20/08/2026
Ստարտափ ներդրումներում, մեկ ընկերությունը կարող է գեներացնել պորտֆելի ընդհանուր եկամտաբերության ավելի մեծ մասը, քան մնացած բոլոր ընկերությունները միասին վերցրած։
Սա կարող է անհավատալի թվալ, սակայն սա «Աստիճանային օրենքն» է (Power Law), որը լայնորեն հայտնի է վենչուրային ֆինանսների ոլորտում։
Ստարտափների եկամտաբերությունը հավասարաչափ չի բաշխվում։
Կարևորն այն է, որ չեք կարող նախապես իմանալ, թե որ ընկերությունն է դառնալու այդ բացառությունը:
Յուրաքանչյուր Ստարտափ ունի իր պոտենցիալը, և յուրաքանչյուր ներդրում հնարավորություն է տալիս մասնակցելու այդ պոտենցիալի իրացմանը։
Ահա թե ինչու է կարևոր դիվերսիֆիկացիան և հետևողականությունը։
Ներդրումներ կատարելով տարբեր Ստարտափների մեջ և ժամանակի ընթացքում՝ ներդրողները չեն կարող տարիներ առաջ գուշակել, թե որ ընկերությունն է հասնելու ամենամեծ հաջողությանը։ Ստարտափների կենսափուլերը տատանողական են:
Փոխարենը, նրանք ձևավորում են ավելի լայն ընդգրկվածություն և իրենց ավելի շատ հնարավորություններ են տալիս մասնակցելու բացառիկ արդյունքներին։
* Դիվերսիֆիկացիան նվազեցնում է, սակայն չի վերացնում ռիսկը, և Ստարտափներում ներդրումները շարունակում են մնալ բարձր ռիսկային։
Ներդրումային խորհրդատվություն չէ։ Նյութն ունի կրթական բնույթ։
«Էքվիֆայ Էյ-էմ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։