Armenia Stock Exchange

Call Website Contact the business

Armenia Stock Exchange We're connecting investors, companies, and financial markets. Discover dynamic opportunities and growth with us.

23/09/2026
🚀 Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունեց Հայաստանում և միջազգային շուկայում գործունեություն ծավալող IKO Machiner...
22/09/2026

🚀 Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունեց Հայաստանում և միջազգային շուկայում գործունեություն ծավալող IKO Machinery Armenia-ի մուտքը կապիտալի շուկա։

Ընկերությունը մասնագիտացած է հանքարդյունաբերական և շինարարական տեխնիկայի ներմուծման ու վաճառքի, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման, ինչպես նաև տեխնիկայի վարձակալության ծառայությունների մատուցման ոլորտներում։

Պարտատոմսերի առևտրին թույլատրումը կարևոր քայլ է ընկերության շարունակական զարգացման գործում՝ հնարավորություն ընձեռելով ընդլայնել նորարարական ֆինանսական լուծումները, բարձրացնել ծառայությունների որակը և ամրապնդել վստահելի գործընկերոջ դիրքը ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկաներում։

🔗 Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է Cube Invest-ի միջոցով:

Ավելին՝ https://tinyurl.com/24x2tha8

🛡️Անկախ պետության ուժը կառուցվում է կայուն ենթակառուցվածքներով, վստահությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։Շնորհավ...
21/09/2026

🛡️Անկախ պետության ուժը կառուցվում է կայուն ենթակառուցվածքներով, վստահությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։

Շնորհավոր անկախության տոնդ, Հայաստան ✨ 🇦🇲

💱Արտարժույթի փոխանակում՝ շահավետ փոխարժեքով 📉Անցնող շաբաթվա ընթացքում ՀՖԲ-ում կատարված գործարքների միջին կշռված փոխարժեք...
18/09/2026

💱Արտարժույթի փոխանակում՝ շահավետ փոխարժեքով

📉Անցնող շաբաթվա ընթացքում ՀՖԲ-ում կատարված գործարքների միջին կշռված փոխարժեքը 364.00 դրամ էր։

Շաբաթվա ընթացքում իրականացվել է շուրջ 327մլն դրամի գործարք։

📊 Փոխանակիր արտարժույթդ վստահելի հարթակում՝ ընտրելով AMX Trader արտարժույթի փոխանակման հարթակը։

✅ Ընդլայնված տվյալները այստեղ՝ https://tinyurl.com/ephpakx7

🎓 Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) սեպտեմբերի 16-ին մասնակցեցին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱ...
16/09/2026

🎓 Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) սեպտեմբերի 16-ին մասնակցեցին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE) կողմից կազմակերպված ամենամյա Աշխատանքի տոնավաճառին։

Այս տարի միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել ավելի քան 70 գործատուների և հարյուրավոր երիտասարդների՝ իրենց կարիերայի նոր հնարավորությունները բացահայտելու նպատակով։ 💼

Արդեն մի քանի տարի է՝ AMX-ը մասնակցում է այս նախաձեռնությանը՝ հանդիպելով ուսանողների և շրջանավարտների հետ, ներկայացնելով Հայաստանի կապիտալի շուկայի ենթակառուցվածքում առկա կարիերայի հնարավորությունները և ծանոթացնելով ֆինանսական ոլորտում մասնագիտական զարգացման տարբեր ուղղություններին։ 📈🎯

Մեզ համար աշխատանքի տոնավաճառները պարզապես թափուր աշխատատեղեր ներկայացնելու հնարավորություն չեն։ Դրանք հնարավորություն են հանդիպելու այն երիտասարդներին, ովքեր վաղը կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման գործում, ինչպես նաև նրանց ներկայացնելու այն գիտելիքները, հմտություններն ու մասնագիտական հնարավորությունները, որոնք առաջարկում է մեր ոլորտը։ 🚀

🙏 Շնորհակալություն ՀՊՏՀ-ին՝ կրթությունը, երիտասարդ տաղանդներին և աշխատաշուկան ևս մեկ անգամ միավորելու համար։

🇦🇲🇵🇱 Լեհաստանի պատվիրակությունն այցելել է Հայաստանի ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա (AMX)Լեհաստանի Հանրապետությ...
11/09/2026

🇦🇲🇵🇱 Լեհաստանի պատվիրակությունն այցելել է Հայաստանի ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա (AMX)

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Բոսացկու պաշտոնական այցի շրջանակում լեհական պատվիրակությունն այցելել է AMX։

Պատվիրակության կազմում էին Լեհաստան-Հայաստան խորհրդարանական խմբի նախագահ Լուցյան Պիետրչիկը, խմբի անդամներ Ռոբերտ Տելուսը, Մագդալենա Մալգոժատա Կոլոդզեյչակը և Լուկաշ Օսմալակը, խմբի քարտուղար Բլաժեյ Ցեցոտը, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության խորհրդական Լուկաշ Կաժմիերչակը, ինչպես նաև Երևանում Լեհաստանի հյուպատոս Ստանիսլավ Կարգուլը։

Պատվիրակությանը հյուրընկալել են AMX-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) տնօրեն Անի Մակարյանը և AMX թիմի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել են Հայաստանի կապիտալի շուկայի ենթակառուցվածքը, վերջին զարգացումները, ինչպես նաև ներդրողների և բիզնեսի համար ընդլայնվող հնարավորությունները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Լեհաստանի կապիտալի շուկաների միջև ձևավորված ամուր կապերին և հետագա համագործակցության հնարավորություններին՝ հատկապես AMX-ի բաժնետեր Վարշավայի ֆոնդային բորսայի (GPW) հետ ռազմավարական գործընկերության համատեքստում։

Այցը տեղի է ունեցել Հայաստան-Լեհաստան տնտեսական և ներդրումային երկխոսության շրջանակում և հնարավորություն է ընձեռել քննարկելու կապիտալի շուկաների դերը երկու երկրների միջև գործարար և ներդրումային հարաբերությունների ամրապնդման գործում։

AMX-ը բարձր է գնահատում Հայաստանի և Լեհաստանի միջև ձևավորված երկարամյա համագործակցությունը և ակնկալում է երկկողմ կապերի շարունակական զարգացում՝ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։ 🇦🇲🤝🇵🇱

10/09/2026

🤝 Ուրախ ենք հայտնել, որ Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) համագործակցության հուշագիր են ստորագել Modex ընկերության հետ։

📊Ընկերությունը մասնագիտացած է տվյալների վերլուծության, շուկաների հետազոտության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում՝ ներառյալ ֆինանսական մոդելավորումը, բիզնես պլանավորումն ու հանրային ոլորտում արդյունավետ քաղաքականությունների մշակումը։

Համագործակցության շրջանակում «Մոդեքս» ընկերության կողմից իրականացվող վիճակագրական և վերլուծական աշխատանքները կնպաստեն Հայաստանի կապիտալի շուկայի թափանցիկության և հանրության իրազեկվածության բարձրացմանը։

📌 Միաժամանակ, Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) «Մոդեքս» ընկերությանը կտրամադրեն Բորսայում իրականացված գործարքների վերաբերյալ պատմական տվյալներ, որոնք հնարավորություն կտան առավել խորքային և համապարփակ վերլուծել կապիտալի շուկայի զարգացման միտումները։

🚀 Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ՝ նպաստելով շուկայական տվյալների արդյունավետ օգտագործմանը, նոր վերլուծությունների իրականացմանը և զարգացման միտումների բացահայտմանը։

📌 Ծանոթացե՛ք Հայաստանի արժեթղթերի շուկայի 2026թ. օգոստոս ամսվա զարգացումներին։📊 Մանրամասները՝ մեր ամսական հաշվետվություն...
09/09/2026

📌 Ծանոթացե՛ք Հայաստանի արժեթղթերի շուկայի 2026թ. օգոստոս ամսվա զարգացումներին։

📊 Մանրամասները՝ մեր ամսական հաշվետվություններում․
🔹 Ամսական ամփոփում՝ https://tinyurl.com/t9vn27ex
🔹 Տվյալների տեղեկագիր՝ https://tinyurl.com/mrxjpzcj

#Հայաստանիֆոնդայինբորսա #օգոստոս

🚀 Կատարե՛ք ներդրումներ պետական պարտատոմսերում։Հայաստանի ֆոնդային բորսայում  սեպտեմբերի 8-ին տեղի են ունեցել 38 մլրդ դրամ...
08/09/2026

🚀 Կատարե՛ք ներդրումներ պետական պարտատոմսերում։

Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերի 8-ին տեղի են ունեցել 38 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և փոխանակման աճուրդներ։

💹 Պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը` https://tinyurl.com/ssjn7zau

‼️Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել նաև անմիջապես գանձապետական պահառուի` gp.minfin.am հարթակի միջոցով։

#ՀայաստանիֆոնդայինբորսաՊետականպարտատոմսեր

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+374 10 543 321

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenia Stock Exchange posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Armenia Stock Exchange:

Shortcuts

Share