«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ում ՇՄԶ դասընթացները ՖՀՄՍ 15 «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» թեմայով ամփոփեց Ավետիք Մովսիսյանը։
👨‍🏫Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները․
✔ստանդարտի վերլուծություն
✔ հասույթի ճանաչում
✔հասույթի չափում
✔պայմանագրի ծախսումների ճանաչում։

Դասընթացի արդյունքում մասնակիցները ստացան հասույթի հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ ամբողջական գիտելիքներ։

28/12/2023

📌«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ում հաջորդ ՇՄԶ դասընթացը տեղի ունեցավ 2023 թվականի նոյեմբերի 29-ին։

📝Դասընթացի թեմա՝ ԱՄՍ 500 «Աուդիտորական ապացույցներ»,
👨‍🏫Դասընթացավար՝ Մխիթարյան Արթուր ։

Դասընթացի ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց 🧾Որպես աուդիտորական ապացույց օգտագործվող տեղեկատվությանը,
🧾Աուդիտորական ապացույցի ձեռք բերման նպատակով ստուգման համար հոդվածների ընտրությանը։

12/12/2023

«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ում ՇՄԶ առաջին դասընթացը տեղի ունեցավ 2023 թվականի նոյեմբերի 23-ին։
📝Դասընթացի թեմա՝ «Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունը հարաբերական գործակիցների միջոցով»,
👨‍🏫Դասընթացավար՝ Լևոն Խաչատրյան։

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք բերեցին ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և մեկնաբանության համար անհրաժեշտ ամբողջական գիտելիքներ։
🏆Նրանք նաև ստացան հավաստագրեր՝ դասընթացին մասնակցություն ունենալու համար։

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի հավանությանը ձեռք բերելուն պես «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ...
12/12/2023

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի հավանությանը ձեռք բերելուն պես «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ում 23․11․2023թ․-ին մեկնարկեցին ՇՄԶ դասընթացները հետևյալ թեմաներով.

📝«Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունը հարաբերական գործակիցների միջոցով»,
📝ՀՀ Հարկային օրենսգիրք․ 2022-2023թթ․ ուժի մեջ մտած փոփոխությունները,
📝ԱՄՍ 500 «Աուդիտորական ապացույցներ»,
📝 ՖՀՄՍ 15 «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից»,

Դասընթացները համապատասխանաբար իրականացվեցին ոլորտում տարիների փորձ ու գիտելիքներ ունեցող մասնագետների կողմից.
👨‍🏫Լևոն Խաչատրյան – ֆինանսական վերլուծաբան,
👨‍🏫Արտակ Հովհաննիսյան - աուդիտոր, հարկային մասնագետ,
👨‍🏫Արթուր Մխիթարյան - աուդիտոր
👨‍🏫Ավետիք Մովսիսյան - Հաշվապահ, բյուջեի վերլուծաբան, ՖՀՄՍ-երի մասնագետ:

09/01/2023

🗣Մենք ունենք հրաշալի #Նորություն քեզ համար, որը քեզ #հնարավորություն կտա կիրառելու #հմտություններդ ու #գիտելիքներդ մշտապես զարգացող #թիմում։

Եթե դու ՝
👩‍🏫փայլուն տիրապետում ես #անգլերենի և #ռուսերենի,
🧐չափազանց #ուշադիրես դետալների նկատմամբ,
🧠ունես #ճկունմտածելակերպ և 😇հեշտ հարմարվող ես,
ապա մենք հենց քե՛զ ենք փնտրում ադմինիստրատիվ օգնականի թափուր հաստիքը համալրելու համար։

Մի՛ կորցրու հնարավորությունդ ու շտապի՛ր դիմել։
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
❗️❗️❗️Աշխատանքային պարտականություններին, պահանջվող որակավորումներին, ինչպես նաև դիմումները ներկայացնելու ընթացակարգին ծանոթանալու համար կարող ես անցնել հետևյալ հղումով՝ https://www.staff.am/en/job/administrative-assistant-550 ։

Սիրով սպասում ենք քեզ հետ ծանոթանալուն։🤩

#ԳՈՐԾԿԱ #ադմինիստրատիվ #թիմ #թափուրհաստիք
#ադմինիստրատիվօգնական

🔈 Արժանանալով «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի հավանությանը՝ «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» Ս...
30/12/2022

🔈 Արժանանալով «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի հավանությանը՝ «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ 2022թ. դեկտեմբեր ամսին իրականացրեց ՇՄԶ դասընթացներ հետևյալ թեմաներով.
📑 ԱՄՍ 600 «Հատուկ նկատառումներ. Խմբի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ (ներառյալ բաղադրիչի աուդիտորների աշխատանքը)»,
📑 ՀՀ Հարկային օրենսգիրք․ ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ,
📑 ՖՀՄՍ 16 Վարձակալություն:

Դասընթացները իրականացվեցին ոլորտում տարիների փորձ ու գիտելիքներ ունեցող դասընթացավարների կողմից.
👨‍🏫 Արթուր Մխիթարյան - աուդիտոր,
👨‍🏫 Արտակ Հովհաննիսյան - աուդիտոր, հարկային մասնագետ,
👨‍🏫 Ավետիք Մովսիսյան - Հաշվապահ, բյուջեի վերլուծաբան, ՖՀՄՍ-երի մասնագետ:

Դասընթացների շրջանակներում #աշխատակիցները իրավիճակային խնդիրների/case study միջոցով հնարավորություն ունեցան ամրապնդել իրենց գիտելիքները վերոնշյալ թեմաներով:

✅ Կազմակերպությունը մշտապես խթանում է իր աշխատակիցների մասնագիտական աճը, որի շնորհիվ կարողանում է մնալ մրցունակ շուկայում:

#ՇՄԶ #դասընթացներ

Address

5/1 Myasnikyan Avenue
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410572846

Alerts

Be the first to know and let us send you an email when AVC Consulting & Audit posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to AVC Consulting & Audit:

Share