31/01/2019
31.01.2019թ. 1in.am կայքում հրապարակվել է հետևյալ նյութը։
https://www.1in.am/2500536.html
Նյութի տրամաբանությունից հետևում է, որ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ը հանդիսանում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ: Սա կարող է թյուրիմացության մեջ գցել ընթերցողին, քանի որ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ը երբևէ չի ունեցել և ներկայումս չունի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեության լիցենզիա, և բնականաբար պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարման գործունեություն երբևէ չի իրականացնել։ Ուստի, «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ը չէր կարող «ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն ընտրվել որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ…»:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ը Հայաստանում առաջին կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն է և առաջարկում է 2 տեսակի կամավոր կենսաթոշակային ֆոնդեր, որոնց մասնակիցների թիվը այս պահին 922 է։ Ընդ որում՝ այդ անձանցից 902-ի համար կենսաթոշակային հատկացումներ կատարում են գործատուները՝ կենսաթոշակային հատկացումները դիտարկելով որպես աշխատակիցներին խրախուսելու միջոց։
Անդրադառնալով «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Հովհաննես Պետրոսյանին, պետք է նշել, որ նա խորհրդի կազմում է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի հիմնադրման պահից՝ 2012թ.-ից: Նրան խորհուրդ հրավիրելու հիմնական դրդապատճառը եղել է նրա բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներն ու կառավարման համակարգում փորձառությունը: Ներկայումս Հովհաննես Պետրոսյանը՝ կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան, հանդիսանում է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ՝ խորհրդի ոչ գործադիր անդամի կարգավիճակով: Նա որևէ առնչություն չունի «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի բաժնետիրական կապիտալի հետ և չի հանդիսանում բաժնետերերի հետ փոխկապակցված անձ։
ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախագահի շուրջ աղմուկը նոր ու հետաքրքիր փաստեր է հանում ջրի երես։